Սույն հրապարակման շրջանակում ներկայացնում ենք ամփոփ տեղեկատվություն ԵՄ – ՀՀ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) հիման վրա իրականացվող բազմակողմ համագործակցության վերաբերյալ։ Այն ընդգծում է Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության ստանձնած հանձնառությունը միասին աշխատել՝ ի օգուտ ՀՀ քաղաքացիների բարօրության եւ նպաստել ժողովրդավարության եւ քաղաքական, տնտեսական ու ինստիտուցիոնալ կայունության ամրապնդմանը։