Skip to main content

Լրատու. գարնանային թողարկում, 2024


ԵՄ-ԱՄՆ-Հայաստան բարձր մակարդակի համատեղ հանդիպում՝ հաջակցություն Հայաստանի դիմակայունության

Ապրիլի 5, 2024

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ԵՄ բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Ջուզեպ Բորելը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Սամանթա Փաուերը և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի ապրիլի 5-ին Բրյուսելում հանդիպում են ունեցել` վերահաստատելու աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը և սոցիալ-տնտեսական դիմակայունությանը: Կարդացե՛ք մամուլի ամբողջական հաղորդագրությունն այստեղ։


«Եվրոպայի օր» տոնակատարությունների մեկնարկը

Մայիսի 10, 2024

ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, Առնո Բաբաջանյան համերգասրահում տվեցին Եվրոպայի օրվա տոնակատարությունների մեկնարկը՝ «Եվրոպան մենք ենք» լուսանկարչական ցուցահանդեսի բացմամբ, որն ընդգծում է Հայաստանում ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի ազդեցությունը։ Ցուցահանդեսն արտացոլում է Հայաստանի և ԵՄ-ի միջև եղած համագործակցային կապը՝ վերահաստատելով Եվրոպայի օրվա այս տարվա խորագիրը՝ «Ավելի ուժեղ ենք միասին»։


Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսն այցելել է Հայաստան՝ մասնակցելու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 2024 տարեկան հանդիպմանը

Մայիսի 13, 2024

Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ և առևտրի հարցերով ԵՄ հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը Երևանում մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան հանդիպմանը և գործարար համաժողովին՝ ներկայացնելով Եվրոպական միությունը։ «Ազդեցության համատեղ գործադրում» խորագրի ներքո ՎԶԵԲ 2024 տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը գլոբալ հարթակ է քննարկելու, թե ինչպես օգնել տնտեսություններին հարմարվել և զարգանալ մշտապես փոփոխվող աշխարհում: Այս տարվա ծրագրում ներառված էին բարձր մակարդակի հանդիպումներ, պանելային քննարկումներ, բանախոսներ, որոնք անդրադարձել են առանցքային գլոբալ թեմաների՝ ֆինտեխից և կիբերանվտանգությունից մինչև կայուն ենթակառուցվածքներ և տնտեսական ընդգրկում:


Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը հանդիպել է ԵՄ կողմից համաֆինանսավորվող և ՎԶԵԲ-ի կողմից իրականացվող «Կանայք բիզնեսում» ծրագրի շահառուների հետ

Ապրիլի 10, 2024

Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն ապրիլի 10-ին հանդիպել է ԵՄ կողմից համաֆինանսավորվող և ՎԶԵԲ-ի կողմից իրականացվող «Կանայք բիզնեսում» ծրագրի շահառուների հետ։

Դեսպանն ընդգծել է երկրի զարգացման և առաջխաղացման մեջ կանանց ունեցած նշանակալի դերը և վերահաստատել է կանանց աջակցմանն ու նրանց ներուժի ամբողջական բացահայտմանն ուղղված ԵՄ հանձնառությունը։ Ծրագիրն աջակցում է կանանց ղեկավարած փոքր և միջին ձեռնարկատիրություններին՝ բիզնեսի զարգացման գործում, նպաստելով կանանց զորեղացմանն ու Հայաստանում տնտեսական աճին։ Ծրագրի համատեքստում մինչ այս պահն ավելի քան 2000 կին աջակցություն է ստացել կապերի ընդլայնման ու վերապատրաստման ոլորտում։ Միևնույն ժամանակ ավելի քան 120 կին օգտվել է խորհրդատվական ծառայություններից։


ԵՄ-ն 25 միլիոն եվրո դրամաշնորհ է հատկացնում Գյումրի քաղաքի շուկայի վերակառուցման ծրագրին, որն ուղղված է տնտեսական երկարաժամկետ զարգացմանը

Մարտի 11, 2024

Եվրոպական միության աջակցությամբ ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կվերակառուցի Գյումրի քաղաքի պատմական շուկան, որտեղ կհիմնվի միջազգային խոհարարական դպրոց և կիրականացվի ծրագիր՝ ուղղված քաղաքի տնտեսական երկարաժամկետ զարգացմանը։ 2,5 միլիոն եվրո աջակցութան դրամաշնորհի համաձայնագիրը ստորագրվել է մարտի 11-ին, Գյումրիում, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի և ԹՈՒՄՈ կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանի կողմից։ Գյումրի քաղաքի շուկայի և խոհարարական դպրոցի ծրագրի ներկայացմամբ նոր էջ է բացվում Գյումրի քաղաքի տնտեսական զարգացման համար։ Զորեղացնելով  մարդկանց, հատկապես երիտասարդներին և ձեռներեցներին, նոր հմտություններով և հնարավորություններով զինելու միջոցով մենք օգնում ենք Գյումրի քաղաքին՝ իրացնելու իր անսահման հույսերն ու առկա վիթխարի ներուժը։ ԵՄ-ն հպարտ է աջակցել այն նախաձեռնություններին, որոնք բացահայտում են մարդու հնարավորությունները՝ ստեղծելով կայուն պարենային համակարգեր, որոնք բարձր չափանիշներ են ապահովում հայ սպառողների համար:


Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը ներկա է գտնվել Գյումրիի Եվրաակումբի բացման պաշտոնական արարողությանը

Մարտի 1, 2024

Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը ներկա է գտնվել Գյումրիի Եվրաակումբի բացման պաշտոնական արարողությանը, որը ղեկավարվում է Երիտասարդ եվրոպական դեսպանների կողմից (ԵԵԴ)՝ Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի հետ համատեղ: Սա երրորդ Եվրաակումբն է, որը բացվում է Հայաստանում՝ Օշականում և Վայքում Երիտասարդ եվրոպական դեսպանների գլխավորած Եվրաակումբների հաջողված փորձից հետո: Նախաձեռնությունը նպատակ ունի զարգացնել տեղի երիտասարդների հմտությունները և խթանել երիտասարդների մասնակցությունը համայնքում՝ առաջարկելով գործունեության լայն հնարավորություններ և խրախուսելով նրանց դառնալ ակտիվ քաղաքացիներ, ովքեր կաշխատեն հանուն երկրի բարեկեցության։


Հայաստանում ԵՄ դեսպանն այցելել է Գյումրի և ականատես եղել «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի համար» ծրագրի կողմից աջակցվող երկու ոգեշնչող նախագծերի

Մարտի 1, 2024

Հայաստանում ԵՄ դեսպանն այցելել է Գյումրի և ականատես եղել «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի համար» ծրագրի կողմից աջակցվող երկու ոգեշնչող նախագծերի։ Roof 25. եզակի տուրիստական տեղեկատվական կենտրոն և սրճարան, որը ներկայացնում է Գյումրու պատմությունը՝ օգտագործելով նորարարական 3D տեխնոլոգիան: ODA մշակութային կենտրոն. տարածք, որը պահպանում է հայկական մշակույթի քիչ հայտնի կողմերը և նպաստում տեղացիների և այցելուների միջև երկխոսությանը: Այս նախագծերը ցույց են տալիս ԵՄ աջակցությամբ Հայաստանում զբոսաշրջության, տեղական տնտեսությունների և մշակութային փոխըմբռնման զարգացման ոլորտում արձանագրվող արդյունքները:


Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի կառավարությանը ջրային ռեսուրսների կառավարման ջանքերում

Մարտի 6, 2024

Կլիմայի փոփոխությունը, ջրային ենթակառուցվածքների մաշվածությունը և ոռոգման համակարգերի կարիքների ավելացումը առաջ են բերում Հայաստանում առկա ջրային ռեսուրսների կառավարման ռիսկեր։ Այս խնդիրները լուծելու համար Հայաստանին անհրաժեշտ է մշակել կեղտաջրերի մաքրման ավելի լավ եղանակներ, մեծացնել ջանքերը Սևանա լճի մաքրման ուղղությամբ, ինչպես նաև մշակել և իրականացնել ջրային ռեսուրսների կառավարմանն ուղղված ազգային ռազմավարություն՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հոդված 48-ին համահունչ։

Մարտի 6-ին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը ներկա է գտնվել «ԿԱՆԱՉ Հայաստան» քաղաքականությունների երկխոսության շարքի 4-րդ հանդիպմանը, որը նվիրված էր ջրային ռեսուրսների կառավարման հիմնախնդիրների քննարկմանը և կազմակերպվել էր ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի, Եվրոպական միության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից համատեղ՝ նպատակ ունենալով համաձայնեցնել Հայաստանում ջրային ռեսուրսների կայունության ապահովմանն ուղղված քայլերը։

ԵՄ դեսպանն ընդգծել է, որ Եվրոպական միությունը պատրաստ է աջակցել ջրային ռեսուրսների կառավարման ուղղությամբ կառավարության կողմից գործադրվող բոլոր ջանքերին՝ Հայաստանի համար ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանից բխող ներդրումների իրագործման խթանմանն ուղղված ՀՀ–ԵՄ ներդրումների համակարգման հարթակի շրջանակներում։


30-ից ավելի հայկական կրթական հաստատություններ 2022-2023 թվականներին մասնակցել են 23 Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրերի՝ նպաստելով կրթական ոլորտի բարեփոխումներին

Մարտի 11, 2024

Էրազմուս+ ծրագիրն ընձեռում է լայն հնարավորություններ շարժունակության և կրթության ոլորտում բարեփոխումների իրականացման համար: 2023 թվականի ընթացքում Միջազգային կրեդիտային շարժունակություն բաղադրիչի շրջանակներում 1309 անձ օգտվել է ինչպես մուտքի, այնպես էլ ելքի շարժունակության հնարավորություններից։ Ավելին, 2022-2023 թվականներին 30-ից ավելի հայակական կրթական հաստատություններ մասնակցել են 23 ծրագրերի՝ նպաստելով կրթական ոլորտի բարեփոխումներին։

Դեսպանը Էրազմուս+ ազգային գրասենյակի հետ քննարկել է երիտասարդների ներգրավվածության ակտիվացման, Էրազմուս+ շրջանավարտներին աջակցելու և ծրագրի իրականացման դյուրացման հեռանկարները: Էրազմուս+ ծրագրի իրականացման վրա ազդող առկախ խնդիրների թվում կողմերը մատնանշել են ուսանողների և անձնակազմի փոխանակման/թրեյնինգների վիզային առնչվող  խնդիրները, կրթության մասին օրենքի հետաձգումը, որը կարգավորում է նաև հետազոտական գործունեությունը և ԿԳՄՍ նախարարության հետ ավելի խորը համագործակցության անհրաժեշտությունը: Կողմերը պայմանավորվել են ԵԵԴ-ի, Էրազմուս+ շրջանավարտների, «ԵՄ-ն՝ երիտասարդների համար» («EU4Youth») ծրագրի և այլ երիտասարդական կազմակերպությունների հետ մշակել համատեղ օրակարգ՝ նպատակ ունենալով ավելացնել Հայաստանի սոցիալական կյանքում և երկրում իրականացվող բարեփոխումների օրակարգում երիտասարդների ներգրավվածությունը:


ԵՄ նոր շունչ է տալիս հայկական ՓՄՁ-ներին

Մարտի 21, 2024

ԵՄ-ի և Եվրոպական ներդրումային բանկի աջակցության շնորհիվ «ԵՄ-ի տնտեսական և ներդրումային պլանը Հայաստանի համար» ծրագրի շրջանակում «Արկոլադ»-ը Հայաստանում շոկոլադի փոքր արտադրողից վերածվել է միջազգային արտահանողի՝ ստեղծելով աշխատատեղեր և իր համերով հիացնելով ողջ աշխարհին։


ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության շրջանակում վերջին երեք տարիների ընթացքում աջակցություն է տրամադրվել ավելի քան 12000 ընկերությունների

Մարտի 15, 2024

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը ՎԶԵԲ-ի գործընկերերի հետ այցելել է «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» և «ՄԱՐԻԱՆՆԱ» ընկերություններ և այնտեղ ծանոթացել Հայաստանի մասնավոր հատվածի տպավորիչ տոկունությանն ու ձեռներեցության ոգուն:

Երկու ընկերություններն օգտվել են Հայաստանի համար ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ներքո տրամադրված վարկերից։ Նշյալ վարկերը հնարավորություն են տվել կատարել ներդրումներ նոր արտադրական գծերում և ընդլայնել նրանց սպառման շուկաները։ ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի շրջանակներում մենք Հայաստանում արդեն մոբիլիզացրել ենք մոտ 400 միլիոն եվրո ծավալով ներդրումներ՝ բարելավելով ֆինանսավորման հասանելիությունը հայկական ընկերությունների համար։ Բացի այդ, ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության շրջանակում վերջին երեք տարիների ընթացքում աջակցություն է տրամադրվել ավելի քան 12000 ընկերությունների՝ Հայաստանի տնտեսության արդիականացումը և դիմակայունությունը խթանելու  նպատակով։

Նման գործընկերությունները նախապատրաստում են Հայաստանի տնտեսությունը ապագայի համար՝ ստեղծելով աշխատատեղեր, խթանելով առևտրի բազմազանությունը, տեխնոլոգիական նորարարությունը և կայունությունը: Միասին մենք կառուցում ենք ավելի ուժեղ Հայաստան:


Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանին՝ Սևանա լճի բնապահպանական պաշտպանության ջանքերում

Մարտի 22, 2024

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերը ներկա է գտնվել ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կողմից «ԵՄ-ն շրջակա միջավայրի համար» (EU4Environment) ծրագրի հետ համատեղ կազմակերպված Ջրի համաշխարհային օրվան նվիրված միջոցառմանը։ Միջոցառումը նպատակ ուներ ներկայացնել Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարման և կայուն ջրօգտագործման բարձրացման ուղղությամբ ջրային օրենսդրության և կառավարման համակարգերում ընթացող բարեփոխումները, ինչպես նաև արժանին մատուցել բոլոր նրանց, ովքեր մասնակցություն ունեն շրջակա միջավայրի պահպանության և ջրային ռեսուրսների կառավարման գործում:

Եվրոպական միությունն արդեն աջակցում է Հայաստանին Սևանա լճի էկոհամակարգի  պաշտպանության, ջրային նոր ենթակառուցվածքների և ջրի մաքրման կայանների բարելավման ու կառուցման ուղղությամբ ներդրվող ջանքերի իրագործմանը: Այնուամենայնիվ, կարևոր է ապագայում հաշվի առնել օժանդակության շրջանակում քաղված դասերը՝ ջրային ռեսուրսների կայուն օգտագործումն ապահովելու նպատակով։


ԵՄ դեսպանը մասնակցել է գենդերային խտրականության հաղթահարմանն ուղղված Հայաստանի ջանքերին նվիրված կլոր սեղանի

Մարտի 26, 2024

Մարտի 26-ին ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը մասնակցեց Կանանց ռեսուրս կենտրոնի և ՔՀԿ-ների կողմից կազմակերպված կլոր սեղանին։ Միջոցառման նպատակն էր մեկ տեղ հավաքել տարբեր դեսպանատների ներկայացուցիչների և միջազգային կազմակերպությունների, մասնավորապես ՄԱԿ-ի մարմինների և Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներին, կանանց իրավունքների և գենդերային հավասարության վերաբերյալ կառուցողական երկխոսության մեջ ներգրավելու նպատակով։ Տեղի ունեցավ արդյունավետ քննարկում ՄԱԿ-ի կանոնադրական մարմինների և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 2020-2023 թվականների Հայաստանին ներկայացված առաջարկությունների ու ամփոփիչ դիտարկումների, ինչպես նաև պետության կողմից դրանց իրականացման ուղղությամբ ջանքերի թեմաներով: Քննարկման կենտրոնում վերոնշյալ առաջարկությունների իրականացման, մասնավորապես՝ գենդերային խտրականության դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերն էին: Կրթության, առողջապահության, ինչպես նաև գենդերային բռնությունից իրավական պաշտպանության ապահովմանն ուղղված ջանքերի միջոցով կանանց իրավունքների բարձրացման և խտրականության դեմ պայքարի ուղղություններով Հայաստանի հանձնառությունն ակնհայտ է: Կարևորելով քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների հետ համագործակցությունը՝ Հայաստանն առաջ է շարժվում դեպի կայուն փոփոխություններ:


ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը մասնակցել է Հայաստանում հանրային կառավարման բարեփոխումներին առնչվող միջոցառման

Ապրիլի 3, 2024

«Ուժեղ, հմուտ և լավ աշխատող պետական կառավարումը Հայաստանի քաղաքացիներին որակյալ ծառայություններ մատուցելու, ինչպես նաև ԵՄ-ի և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման և այդպիսով, ԵՄ-Հայաստան հարաբերությունները խորացնելու նախապայմանն է։

Վերջերս ՏՀԶԿ/ՍԻԳՄԱ-ի գործընկերների կողմից Պետական կառավարման վերանայված սկզբունքները ներկայացվեցին միջոցառման ընթացքում, որին ներկա էին պետական կառավարման բարեփոխումների համար պատասխանատու գերատեսչությունների, Ազգային ժողովի, ինչպես նաև վարչապետի աշխատակազմի և մի շարք նախարարությունների ներկայացուցիչներ: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։

Պետական կառավարման վերանայված սկզբունքները չափորոշիչների, արժեքների և պրակտիկայի ամբողջություն են, որոնք որպես պետական կառավարման և պետական ֆինանսների կառավարման բարեփոխումների գնահատման հիմնական շրջանակ են ծառայում: Սրանք հիմնարար են ԵՄ-ի հետ հարաբերություններն ամրապնդելու և ՀԸԳՀ-ի կիրարկման գործում»։


ԵՄ-ն աջակցում է Հայաստանում հոգեկան առողջության ոլորտի բարեփոխումներին՝ դիտարկելով հոգեկան առողջությունը որպես երկրի դիմակայունության կարևոր գործոն

Ապրիլի 16, 2024

Հոգեկան առողջությանը նվիրված ԵՄ նոր նախաձեռնության մեկնարկը տրվեց ապրիլի 16-ին։ «Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում հասանելի, ներառական հոգեկան առողջության ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ իրավական շրջանակի մշակմանը և մեխանիզմների ներդրմանը, ինչպես նաև հոգեկան առողջության վերաբերյալ հանրային ընկալման փոփոխությանը։ 2 միլիոն եվրո բյուջե ունեցող այս ծրագիրն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» իրավապաշտպան ՀԿ-ի և Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի գործընկերությամբ։

ԵՄ-ն աջակցում է հոգեկան առողջության ոլորտում բարեփոխումներին՝ դիտարկելով հոգեկան առողջությունը որպես երկրի դիմակայունության կարևոր գործոն։ Հոգեկան առողջությունը մարդու իրավունք է, ԵՄ մոտեցումը դիտարկում է հոգեկան առողջությունը առողջապահական համատեքստից անդին՝ այն սերտորեն կապակցված համարելով կրթության, սոցիալական ծառայությունների, թվայնացման, զբաղվածության, շրջակա միջավայրի և կլիմայի ոլորտների հետ։


ԵՄ-Հայաստան ճանապարհային քարտեզն ուղղված է ԵՄ-Հայաստան մշակութային հարաբերությունների ձևավորմանը

Ապրիլի 17, 2024

Ապրիլի 17-ին ներկայացվել է ԵՄ-Հայաստան ճանապարհային քարտեզ՝ ուղղված միջազգային մշակութային հարաբերություններում ներգրավվածության և մշակույթի ու մշակութային դերակատարների աջակցության ընդլայնմանը։ Մշակված լինելով ԵՄ անդամ պետությունների, «ՅՈՒՆԻՔ»-ի և ինստիտուցիոնալ ու քաղաքացիական հասարակության դերակատարների հետ համագործակցությամբ, այն նպատակ ունի Հայաստանում համակարգել ԵՄ-ի հետ մշակութային հարաբերությունները։

Շահագրգիռ կողմերի ընդլայնված ներգրավվածության միջոցով այն սահմանում է քայլեր և առաջնահերթություններ՝ առավելագույնի հասցնելու մշակույթի ոլորտում ԵՄ տարբեր գործիքների, նախագծերի և ծրագրերի ազդեցությունը, և մշակութային նախագծերը, ստեղծելով նոր հնարավորություններ միջազգային մշակութային հարաբերությունների և դիվանագիտության համար։ Մշակույթի ոլորտում համագործակցությունն առաջնահերթություն է՝ կենտրոնանալու միջմշակութային երկխոսության, համագործակցության և մշակութային ու պատմական ժառանգության ուղղությունների վրա։


ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ այցելել է Գեղարքունիքի մարզի Բերդկունք ամրոց

Ապրիլի 19, 2024

«Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի եզրափակիչ փուլ անցած երեխաների հետ նրանք նշել են Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը։

«Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթը եվրոպական երիտասարդական մրցույթ է, որը երիտասարդներին հնարավորություն է տալիս ծանոթանալու իրենց շրջակայքին, բացահայտելու և աշխարհին ներկայացնելու պատմամշակութային ժառանգության ամենահետաքրքիր հատվածները։ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ «Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան»-ն առաջին անգամ կազմակերպել է համահայկական մանկապատանեկան մրցույթ՝ ուղղված պատմամշակութային ժառանգության հանրահռչակմանը: Մրցույթն իրականացվել է «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» համաեվրոպական հարթակի համատեքստում՝ «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում։


«Օրենքի գերակայությունը և արդարադատության ոլորտի բարեփոխումներն առանցքային են Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման համար». ԵՄ դեսպան

Ապրիլի 26, 2024

Ապրիլի 26-ին, Երևանում մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» խորագրով վեհաժողովը, որը կազմակերպվել էր ԵՄ-ի և ԵԽ-ի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի շրջանակում։

«Անդրազգային հանցավորության դեմ պայքարում Եվրոպական չափանիշների հիման վրա համատեղ աշխատանքը, ինչպես նաև օրենքի գերակայության և արդարադատության ոլորտի բարեփոխումների արդյունավետության ամրապնդումը առանցքային են Հայաստանում ինստիտուտների հզորացմանն ուղղված բարեփոխումների ամրապնդման և դիմակայունության համար։ Օրենքի գերակայությունն ու արդարադատության ոլորտի բարեփոխումներն անհրաժեշտություն են ժողովրդավարության ամրապնդման համար»,- ողջույնի իր խոսքում նշել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։


Եվրոպական միությունը շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ընդլայնման հանձնառությանը

Ապրիլի 29, 2024

Եվրոպական միությունը շարունակում է աջակցել Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը և ոլորտում բարեփոխումների իրականացմանը։ Ապրիլի 29-ին ազդարարվեց «Հավասարության եւ մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի մեկնարկը։

1 միլիոն եվրո բյուջե ունեցող այս ծրագիրը, որն իրականացվում է Վորլդ Վիժն Ֆրանսիայի, Վորլդ Վիժն Հայաստանի Երեխաների Պաշտպանության հիմնադրամի, «Լիարժեք կյանք» ՀԿ-ի, «Ագաթ» ՀԿ-ի, «ՍՈՐՍ» հիմնադրամի գործընկերությամբ, աջակցելու է Հայաստանում հաշմանդամության գնահատման նոր մոդելի իրականացմանը, կարիքահեն ծառայությունների հասանելիության մեծացմանը և հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների զորեղացմանը։


«Միասին աշխատելով մենք կարող ենք վստահ լինել, որ Հայաստանի ժառանգությունը կշարունակի փայլել գալիք սերունդների համար»․ ԵՄ դեսպան

Մայիսի 3, 2024

«Երերույքի պահպանության գիտահնագիտական հետազոտություններ»-ի մրցանակաբաշխություն է տեղի ունեցել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը։ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացված Europe Nostra-յի շրջանակում տրված մրցանակը ճանաչում է պրոֆեսոր Պատրիկ Տոնապետյանի ղեկավարած և տարբեր ազգերի ներկայացուցիչներից կազմված հնագիտական թիմի աշխատանքը։ Այն գնահատում է վաղ քրիստոնեական և միջնադարյան այս համալիրի պահպանման գործում կատարած ակնառու աշխատանքը՝ որպես հայ գեղարվեստական նվաճումների հրաշալի օրինակ։ Վերականգնումը հնարավոր է դարձել ԵՄ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի և ԱՄՆ-ի համատեղ ջանքերի շնորհիվ։

Այս առիթով ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն ընդծել է․ «Հայաստանը դինամիկ հասարակություն է, որ իրեն նորովի վերստեղծում է յուրաքանչյուր սերնդի հետ, որն արմատավորված է իր մշակութային և քաղաքակրթական ժառանգության մեջ։ Հայկական ժառանգությունը մեր ընդհանուր եվրոպական և համաշխարհային ժառանգության մասնիկն է։ Դա նաև ի ցույց է դնում դարերի ընթացքում Հայաստանի և Եվրոպայի միջև եղած կապերը։ Ավելին, Հայաստանն ունի ակնհայտ եվրոպական տրոպիզմ, և դրա հարստացումը փոխանակումների ու երկխոսության միջոցով անհրաժեշտություն է։ Միասին աշխատելով մենք կարող ենք վստահ լինել, որ Հայաստանի ժառանգությունը կշարունակի փայլել գալիք սերունդների համար։ Մենք դրա պահապաններն ու հետևողներն ենք»։


ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող ծրագիրը ներկայացրել է 2 նոր գործիք՝ ԶԼՄ ինքնակառավարման համար

Մայիսի 6, 2024

Մամուլի ազատության համաշխարհային օրը, ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն» ծրագիրը ներկայացրել է 2 նոր գործիք՝ ԶԼՄ ինքնակառավարման համար (Էթիկայի ցուցիչ և Սպիտակ ցուցակ)՝ ապահովելու լուսաբանման ճշգրիտ, օբյեկտիվ և էթիկական մոտեցումները։


ԵՄ-Հայաստան երկխոսություն կրթության բարեփոխումների վերաբերյալ

Մայիսի 8, 2024

Կրթության ոլորտում Եվրոպական միության և Հայաստանի միջև ռազմավարական համագործակցությունը մեկնարկել է 2019 թվականին քաղաքականության համապարփակ երկխոսության միջոցով։

Այս ոլորտում մեր պորտֆոլիոն 70 միլիոն եվրոյից ավելի է։ ԵՄ-ն աջակցում է վերջերս հաստատված կրթության ռազմավարության իրականացմանը, որը ներառում է կարևոր բարեփոխումներ, այդ թվում տարբեր մարզերում ԳՏՃՄ լաբորատորիաների ստեղծում և ուսումնական ծրագրերի ներդրում, դպրոցաշինություն և դպրոցների կառավարման համակարգի զարգացում, տնօրենների նշանակման սկզբունքների մշակում, մասնագիտական կողմնորոշման հնարավորություն, կանաչ տնտեսության ուղղությամբ հետազոտություններ և դպրոցական ուսուցման արդյունքների գնահատում։ ԵՄ-ն աջակցում է նաև ոչ ֆորմալ կրթությանը։


ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող, 1 միլիոն եվրո բյուջե ունեցող Թվինինգ ծրագիրն ամփոփիչ միջոցառմանը ներկայացրեց ծրագրի արդյունքները

Մայիսի 7, 2024

ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող, 1 միլիոն եվրո բյուջե ունեցող «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» Թվինինգ ծրագիրը, որն իրականացվում է Գերմանիայի և Լատվիայի կողմից, 2024 թ․-ի մայիսի 7-ին կազմակերպել էր ծրագրի արդյունքների ներկայացմանը նվիրված ամփոփիչ միջոցառում։

Ընդհանուր առմամբ, Թվինինգ ծրագրի նպատակը Հայաստանի պետական սեկտորում բարեվարքության զորեղացումն ու կոռուպցիայի կանխարգելումն էին, ՀՀ արդարադատության նախարարությանն ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին կոռուպցիայի հաղթահարման ջանքերում աջակցելը և հակակոռուպցիոն կրթության իրականացման և կոռուպցիայի կանխարգելման ինստիտուցիոնալ հնարավորությունների զորեղացումը։


Հայաստանում ԵՄ ներգրավվածության հիմքում ժողովրդավարությունն է

Մայիսի 13, 2024

Ելույթ ունենալով ԵՊՀ-ում ԵՄ ֆինանսավորմամբ անցկացվող «ՌԵԴԵՄՈՍ» գիտաժողովին ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը կարևորեց ԵՄ-Հայաստան համագործակցությունը, ժողովրդավարությունը, քաղաքացիների և ԵՄ արժեքների կարևորությունը։ Հայաստանում ԵՄ ներգրավվածության հիմքում ժողովրդավարությունն է:


Եվրոպայի օրը Լոռիում

Մայիսի 17, 2024

«ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնում, մայիսի 17-ին Եվրոպայի օրվա կապակցությամբ անկացվեցին տեղեկատվական ցուցահանդես ԵՄ ֆինանսավորմամբ իրականացված ծրագրերի և տեղական արտադրանքի վերաբերյալ, մեդիագրագիտությանն առնչվող դասընթաց երիտասարդ եվրոպական դեսպանների կողմից, ինչպես նաև՝ «EU4Region» խորագրով պանելային քննարկում։ Միջոցառմանը ներկա հյուրերն օրվա ավարտին հնարավորություն ունեցան վայելել մեծ ու բազմաժանր համերգ՝ Արամ MP3-ի, «Լավ Էլի» խմբի, ինչպես նաև «Շնորհակալություն Շառլ» համերգային ծրագրով հանդես եկող երաժիշտներ Հայկ Պետրոսյանի, Վահագն Հայրապետյանի, Արման Մնացականյանի, Դեյվ Գեոդակյանի և Դանիել Մելքոնյանի մասնակցությամբ։


Եվրոպայի օրվա տոնակատարություններում ներառված էր նաև  մեդիագրագիտության դասընթաց, որը վարում էին Երիտասարդ եվրոպական դեսպանները

Մայիսի 17, 2024

Ապատեղեկատվության դեմ պայքարի ԵՄ հանձնառությանը համահունչ՝ Եվրոպայի օրվա տոնակատարությունների շրջանակում ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի աշակերտների և հյուրերի համար անցկացվեց մեդիագրագիտության դասընթաց, որը վարում էին Երիտասարդ եվրոպական դեսպաններն ու փորձագետ Արթուր Զաքարե Հարությունյանը։

Աշակերտները ծանոթացան նաև ԵՄ ֆինանսավորմամբ ստեղծված մեդիագրագիտության կոմիքսներին։ Միջոցառումը եզրափակվեց բացօթյա տեղեկատվական տոնավաճառով, որտեղ ներկաները սովորեցին, թե ինչպես դիմակայել տեղեկատվական մանիպուլյացիաներին։


ԵՄ դեսպանն մասնակցել է ԵՄ-ի՝ տարածաշրջանային զարգացման աջակցությանն ուղղված նախաձեռնությունների վերաբերյալ պանելային քննարկմանը

Մայիսի 17, 2024

Տարածաշրջանային զարգացման վրա ունեցած ԵՄ ազդեցությունը մայիսի 17-ին, «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնում Եվրոպայի օրվա շրջանակում կազմակերպված պանելային քննարկման առանցքային թեման էր։ ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնի գլոբալ գործադիր տնօրեն Արա Բարսամը պարարտ հող նախապատրաստեցին քննարկման համար՝ ընդգծելով ԵՄ-Հայաստան համագործակցության կարևորությունը տարածաշրջանային և գյուղական համայնքների զարգացման ոլորտում։

Պանելային քննարկմանը մասնակցում էին ներկայացուցիչներ և շահառուներ ԵՄ կողմից ֆինանսավորվող այնպիսի ծրագրերից, ինչպիսիք են «Տեղացի դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում», ԻննոԻջևան, Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման (ՀՀՏԶ), «ԵՄ-ն` բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրերը։ Քննարկվեց նաև տարածաշրջանային զարգացման ոլորտում Ավստրիայի ունեցած փորձը՝ բացահայտելով դեռևս չօգտագործված հնարավորությունները և Ավստրիայի հետ համագործակցությամբ Հայաստանում իրականացված աշխատանքը՝ ներառյալ ԵՄ ֆինանսավորմամբ իրագործված Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Շիրակի մարզում և «ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրերը։


Ներկայումս 125 միլիոն եվրո ամբողջական բյուջեով 37 ծրագիր է իրականացվում Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության ներքո

Մայիսի 23, 2024

Սյունիքում «Եվրոպայի օր 2024 տոնակատարությունները» մեկնարկել են մայիսի 23-ին, ««Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության առաջխաղացման և տարածաշջանում դեռևս ակտուալ սոցիալ-տնտեսական զարգացման կարիքները» թեմայով քննարկմամբ, որը ղեկավարել են ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:

«Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնությունը մեկնարկել է ավելի քան մեկ տարի առաջ։ Մենք ուրախ ենք, որ Եվրոպական միությունը և անդամ երկրները՝ Ավստրիան, Չեխիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Լիտվան, Նիդերլանդները, Լեհաստանը, Շվեդիան, ինչպես նաև արտաքին գործընկեր հանդիսացող Շվեյցարիան և Եվրոպական ներդրումային բանկը միավորել են իրենց ջանքերը՝ նպաստելու Սյունիքի բնակչության համար վերափոխող ազդեցությանը։  

Ներկայումս 125 միլիոն եվրո ամբողջական բյուջեով 37 ծրագիր է իրականացվում «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության ներքո, որն ուղղված է մասնավոր սեկտորի զարգացմանը, կանաչ գյուղատնտեսության առաջխաղացմանն ու աջակցությանը, մասնագիտական և ոչ-ֆորմալ կրթության միջոցով հմտությունների զարգացմանը, համայնքային կարողությունների և համայնքային սոցիալական ու առողջապահական ծառայությունների բարելավմանը, քաղաքային ենթակառուցվածքների և էներգաարդյունավետ լուծումների կիրառման հնարավորությունների բարելավմանը և քաղաքացիների մասնակցության ու բնական ռեսուրսների կայուն կառավարման աջակցությանը։


Թիմ Եվրոպայի այցը Գորիսի քաղաքացիների սպասարկման վերանորոգված գրասենյակ

Մայիսի 24, 2024

Մայիսի 24-ին Թիմ Եվրոպան այցելել է Գորիսի քաղաքացիների սպասարկման վերանորոգված գրասենյակ, որը Գորիս խոշորացված համայնքի քաղաքացիներին հանրային ծառայություններ մատուցող միասնական հանգույց է։

Գրասենյակը հիմնվել է «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» մաս կազմող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Գերմանիայի  միջազգային համագործակցության ընկերության կողմից Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության համաֆինանսավորմամբ։


Այց «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի Վերիշենի կենտրոն

Մայիսի 24, 2024

Մայիսի 24-ին ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի Վերիշենի կենտրոն՝ կրկին հանդիպելու կենտրոնի կողմից աջակցություն ստացած տեղահանված տարեց կանանց։

«Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակներում ԵՄ-ն տարբեր ծրագրերի միջոցով աջակցել է ՎԻՆՆԵԹ Գորիսին՝ իրականացնելու խոցելի կանանց տնտեսական զորեղացմանն ուղղված, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից փախստականներին՝ հատկապես տարեցներին օժանդակություն տրամադրող նախաձեռնություններ։


Թիմ Եվրոպան այցելել է Տեղ համայնքի բազմաֆունկցիոնալ համայնքային կենտրոն

Մայիսի 24, 2024

Եվրոպական միության աջակցությամբ «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում Տեղի համայնքային կենտրոնը սոցիալական ծառայություններ է մատուցում տարեցներին, երեխաներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից փախստականներին։


Թիմ Եվրոպան այցելել է Տեղի՝ «Դավթյան օրգանական ծնեբեկի ֆերմա»

Մայիսի 24, 2024

Թիմ Եվրոպան այցելել է Տեղ համայնքում գտնվող «Դավթյան օրգանական ծնեբեկի ֆերմա»։ Ֆերման, որը բարձրարժեք ծնեբեկի առաջատար արտադրողներից է և ստացել է օրգանական արտադրանքի  սերտիֆիկացում, աջակցություն է ստացել  Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման գործակալության կողմից իրականացվող «ԵՄ կանաչ գյուղանտնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» մաս է, որն էլ նպատակ ունի համակարգված աշխատանքի միջոցով նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը։


Երևանում մեկնարկել է Եվրոպական ֆիլմերի փառատոնը

Մայիսի 29, 2024

Մայիսի 29-ին Կինոյի տանը բացվել է Եվրոպական ֆիլմերի փառատոնը՝ բազմամրցանակակիր բելգիական «Օմեն» ֆիլմով, որ ներկայացված է Եվրոպական միության խորհրդի 2024թ․-ի Բելգիայի նախագահության կողմից։

Այս փառատոնը ներկայացնում է ֆիլմերի լայն տեսականի և ներկայացնում է եվրոպական կինոյի հարստությունն ու բազմազանությունը՝ ընդգծելով տարբեր ժանրեր, ոճեր և հեռանկարներ։


Աշխատաժողով «Միջգերատեսչական համակարգմամբ՝ «ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմ»-ի միջոցով միջազգային օգնության դիմելու և աջակցություն ստանալու» թեմայով

Մայիսի 31, 2024

Մեր՝ «Միջգերատեսչական համակարգմամբ՝ «ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմ»-ի միջոցով միջազգային օգնության դիմելու և աջակցություն ստանալու» թեմայով վերջին աշխատաժողովն ընդգծեց քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի կենսական նշանակությունը:

Աղետների հետ կապված ռիսկերի կանխարգելման/մեղմման հրատապությունը, հատկապես Հայաստանում վերջերս տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով, ՀՀ կառավարությանն առաջնորդեց դիմել մեխանիզմի ակտիվացման համար։  Անհրաժեշտ են համագործակցային ջանքեր Հայաստանի արձագանքման կարողությունները բարձրացնելու համար։


Newsletter Spring 2024