Skip to main content

ԵՄ «Տեղացի դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագիր

Նկարագրություն
ԵՄ «Տեղացի դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագիրը ֆինանսավորված է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնեսության կազմակերպության գործընկերությամբ, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարության հետ սերտ համագործակցությամբ։ Ծրագիրն օգնում է Լոռու և Տավուշի մարզային բնակչությանը` տղամարդկանց, կանանց, երիտասարդներին, տարեցներին և քաղաքացիական խմբերին, ներառյալ փոքրամասնություններին, ակտիվ դերակատարում ունենալ ներառական, ճկուն և կայուն տեղական զարգացման մեջ, որի նպատակն է մշակել տարածքային զարգացման մոդելներ՝ քաղաքացիներին ներգրավելով զարգացման օրակարգի ձևավորման, որոշումների կայացման և իրականացման գործընթացներում:
Հատուկ նպատակներ
Ծրագիրն օգնում է Լոռու և Տավուշի բնակչությանը՝ տղամարդկանց, կանանց, երիտասարդներին, տարեցներին և քաղաքացիական խմբերին, ներառյալ փոքրամասնություններին, ակտիվ դերակատարում ունենալ ներառական, ճկուն և կայուն տեղական զարգացման գործընթացում, որի նպատակն է տարածքային զարգացման մոդելների ստեղծումը՝ քաղաքացիներին ներգրավելով զարգացման օրակարգերիի մշակման , որոշումների կայացման և իրականացման միջոցառումներում, որը հնարավոր է վստահության և ինքնավստահության ձևավորման, ձեռնարկատիրական վերաբերմունքի զարգացման և համայնքների ներսում ու մարզերի միջև խմբային համախմբվածություն ձևավորելու միջոցով:
Ակնկալվող արդյունքներ
Ծրագրի արդյունքում ակնկալվում է ստեղծել թվով 5 տեղական ակտիվ խմբեր (ՏԱԽ-/LAG) և տարածքային
զարգացման ռազմավարական թվով 5 ծրագրեր: Բացի այդ, ծրագրում կներգրավվեն և հմտություններ կստանան շուրջ 1000 տեղաբնակ՝ տեղական զարգացմանը ակտիվորեն նպաստելու համար։ Մարզային և կենտրոնական կառավարման մարմինների թվով 70 ներկայացուցիչներ կբարելավեն իրենց հմտությունները։ Ծրագրի ընթացքում կֆինանսավորվեն 150 տեղական նախաձեռնություններ:
Քովիդի համավարակի հետվերականգնողական միջոցառումների շրջանակներում 160 ընկերություն կստանա աջակցություն , կստեղծվի 200 նոր աշխատատեղ, աջակցություն կստանան թվով 300 անհատներ և շուրջ 3000 տեղացի բնակիչ։
Project documents
Ծրագրի քարտեզ
Ֆոտոդարան
ԾՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հայաստան
Գերակա ուղղություն:
Գործընկերություն, որը ստեղծում է
Ենթաոլորտ:
Գյուղատնտեսություն և գյուղական զարգացում
Թեմա:
Գյուղատնտեսություն
Նախագծի կարգավիճակը:
Ավարտված է
Մեկնարկի ամսաթիվ:
01.10.2020
Ավարտի ամսաթիվ:
30.09.2024
ԵՄ ծրագրի համարը:
418-150