Skip to main content

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ


Անձնական տվյալների պաշտպանության մասին սույն ուղեցույցը տրամադրում է տեղեկատվություն Ձեր անձնական տվյալների մշակման և պաշտպանության վերաբերյալ:

Տվյալների մշակման գործողություն. Արևելյան հարևանության երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա) euneighbourseast.eu շրջանակներում գործող ԵՄ ծրագրերի կայքեր

Տվյալները վերահսկող մարմին. Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինություն (DG NEAR) / Տնօրինություն A / Միջգերատեսչական հարաբերությունների և հաղորդակցության NEAR.A1 բաժին

Գրանցման համար.  DPR-EC-07086

Բովանդակություն

  1. Ներածություն

  1. Ինչու՞ և ինչպե՞ս ենք մշակում Ձեր անձնական տվյալները

  1. Ի՞նչ իրավական հիմք(եր)ով ենք մշակում Ձեր անձնական տվյալները

  1. Ո՞ր անձնական տվյալներ ենք հավաքում՝ հետագա մշակման համար

  1. Որքա՞ն ժամանակ ենք պահպանում Ձեր անձնական տվյալները

  1. Ինչպե՞ս ենք պաշտպանում և պահպանում Ձեր անձնական տվյալները

  1. Ու՞մ են հասանելի Ձեր անձնական տվյալները, և ու՞մ են դրանք ներկայացվում

  1. Որո՞նք են Ձեր իրավունքները և ինչպե՞ս կարող եք իրացնել դրանք

  1. Կոնտակտային տեղեկատվություն

  1. Որտե՞ղ կարելի է գտնել ավելի մանրամասն տեղեկատվություն

  1. Ներածություն

Եվրոպական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) պարտավորվում է պաշտպանել Ձեր անձնական տվյալները և հարգել Ձեր գաղտնիության իրավունքը: Հանձնաժողովը հավաքում և հետագայում մշակում է անձնական տվյալներ` համաձայն Եվրոպական խորհրդարանի ու Եվրոպական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 23-ի (ԵՄ) 2018/1725 կանոնակարգի, որն առնչվում է Եվրոպական միության կազմակերպությունների, մարմինների, ծառայությունների ու գործակալությունների կողմից անձնական տվյալների մշակման պարագայում ֆիզիկական անձանց պաշտպանությանը և նմանատիպ տվյալների ազատ տեղաշարժին (չեղարկելով (ԵՄ) 45/2001 կանոնակարգը):

Սույն գաղտնիության դրույթում ներկայացված են Ձեր անձնական տվյալների մշակման պատճառը, մեր կողմից դրանց հավաքման, կարգաբերման և բոլոր տրամադրված անձնական տվյալների պաշտպանության ապահովման ու այդ տեղեկատվության օգտագործման եղանակները, ինչպես նաև՝ սեփական անձնական տվյալների առնչությամբ Ձեր իրավունքները: Այն նաև մատնանշում է տվյալների վերահսկման համար պատասխանատու մարմնի կոնտակտային տվյալները, որին Դուք կարող եք դիմել Ձեր իրավունքներից իրացնելու նպատակով: Այստեղ Դուք կարող եք գտնել նաև Տվյալների պաշտպանության հարցերով մասնագետի ու Տվյալների պաշտպանության եվրոպական ծառայության կոնտակտային տվյալները:

Ստորև ներկայացված է Արևելյան հարևանության երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա) տվյալների մշակողի կողմից ԵՄ ծրագրերի կայքերի տվյալների մշակման վերաբերյալ տեղեկատվությունը:

  1. Ինչու՞ և ինչպե՞ս ենք մշակում Ձեր անձնական տվյալները

Տվյալների մշակման գործողության նպատակը. տվյալները վերահսկող մարմինը հավաքում և օգտագործում է Ձեր անձնական տվյալները` ելնելով Արևելյան հարևանության երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա) ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի ու նախագծերի ճանաչելիության բարձրացման և խթանման նկատառումներից, որոնք ուղղակիորեն կապված են բովանդակության մեծ մասն ավտոմատ գեներացնող EUDIGITOOL ներքին հարթակի հետ։

Euneighbourseast.eu-ը և երկրների կայքերը մշակվել են՝ բավարարելու ԵՄ գործուն համագործակցությունը հաղորդակցական տեսանկյունից ներկայացնող ծրագրային տեղեկատվության համադրման ու համախմբման կարիքը և պահանջարկը՝ քաղաքացիներին հնարավորություն ընձեռելով տեղեկատվություն ստանալ Արևելյան հարևանության երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովայի և Ուկրաինա) ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերի ու ԵՄ-ի հետ առնչություն ունեցող հնարավորությունների մասին՝ ելնելով այդ նույն երկրներում ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերի ճանաչելիության բարձրացման և խթանման նկատառումներից։ Մասնավորապես.

«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնություն

Նախաձեռնությունն Արևելյան Հարևանությանը ԵՄ ռազմավարական հաղորդակցության և հանրային դիվանագիտության մոտեցման բաղկացուցիչներից է: Այն ղեկավարում է Արևելյան հարևանության համար ԵՄ-ի տարածաշրջանային հաղորդակցության ծրագիրը (2020-2024 թթ.): ԵՄ-ն համագործակցում է Արևելյան գործընկերության երկրների երիտասարդների հետ՝ բարձրացնելու տարածաշրջանում ԵՄ համագործակցության մասին իրազեկվածությունը, օգնելու զարգացնել երիտասարդական քաղաքականություն և միասին աշխատելու հանուն ավելի լավ ապագայի: Նախաձեռնությունը ցանց է, որը միավորում է ակտիվ երիտասարդների Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից, ինչպես նաև ԵՄ անդամ երկրներից և Միացյալ Թագավորությունից: Դեսպաններն իրենց տեղական համայնքներում խթանում են երիտասարդական համագործակցությունը և խոսում ԵՄ-ի համար նշանակալի թեմաների մասին: Նրանք իրենց հասակակիցների համար օրինակելի գործունեություն են ծավալում. ներկայանում են իրենց դիրքորոշմամբ, ձևավորում են փոխըմբռնում և օգնում կարծիք ձևավերել ԵՄ-ի և արևելյան հարևանների հարաբերությունների վերաբերյալ:

Լրատվական ծանուցումներ

Լրատվական ծանուցումները քաղաքացիներին հնարավորություն են տալիս տեղեկատվություն ստանալ Արևելյան հարևանության երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերի և ԵՄ-ի հետ առնչություն ունեցող  հնարավորությունների մասին, ինչի համար անհրաժեշտ է բաժանորդագրվել euneighbourseast.eu կայքի և (կամ) նշված երկրների հետ ԵՄ-ի համագործակցությանը նվիրված կայքերի լրատվական ծանուցումներին։

Ծրագրերի շահառուների հարցազրույցների տեսանյութերի և լուսանկարների վերբեռնում` հաղորդակցության շրջանակներում ԵՄ հետ համագործակությունը գործողության մեջ ներկայացնող ծրագրային տեղեկատվության համախմբման համար։

Տվյալներն ամբողջությամբ մշակվում են թափանցիկ կերպով և օգտատերերի կողմից համաձայնության/մերժման ու նրանց տրամադրած տվյալները հատուկ նպատակներով օգտագործելու թույլտվության սկզբունքների հիման վրա:

Ձեր անձնական տվյալները չեն օգտագործվի ավտոմատ որոշումներ կայացնելու, ներառյալ՝ պրոֆիլավորման նկատառումներով:

  1. Ի՞նչ իրավական հիմք(եր)ով ենք մշակում Ձեր անձնական տվյալները

Մենք Ձեր անձնական տվյալները մշակում ենք, որովհետև՝

  1. Մշակումն անհրաժեշտ է հանրային շահով պայմանավորված առաջադրանքների իրականացման կամ Միության որևէ հաստատությանը կամ մարմնին վերապահված պաշտոնական լիազորությունների կատարման համար (ԵՄ 2018/1725 կանոնակարգի 5-րդ հոդվածի «a» ենթակետ):

Տվյալների մշակման հիմքը սահմանված է հետևյալ միութենական օրենքով.

«Եվրոպական միության մասին» պայմանագրի համախմբված տարբերակի 11-րդ հոդվածում ասվում է. «Հաստատությունները, համապատասխան միջոցների գործադրմամբ, պետք է քաղաքացիների ու ներկայացուցչական միությունների համար Միության գործունեության բոլոր ուղղությունների վերաբերյալ իրազեկված լինելու և այդ առնչությամբ իրենց կարծիքներով հանրայնորեն արտահայտելու հնարավորություն ստեղծեն: Հաստատությունները պետք է բաց, թափանցիկ և կանոնավոր երկխոսություն վարեն ներկայացուցչական միությունների և քաղաքացիական հասարակության հետ»:

«Եվրոպական միության մասին» պայմանագրի (ԵՄՊ) 21-րդ հոդվածի 1-ին կետ. ԵՄ զարգացման համագործակցության ոլորտում ընդհանուր մանդատը և հիմնարար սկզբունքները: «Եվրոպական միության գործունեության մասին» պայմանագրի (ԵՄԳՊ) 4-րդ հոդվածի 4-րդ մաս և 208-ից 211-րդ հոդվածներ:

Լայն հանրությանը տեղեկատվություն տրամադրելը ինստիտուցիոնալ մակարդակում Եվրոպական հանձնաժողովի սեփական իրավասություններից բխող խնդիր է, որը նախատեսված է Ֆինանսական կարգավորման մասին Խորհրդի 2018 թվականի հուլիսի 18-ի թիվ 2018/1046 կանոնակարգի (ԵՀ, Եվրատոմ) 58(2) (d) հոդվածով և կիրառելի է Եվրոպական համայնքների ընդհանուր բյուջեի համար (OJ L 193, 30.7.2018թ., էջ 1):

Բացի այդ, տվյալների մշակումը պայմանավորված է Միության ցուցաբերած ֆինանսական աջակցության տեսանելիությունն ապահովելու Եվրոպական հանձնաժողովի պարտավորությամբ, ինչը նախատեսված է «Հարևանության, զարգացման և միջազգային համագործակցության գործիք՝ Գլոբալ Եվրոպա» բյուջետային մեխանիզմի մասին Եվրոպական խորհրդարանի և Եվրոպական խորհրդի 2021 թվականի հունիսի 9-ի (ԵՄ) N 2021/947 կանոնակարգի 46-րդ հոդվածի (2-րդ, 3-րդ և 4-րդ կետեր) 28-րդ շարադրանքով, որը փոփոխում և չեղարկում է (ԵՄ) N 466/2014 որոշումն ու չեղարկում է (ԵՄ) N 2017/1601 կանոնակարգը և Խորհրդի (ԵՀ, Եվրատոմ) N 480/2009 կանոնակարգը (OJ L 209, 14.6.2021)։

Նախաձեռնությունն Արևելյան Հարևանությանը ԵՄ ռազմավարական հաղորդակցության և հանրային դիվանագիտության մոտեցման բաղկացուցիչներից է: Այն ղեկավարում է Արևելյան հարևանության համար ԵՄ-ի տարածաշրջանային հաղորդակցության ծրագիրը (2020-2024 թթ.), որի համար իրավական հիմք են ապահովում Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2014 թվականի մարտի 11-ի թիվ 236/2014 (ԵՄ) կանոնակարգը, որը սահմանում է ընդհանուր կանոններ և Միության արտաքին գործողությունների ֆինանսավորման գործիքների իրականացման ընթացակարգեր, ինչպես նաև Եվրոպական հարևանության գործիքի ստեղծման մասին Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2014 թվականի մարտի 11-ի թիվ 232/2014 (ԵՄ) կանոնակարգը:

  1. Տվյալների սուբյեկտը համաձայնություն է տվել իր անձնական տվյալների մշակմանը մեկ կամ մի քանի հատուկ նպատակներով (ԵՄ 2018/1725 կանոնակարգի 5-րդ հոդվածի «d» կետ).

Եթե Դուք բաժանորդագրվել եք Արևելյան հարևանության երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերին և ԵՄ-ի հետ առնչություն ունեցող հնարավորություններին վերաբերող կարևոր զարգացումների, միջոցառումների, իրադարձությունների, նախաձեռնությունների կամ թեմատիկ հարցերի վերաբերյալ լրատվական ծանուցումներին, ապա մենք մշակում ենք Ձեր անձնական տվյալները, քանի որ Դուք տվել եք Ձեր անձնական տվյալների մշակման համաձայնություն` պահանջվող տեղեկատվությունը ստանալու նպատակով:

Եթե մենք իրականացնում ենք լուսանկարների և տեսանյութերի մշակում, ներառյալ դրանց հրապարակումը, մենք մշակում ենք նաև Ձեր անձնական տվյալները, քանի որ Դուք տվել եք մշակման համաձայնություն:

Տվյալներն ամբողջությամբ մշակվում են թափանցիկ կերպով և օգտատերերի կողմից համաձայնության/մերժման ու նրանց տրամադրած տվյալները հատուկ նպատակներով օգտագործելու թույլտվության սկզբունքների հիման վրա:

Մենք չենք մշակում հատուկ կատեգորիաների տակ ընկնող անձնական տվյալները (ԵՄ 2018/1725 կանոնակարգի 10-րդ հոդված):

  1. Ո՞ր անձնական տվյալներ ենք հավաքում՝ հետագա մշակման համար

Տվյալների մշակման գործողությունն իրականացնելու նպատակով Տվյալները վերահսկող մարմինը հավաքում է հետևյալ կատեգորիաների տակ ընկնող անձնական տվյալները.

Երիտասարդ եվրոպական դեսպաններ.

Դիմորդների ընտրության համար.

  • Անուն և ազգանուն
  • Բնակության երկիր
  • Բնակության վայր
  • Ծննդյան ամսաթիվ
  • Կրթական/աշխատանքային կարգավիճակ
  • Էլ. փոստի հասցե
  • Հեռախոսահամար
  • Սոցիալական ցանցերում օգտահաշիվներ*

Ընտրված դիմորդների դեպքում հրապարակվում են հետևյալ տվյալները.

  • Անուն և ազգանուն
  • Լուսանկարներ
  • Տեսանյութեր
  • Հակիրճ կենսագրություն
  • Պաշտոն
  • Սոցիալական ցանցերում օգտահաշիվներ*

* – պարտադիր պայման չէ

Նորությունների բաժանորդներ․

  • Անուն և ազգանուն
  • Էլ․ փոստի հասցե
  • Բնակության երկիր

Տվյալները հավաքվում են նորությունների ստացման համար գրանցման ինտերֆեյսի միջոցով, որում տվյալների սուբյեկտներն ուղղակիորեն մուտքագրում են իրենց տվյալները:

Հանրային հաղորդակցման նպատակներով հարցազրույցի մասնակցած ծրագրի շահառուներ.

  • Կայքում հրապարակված նյութերի վերաբերյալ գովազդային հոլովակներ/լուսանկարներ

Կայքի այցելուներ․

  • IP հասցե

  1. Որքա՞ն ժամանակ ենք պահպանում Ձեր անձնական տվյալները

Տվյալները վերահսկող մարմինը Ձեր անձնական տվյալները պահպանում է այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է հավաքման նպատակի համար:

Երիտասարդ եվրոպական դեսպաններ

Տվյալները պահպանվում են այնքան ժամանակ, քանի դեռ կայքը շարունակում է գործել որպես DG NEAR-ի խթանման քաղաքականության գործիք, իսկ տվյալների սուբյեկտը գրանցված է որպես երիտասարդ եվրոպական դեսպան (իմա՝ քանի դեռ տվյալների սուբյեկտը չի ջնջում իր օգտահաշիվը կամ չի հրաժարվում բաժանորդագրությունից կամ չի դադարում լինել դեսպան՝ տարիքը լրանալու, պաշտոնանկության կամ մանդատի չերկարաձգման պատճառով): Տվյալների վերահսկող մարմինը հեռացնում է նրա պրոֆիլը և հանրությանը հասանելի ցանկացած այլ տեղեկատվություն:

Լրատվական ծանուցումների բաժանորդներ

Կախված առկա տեխնիկական լուծումներից՝ Դուք կարող եք կա՛մ գրել հատուկ գործառնական փոստարկղին և ապաբաժանորդագրվել փոստային ցուցակից, կա՛մ անցնել Ձեր էլ․ փոստին եկած ապաբաժանորդագրման հղումով։ ​Հարցումը ստանալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում պետք է ձեռնարկվեն համապատասխան գործողություններ։

Հանրային հաղորդակցման նպատակներով հարցազրույցի մասնակցած ծրագրի շահառուներ

Տվյալները պահպանվում են այնքան ժամանակ, քանի դեռ կայքը գործում է որպես Տվյալները վերահսկող մարմնի առաջխաղացման քաղաքականության գործիք, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք հեռացվում են ավելի վաղ՝ մշակման տեսանկյունից ժամանակավրեպ լինելու պատճառով։

Կայքի այցելուներ

Տվյալները պահպանվում են դիտարկման փուլի ընթացքում (դիտարկման փուլերը պահպանվում են անանուն հիմունքներով` վերլուծական տվյալների տեսքով՝ մինչև ծառայությունների մատուցման պայմանագրի ժամկետի ավարտը, այսինքն՝ մինչև համապատասխան դոմենային տիրույթի օգտահաշիվների փակումը):

Այն դեպքում, երբ տվյալները պահվում են վիճակագրական նպատակների համար, որոշ բաժանորդների կամայական տվյալներ կարող են պահվել բաժանորդագրությունից հետո 5 տարվա ընթացքում, եթե դրանք այլևս թույլ չեն տալիս նույնականացնել բաժանորդին, և եթե դրանք հասանելի են խիստ սահմանափակ թվով լիազորված անձանց, ովքեր, ծառայողական պարտականությունները կատարելիս, իրականացնում են տվյալների մշակման գործողություններ՝ զուտ անանուն վիճակագրություն ստեղծելու նպատակով։

  1. Ինչպե՞ս ենք պաշտպանում և պահպանում Ձեր անձնական տվյալները

Բոլոր անձնական տվյալներն էլեկտրոնային ձևաչափով (էլեկտրոնային նամակներ, փաստաթղթեր, տվյալների շտեմարաններ, տվյալների բեռնված փաթեթներ և այլն) պահվում են կամ Եվրոպական հանձնաժողովի, կամ էլ նրա կապալառուների սերվերներում: Մշակման գործողություններն ամբողջությամբ իրականացվում են Հանձնաժողովի (ԵՄ, Եվրատոմ) 2017/46 որոշման համաձայն, որն ընդունվել է 2017 թվականի հունվարի 10-ին և վերաբերում է Եվրոպական հանձնաժողովում կապի ու տեղեկատվական համակարգերի անվտանգությանը:

Հանձնաժողովի կապալառուները պարտավոր են նրա անունից հետևել Ձեր տվյալների մշակման ցանկացած տեսակի գործողությանը վերաբերող պայմանագրային հատուկ դրույթին, ինչպես նաև՝ գաղտնիության պահանջներին, որոնք բխում են ԵՄ անդամ պետություններում Տվյալների պաշտպանության մասին ընդհանուր կանոնակարգի վերափոխման արդյունքում (GDPR կանոնակարգ (ԵՄ) 2016/679):

Ձեր անձնական տվյալները պաշտպանելու համար Հանձնաժողովը մի շարք տեխնիկական և կազմակերպչական միջոցառումներ է ձեռնարկել: Տեխնիկական միջոցառումները ներառում են համապատասխան գործողություններ, որոնք ուղղված են առցանց անվտանգության ապահովմանը, տվյալների կորստի ռիսկին, տվյալների փոփոխմանը կամ դրանց նկատմամբ չարտոնված մուտքին արձագանքմանը՝ հաշվի առնելով մշակման գործողությամբ պայմանավորված ռիսկն ու մշակվող անձնական տվյալների բնույթը: Կազմակերպչական միջոցառումները ներառում են անձնական տվյալների նկատմամբ մուտքի սահմանափակումը բացառապես լիազորված անձանց շրջանակի համար, ովքեր ունեն տվյալ մշակման գործողության նպատակների մասին տեղեկանալու լեգիտիմ կարիք:

Հավաքված անձնական տվյալները և դրանց հետ կապված բոլոր տեղեկությունները պահվում են համակարգչային սերվերների վրա` կայքի գործարկման և սպասարկման ընթացքում:

Էլեկտրոնային ձևաչափով անձնական տվյալներ. Ձեր անձնական տվյալների, ինչպես նաև կայքում հավաքված ցանկացած այլ տեսակի տեղեկատվությանը հասանելիությունըտրամադրվում է բացառապես գաղտնաբառի կիրառմամբ նույնականացման համակարգի միջոցով, որը հասանելի է օգտատերերի նեղ շրջանակի համար: Բացառվում է Հանձնաժողովի գործունեության վերահսկման և ստուգման համար պատասխանատու մարմիններին այդ տվյալների հնարավոր փոխանցումը անցանկալի հետևանքներից խուսափելու համար:

Կայքն օգտագործում է քուքիներ։

Քուքիները տեքստային մասնիկներ են, որոնք ստեղծվել են օգտատիրոջ այցելած կայքերի ծառայությունների կողմից. այս տեքստային ֆայլերը կարող են ներդրվել օգտատերերի սարքավորումներում այն կայքի կողմից, որտեղ նրանք տվյալ պահին գտնվում են («առաջին կողմի հաստատուն քուքիներ») կամ մեկ այլ՝ վերջինից տարբեր կայքի կողմից («երրորդ կողմի քուքիներ»): Մեր կայքի աշխատանքը բարելավելու նպատակով մենք, օգտատերերի համաձայնության պարագայում, կարող ենք Ձեր սարքավորումներում ներդնել տվյալներով փոքր ֆայլերը, որոնք կոչվում են քուքիներ: Դրանք կայքին հնարավորություն են տալիս որոշ ժամանակով հիշել Ձեր գործողություններն ու նախապատվություններն (օրինակ՝ մուտքանուն, լեզու, տառատեսակի չափ և այլն) այնպես, որ Դուք կայք վերադառնալիս կամ էջերը թերթելիս անընդհատ ստիպված չլինեք կրկին ներմուծել դրանք:

Օգտագործվում են 4 տեսակի քուքիներ․

  • Առաջին կողմի հաստատուն քուքիներ
  • Տեխնիկական սեանսային քուքիներ
  • Երրորդ կողմի քուքիներ (ներառյալ՝ Google Analytics-ի քուքիները)
  • Երրորդ կողմի քուքիներ՝ պայմանավորված «Կիսվել» կոճակով:

Սույն կայքում օգտագործվում են հետևյալ տեսակի քուքիները․

  • Առաջին կողմի կայուն քուքիներ
  • Տեխնիկական սեանսային քուքիներ։

«Առաջին կողմի կայուն քուքիները» թույլ են տալիս հետևել մեր կայքի այցելուների վերաբերյալ հետևյալ տեղեկատվությանը.

  • IP հասցե (անանունացված)
  • Գտնվելու վայր. երկիր, տարածաշրջան, քաղաք, մոտավոր լայնություն և երկայնություն (աշխարհագրական տեղադրություն)
  • Հարցման (կայքի այցելության) ամսաթիվը և ժամանակը
  • Դիտարկվող էջի անվանումը (էջի անվանում)
  • Դիտարկվող էջի URL կոդը (էջի URL կոդ)
  • Ընթացիկ էջից առաջ դիտարկված էջի URL կոդը (տվյալ էջին հղված դոմեյնի URL կոդ)
  • Օգտատիրոջ սարքավորման էկրանի չափսերը
  • Ժամանակն՝ ըստ այցելուի ժամանակային գոտու
  • Այցելուի սեղմած կամ ներբեռնած ֆայլերը (ներբեռնումներ)
  • Սեղմված արտաքին դոմեյնների հղումները (արտաքին հղումներ)
  • Էջերի գեներացման ժամանակը (ցանցային սերվերի կողմից գեներացվելու և այնուհետև այցելուի կողմից ներբեռնվելու համար կայքէջերից պահանջվող ժամանակը. էջի արագություն)
  • Կիրառվող դիտարկիչում (բրաուզեր) օգտագործվող հիմնական լեզուն (ընդունելի լեզվի անվանում)
  • Կիրառվող դիտարկիչի տարբերակը, դրա փլագինները (PDF, Flash, Java, …), օպերացիոն համակարգի տարբերակը, սարքավորման որոշիչը (օգտատեր-գործակալի անվանում)
  • Այցելված կայքի լեզու
  • Արշավներ
  • Կայքի որոնողական համակարգ
  • Իրադարձություններ:

Հավաքված տվյալները չեն տարածվի այլ կազմակերպությունների շրջանում՝ ելնելով մարքեթինգային, շուկայի ուսումնասիրության կամ առևտրային այլ նպատակներից: Ավելին, վերը նշված տվյալները չեն կարող օգտագործվել մասնավոր այցելուի նույնականացման համար:

«Առաջին կողմի կայուն քուքիները» ստեղծվում են այս կայքի կողմից և նպաստում են.

  • Կայքի պատշաճ աշխատանքին
  • Կայքի գործառնության համար անհրաժեշտ վիճակագրության հավաքմանը, ինչի համար կայքն օգտագործում է Google Analytics-ի հնարավորությունները (ներքևում տրամադրված է լրացուցիչ տեղեկատվություն)
  • Սոցիալական ցանցերում տեղեկատվության տարածմանը:

«Առաջին կողմի կայուն քուքիների» պահպանման ժամկետը լրանում է տասներեք (13) ամսում, ինչից հետո դրանք ինքնաբերաբար վերանում են օգտատերերի սարքավորումներից:

«Տեխնիկական սեանսային քուքիները» որևէ տվյալ չեն պարունակում. դրանք կիրառվում են օգտատիրոջ սեանսի ժամանակահատվածում (կայքի դիտման ընթացքում ծախսված ժամանակ):

Այս քուքիներն անհրաժեշտ են կայք այցելելիս այցելուի նախընտրությունները պահպանելու համար: Այցելուի՝ կայքը լքելուն պես սեանսային քուքին ջնջվում է:

«Երրորդ կողմի քուքիները» (ներառյալ՝ Google Analytics-ի քուքիները) մանրամասն ներկայացված են ստորև:

«Կիսվել» կոճակով պայմանավորված «երրորդ կողմի քուքիներն», օգտատիրոջ համաձայնության պարագայում, ներդրվում են համակարգչում, որպեսզի օգտատերերը բովանդակությունը սոցիալական ցանցերում տարածելու հնարավորություն ստանան:

Մեր կայքը չի կիրառում մեր սոցիալական ցանցերի հղումների ցուցադրմամբ քուքիներ, երբ դուք դիտում եք այն:

ՕԳՏԱՏԻՐՈՋ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ

Առաջին անգամ կայք մուտք գործելիս այցելուին տրվում է ընտրության հնարավորություն՝ թույլատրել քուքիների կիրառումը («Այո, ես համաձայն եմ») կամ մերժել այն («Մերժել քուքիների կիրառումը»):

Համաձայնվել քուքիների կիրառմանը. այս տարբերակի վրա սեղմելով՝ այցելուն համաձայնություն է տալիս բոլոր տեսակի քուքիների կիրառմանը՝ հետևյալ նպատակներով.

  • Կայքի օպտիմալ աշխատանք
  • Սոցիալական ցանցերում տեղեկատվության տարածում
  • Վիճակագրության հավաքագրում:

Մերժել քուքիների կիրառումը. այս տարբերակի վրա սեղմելով՝ այցելուն վերը նշված քուքիներից որևէ մեկի կիրառման համաձայնություն չի տալիս: Այս դեպքում միայն սեանսային քուքի է  կիրառվում․ վերջինը տեխնիկական քուքի է, որի հիմնական նպատակն այցելուների կատարած ընտրությունը հիշելն է: Այս քուքին ներդրված է օգտատիրոջ սեանսի տևողության ընթացքում (կայքի դիտման ընթացքում ծախսած ժամանակ) և ինքնաբերաբար կջնջվի՝ նշված սեանսի ավարտվելուն պես: Քուքիներից հրաժարվելը չի խանգարի ձեզ լիարժեքորեն օգտվել կայքից:

Քուքիների մասով ընտրության բացակայություն. եթե այցելուն ոչ համաձայնվում, և ոչ էլ մերժում է քուքիների տեղադրումը, ապա կայքը դա համարում է քուքիների տեղադրման մերժում, և բոլոր առնչվող գործառույթները դադարեցվում են մինչև այն պահը, երբ ընտրություն կկատարվի:

Այցելուների սարքավորումներում որևէ քուքի չպետք է ներդրվի, քանի դեռ բացակայում է «Այո, համաձայն եմ» տարբերակի սեղմմամբ դրական ընտրությունը:

ՕԳՏԱՏԻՐՈՋ ՀՐԱԺԱՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ

Քուքիների կիրառման համար այցելուի համաձայնության դեպքում միշտ հնարավոր է փոխել այդ որոշումը՝ հրաժարվելով դրանցից: Հրաժարման համար այցելուները պետք է ջնջեն բոլոր Քուքիներն իրենց դիտարկիչից: Այդ դեպքում, այնուամենայնիվ, հնարավոր է, որ ամեն անգամ կայք այցելելիս Դուք ստիպված կլինեք որոշ կարգավորումներ անել ձեռքով: Հնարավոր է նաև, որ որոշ ծառայություններ ու գործառույթներ կարող են չգործել:

Որպեսզի իմանաք, թե ինչպես կարելի է մաքրել քուքիները տարբեր դիտարկիչներում, այցելեք այստեղ՝ https://www.aboutcookies.org/:

DO NOT TRACK («ՉՀԵՏԵՎԵԼ») ՏԱՐԲԵՐԱԿ

«Do Not Track»-ը տեխնոլոգիա է, որն այցելուներին հնարավորություն է տալիս խուսափել կայքերի կողմից իրենց տվյալների օգտագործումից, ինչ նպատակով էլ որ դա լինի, ներառյալ՝ վերլուծական ծառայությունների, գովազդային ցանցերի և սոցիալական հարթակների օգտագործումը: Դուք կարող եք ակտիվացնել «Do Not Track» տարբերակն անմիջապես Ձեր դիտարկիչում: Google Analytics-ը չի հետևում այն օգտատերերին, ովքեր ակտիվացրել են այս տարբերակն իրենց դիտարկիչներում:

GOOGLE ANALYTICS

Այցելուների՝ վերը նկարագրված տեղեկատվությանը հետևելու նպատակով կայքն օգտագործում է Google Analytics հարթակը: Այդ նպատակով վերոնշյալ հավաքագրված տվյալները փոխանցվում են Google Inc.-ին: Այցելուների IP հասցեները կայքի կողմից անանունացվում են` նախքան դրանք Google Inc-ին փոխանցելը: Սա պաշտպանում է այն այցելուների անանունությունը, ովքեր կայքի ամբողջական գործառնության համաձայնություն են տվել: Google Analytics-ը կատարում է տվյալների պահպանման կառավարման ներկառուցված գործառույթ: Այս առանձնահատկությունը կայքերի սեփականատերերին օժտում է ճկունությամբ՝ սահմանելու Google Analytics-ի համապատասխան օգտահաշվում պահպանվող տվյալների պահպանման ժամանակահատվածը: Սահմանված պահպանման ժամկետը 26 ամիս է. այս ժամանակային սահմանից դուրս գտնվող ցանկացած տվյալ ջնջվում է Google-ի սերվերներից:

  1. Ու՞մ են հասանելի Ձեր անձնական տվյալները, և ու՞մ են դրանք ներկայացվում

Ձեր անձնական տվյալների նկատմամբ հասանելիություն ստանում են Հանձնաժողովի այն աշխատակիցներն, ովքեր պատասխանատու են տվյալ մշակման գործողությունն իրականացնելու համար, ինչպես նաև այլ լիազորված աշխատակիցներ՝ «ծառայողական անհրաժեշտության» սկզբունքից ելնելով։ Նշված աշխատակիցները ենթարկվում են կանոնադրական և, անհրաժեշտության դեպքում, գաղտնիության պահպանման մասին լրացուցիչ պայմանագրերին: Որոշ հատուկ դեպքերում անձնական տվյալների հասանելիություն է տրամադրվում Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության աշխատակիցներին՝ ելնելով «ծառայողական անհրաժեշտությունից»:

OLAF-ի, IDOC-ի, IAS-ի (ներքին աուդիտի ծառայություններ), Հանձնաժողովի իրավաբանական ծառայության, ինչպես նաև այլ գլխավոր տնօրինությունների (ԵՀ գլխավոր քարտուղարություն, ԵՀ բյուջետային հարցերով գլխավոր տնօրինություն և ԵՄ հաշվարկային պալատ) անձնակազմերը՝ պաշտոնական հետաքննության կամ աուդիտի իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված հարցումով։

(ԵՄ) N 2018/1725 Կանոնակարգի 3-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն՝ պետական մարմինները (օրինակ՝ Հաշվեքննիչ պալատը, Եվրոպական դատարանը), որոնք Միության կամ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան կարող են անձնական տվյալներ ստանալ որոշակի հարցման շրջանակներում, չեն դիտվում որպես ստացողներ: Տվյալ պետական մարմինների կողմից նշված տվյալների հետագա մշակումը պետք է համապատասխանի տվյալների պաշտպանության կիրառելի կանոններին` տվյալների մշակման նպատակների համահունչ:

Անձնական տվյալների հասանելիություն տրամադրվում է ԵՄ պատվիրակություններում ԵԱԳԾ աշխատակիցներին, որոնք կրում են մշակման այս գործողությունն իրականացնելու պատասխանատվություն, ինչպես նաև լիազորված անձնակազմին՝ ելնելով «ծառայողական անհրաժեշտություն» սկզբունքից: Նման անձնակազմը ենթարկվում է օրենսդրության պահանջներին և, ըստ պահանջի, անձնական տվյալների պաշտպանության մասին լրացուցիչ համաձայնագրերի դրույթներին:

Անձնական տվյալների հասանելիություն տրամադրվում է արտաքին կապալառուներին, որոնք աշխատում են Տվյալների վերահսկող մարմնի անունից կամ նրա հետ պայմանագրային համաձայնությամբ ու զբաղվում են կայքերի ստեղծմամբ, պահպանմամբ, կառավարմամբ ու արխիվացմամբ, ինչպես նաև հաղորդակցական գործունեությամբ` ելնելով «ծառայողական անհրաժեշտության» սկզբունքից և տեղեկատվություն ստանալու համար բաժանորդագրությունների կառավարման նպատակով:

Կապալառուի և ԵՄ պատվիրակությունների կողմից Հանձնաժողովի անունից վարձված հաղորդակցական ընկերությունների կողմից անձնական տվյալների մշակումը կարող է ներառել միջազգային փոխանցում, երբ կապալառուները չեն հանդիսանում ԵՄ/ԵՏՄ ռեզիդենտ կամ տեղական գրասենյակներ են օգտագործում ծրագրի իրականացման երկրում: Արտաքին գործողությունների գործունեության համատեքստում այդ փոխանցումները հիմնված են հետևյալի վրա.

  • համարժեքություն. Հանձնաժողովի 2021թ. հունիսի 28-ի (ԵՄ) 2021/1772 գործադիր որոշում՝ համաձայն Միացյալ Թագավորության կողմից անձնական տվյալների պատշաճ պաշտպանության մասին Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի (ԵՄ) 2016/679 կանոնակարգի.
  • շեղումներ. մասնավորապես՝ ելնելով հանրային գերակա շահի կարևորությությունից (հոդված 50(1)(d)):

Հավաքված տեղեկատվությունը չի տրամադրվի որևէ երրորդ կողմի, բացառությամբ օրենքով պահանջվող դեպքերի և նպատակների։

  1. Որո՞նք են Ձեր իրավունքները և ինչպե՞ս կարող եք իրացնել դրանք

Որպես «տվյալների սուբյեկտ»՝ Դուք ունեք հստակ իրավունքներ՝ համաձայն ԵՄ 2018/1725 կանոնակարգի III գլխի (հոդվածներ 14-25). մասնավորապես՝ Ձեր անձնական տվյալների նկատմամբ մուտքի և դրանցում փոփոխություններ կատարելու իրավունք, եթե Ձեր անձնական տվյալները ճշգրիտ չեն կամ թերի են: Անհրաժեշտության դեպքում, Դուք իրավունք ունեք ջնջել Ձեր անձնական տվյալները, սահմանափակել Ձեր անձնական տվյալների մշակման գործընթացը, վիճարկել Ձեր անձնական տվյալների մշակումը, ինչպես նաև ունեք տվյալների դյուրանցման իրավունք:

Դուք կարող եք օգտվել Ձեր իրավունքներից` կապ հաստատելով Տվյալները վերահսկող մարմնի կամ, կոնֆլիկտի առկայության դեպքում, Տվյալների պաշտպանության հարցերով մասնագետի հետ: Անհրաժեշտության դեպքում, Դուք կարող եք դիմել նաև Տվյալների պաշտպանության եվրոպական ծառայությանը: Վերջիններիս կոնտակտային տեղեկատվությունը ներկայացված է ստորև՝ 9-րդ մասում:

Եթե ցանկանում եք օգտվել Ձեր իրավունքներից մշակման մեկ կամ մի քանի հատուկ գործողությունների համատեքստում, ապա խնդրում ենք Ձեր հայցում ներկայացնել դրանց նկարագրությունը (այսինքն ՝ դրանց գրանցման համարները, ինչպես որ նշված է ստորև՝ 10-րդ մասում):

  1. Կոնտակտային տեղեկատվություն
  • Տվյալները վերահսկող մարմին

Եթե ցանկանում եք օգտվել ԵՄ 2018/1725 կանոնակարգով սահմանված Ձեր իրավունքներից, կամ եթե ունեք մեկնաբանություններ, հարցեր կամ մտահոգություններ, կամ եթե ցանկանում եք բողոք ներկայացնել Ձեր անձնական տվյալների հավաքման և օգտագործման վերաբերյալ, ապա խնդրում ենք կապ հաստատել Տվյալները վերահսկող մարմնի՝ Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության (DG NEAR) / Միջգերատեսչական հարաբերությունների և հաղորդակցության NEAR.A1 բաժնի հետ՝ օգտագործելով այդ նպատակի համար նախատեսված փոստարկղը՝ NEAR-A1@ec.europa.eu։

  • Եվրոպական հանձնաժողովի տվյալների պաշտպանության հարցերով մասնագետ (ՏՊՄ)

ԵՄ 2018/1725 կանոնակարգի ներքո Ձեր տվյալների մշակման հետ կապված հարցերով կարող եք կապվել տվյալների պաշտպանության հարցերով մասնագետի հետ (DATA-PROTECTION-OFFICER@ec.europa.eu):

  • Տվյալների պաշտպանության եվրոպական ծառայություն

Դուք իրավունք ունեք դիմելու (այսինքն՝ կարող եք բողոք ներկայացնել) Տվյալների պաշտպանության եվրոպական ծառայությանը (edps@edps.europa.eu), եթե կարծում եք, որ Տվյալները վերահսկող մարմնի կողմից Ձեր անձնական տվյալների մշակման արդյունքում խախտվել են ԵՄ 2018/1725 կանոնակարգով սահմանված Ձեր իրավունքները:

  1. Որտե՞ղ կարելի է գտնել ավելի մանրամասն տեղեկատվություն

Տվյալների պաշտպանության հարցերով Եվրոպական հանձնաժողովի մասնագետը գրանցման ռեգիստրում հրապարակում է Հանձնաժողովի կողմից անհատական տվյալների մշակման բոլոր գործողությունները, որոնք փաստաթղթավորվել և ներկայացվել են իրեն: Նշված ռեգիստր կարելի է մուտք գործել՝ այցելելով հետևյալ հղումով՝ ՏՊՄ հանրային ռեգիստր (europa.eu):

Տվյալների մշակման այս հատուկ գործողությունները Տվյալների պաշտպանության հարցերով Եվրոպական հանձնաժողովի մասնագետի հանրային ռեգիստրում գրանցված են հետևյալ համարի ներքո. DPR-EC-07086: