ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ


Այս կայքը, որը վարում է Եվրոպական հանձնաժողովը, նպատակ ունի ընդլայնել Եվրոպական միության և Հայաստանի միջև համագործակցության վերաբերյալ առկա տեղեկատվության հասանելիությունը հանրության համար:

Մեր նպատակն է ապահովել, որպեսզի այդ տեղեկատվությունը տրվի ժամանակին և ճշգրիտ: Մենք տեղեկատվություն ենք հավաքում հիմնականում բաց աղբյուրներից՝ այն ստանալով ԵՄ պաշտոնական խողովակներից, ինչպես նաև մեր մշտադիտարկման ներքո գտնվող ծրագրերի կայքերի թարմացումներից: ԵՄ կողմից ֆինանսավորվող ընթացիկ և ավարտված ծրագրերի մասին տեղեկությունները ներկայացվում են անմիջապես EUDIGITOOL տվյալների բազայից, որտեղ դրանք մուտքագրվում են համապատասխան ծրագրերն իրականացնողների կողմից: Անճշտություններ հայտնաբերելու և դրանց վրա մեր ուշադրությունը հրավիրելու դեպքում մենք կփորձենք շտկել դրանք: Այնուամենայնիվ, Եվրոպական միությունը որևէ պատասխանատվություն չի կրում այս կայքում առկա տեղեկատվության հետ կապված:

Տեղեկատվությունը կրում է բացառապես ընդհանուր բնույթ և չի վերաբերվում որևէ առանձին անհատի կամ կազմակերպության հատուկ հանգամանքներին: Տեղեկատվությունն անպայման լիարժեք կամ ամբողջական չէ և արտաքին հղումներով երբեմն կապված է երրորդ կայքերի հետ, որոնց վրա Եվրոպական միությունը վերահսկողություն չունի, և որոնցում առկա մասնագիտական կամ իրավաբանական խորհրդատվության համար Եվրոպական միությունը որևէ պատասխանատվություն չի կրում: Եթե Ձեզ անհրաժեշտ է կոնկրետ խորհրդատվություն, հարկ է դիմել համապատասխան որակավորում ունեցող մասնագետի:

Երբ EU4Armenia.eu կայքի այցելուները որոշում են անցնել որևէ արտաքին կայքի հղումով, նրանք լքում են EU4Armenia.eu կայքը և ենթարկվում են արտաքին կայքերի քուքիների, գաղտնիության և իրավական քաղաքականությանը: EU4Armenia.eu կայքի հետ կապված արտաքին կայքերի կողմից կիրառվող տվյալների պաշտպանության և հասանելիության պահանջներին հետևելը դուրս է Եվրոպական միության վերահսկողությունից և գտնվում է արտաքին կայքի ուղղակի պատասխանատվության տիրույթում:

EU4Armenia.eu կայքում որևէ մասնավոր արտաքին կայքի հղման առկայությունը նպատակ ունի ընդլայնել EU4Armenia.eu կայքում առկա տեղեկատվությունը: Նմանատիպ հղումների առկայությունը որևէ կերպ չի ենթադրում, որ Եվրոպական միությունը հավանություն է տալիս կոնկրետ արտաքին կայքին, դրանում պարունակվող տեղեկություններին կամ դրանց տիրապետող կազմակերպություններին: Խնդրում ենք նկատի ունենալ, որ հնարավոր չէ երաշխավորել, որ այս կայքում առցանց հասանելի փաստաթուղթը ճշգրտորեն վերարտադրում է պաշտոնապես ընդունված տեքստի բովանդակությունը: Միայն Եվրոպական միության Պաշտոնական տեղեկագրում (հասանելի է տպագիր և 2013 թ. հուլիսի 1-ից՝ էլեկտրոնային ձևաչափով՝ EUR-Lex կայքում) հրապարակված փաստաթղթերն են, որ համարվում են վավերական և ունեն իրավաբանական ուժ:

Մեր նպատակն է նվազագույնի հասցնել տեխնիկական սխալների պատճառով առաջացող խափանումները: Այնուամենայնիվ, մեր կայքում առկա որոշ տվյալներ կամ տեղեկություններ կարող են ստեղծվել կամ տեղադրվել ֆայլերով կամ ձևաչափերով, որոնք չեն բացառում խափանումների հավանականությունը: Եվրոպական միությունը որևէ պատասխանատվություն չի կրում այս կայքի կամ վերջինին կապված այլ արտաքին կայքերի օգտագործման արդյունքում ծագած նմանատիպ խնդիրների համար:

Սույն ծանոթագրութունը նպատակ չունի սահմանափակել Հանձնաժողովի պատասխանատվությունը կիրառելի ներպետական օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումների համար, ինչպես նաև բացառել նրա պատասխանատվությունն այն հարցերի համար, որոնք չեն կարող բացառվել համաձայն այդ օրենսդրության:

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով: ©Եվրոպական միություն, 2022