ԵՄ-ն և Հայաստանը

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հավելյալ տեղեկատվություն Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության մասին՝ https://eeas.europa.eu/delegations/armenia_hy 

Եվրամիության և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորվում են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով, որը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին: Համաձայնագիրը նախատեսում է փոխադարձ հետաքրքրության, մասնավորապես քաղաքական, տնտեսական և ոլորտային  համագործակցության ամրապնդում:

Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր ամուր հիմք է ստեղծում փոխադարձ հետաքրքրության ոլորտներում իրականացվելիք բարեփոխումների օրակարգի համար: Եվրոպական միությունը և Հայաստանը հանձնառել են միասին աշխատել քաղաքացիների բարօրության համար և նպաստել հատկապես ժողովրդավարության ամրապնդմանը, քաղաքական, տնտեսական և ինստիտուցիոնալ կայունությանը: Կողմերը նաև հանձնառել են նպաստել, պահպանել և ամրապնդել խաղաղությունը և կայունությունը թե՛ տարածաշրջանային և թե՛ միջազգային մակարդակներում, ընդլայնել համագործակցությունը ազատության, անվտանգության և արդարադատության ոլորտներում՝ նպատակ ունենալով ամրապնդել օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը:

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով: ©Եվրոպական միություն, 2022