Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման
Նկարագրություն
Ծրագրի նպատակն է տարածաշրջանում ընդլայնել տնտեսական ներառական աճը և աշխատատեղերի ստեղծումն՝ աջակցելով տեղական ինքնակառավարման մարմիններին՝ մշակելու և իրականացնելու Տեղական տնտեսական զարգացման ծրագրեր (ՏՏԶԾ) 12 ընտրված համայնքներում։ Ծրագրի նպատակն է զարգացնել տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) կարողություններն՝ իրականացնելու նորարարական ծրագրեր, որոնք ուղղված կլինեն՝ ամրացնելու քաղաքների կենսունակությունը և դրանք դարձնել ավելի ժամանակակից։ Ծրագրի իրականացման 4 տարիների ընթացքում Արևելյան գործընկերության երկրներում մոտ 350 տեղական ինքնակառավարման մարմիններ կունենան իրենց ձեռքբերումները՝ մասնակցելով վերապատրաստման, կարողությունների զարգացման և գիտելիքների փոխանակման գործողություններին։ Ավելի քան 50 ՏԻՄ-եր աջակցություն կստանան՝ մշակելու ՏՏԶԾ-ներ, որոնց հիմքում կլինի Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման մեթոդոլոգիան, և ընտրված 12 ՏԻՄ-երը իրենց ձեռքբերումները կունենան նախագծման, կարողությունների զարգացման և 50-ից ավելի ծրագրերի պորտֆելի գործարկման համար հիմքեր դնելու գործողություններից՝ ուղղված ճգնաժամից հետո կանաչ վերականգնման խնդիրներին, տեղական մակարդակում ներառելով քաղաքային պլանավորում, գենդերային մասնակցություն և նորարարություն։
Հատուկ նպատակներ
Տեղական զարգացումը պլանավորելու և ֆինանսավորելու կարողությունների ամրացում։ Ուժեղացնել սովորելու հարթակը (լավագույն փորձի փոխանակում) ՀՀՏԶ ցանցի մեջ ներգրավելու միջոցով:
Աջակցել համակարգային մոտեցման իրականացմանը ծրագրային փաթեթների պորտֆելի (իրականացման պատրաստ) մշակման միջոցով։ Աջակցել ՏԻՄ-երին՝ ներգրավելու տարբեր ներդրումներ։
Աջակցել համակարգային մոտեցման իրականացմանը ծրագրային փաթեթների պորտֆելի (իրականացման պատրաստ) մշակման միջոցով։ Աջակցել ՏԻՄ-երին՝ ներգրավելու տարբեր ներդրումներ։
Ակնկալվող արդյունքներ
- Ընդլայնված տնտեսական հնարավորություններ Արևելյան գործընկերության տարածաշրջանում՝ ՏՏԶԾ-ների և զարգացման ծրագրերի արդյունքում,
- զարգացման ծրագրերի և ծրագրային փաթեթների պորտֆելի կատարելագործված համապատասխանություն,
- Տեղական ինքնակառավարման մարմիններն արդյունավետ կերպով իրականացնում են ծրագրային փաթեթների պորտֆելի մոտեցումը։
- զարգացման ծրագրերի և ծրագրային փաթեթների պորտֆելի կատարելագործված համապատասխանություն,
- Տեղական ինքնակառավարման մարմիններն արդյունավետ կերպով իրականացնում են ծրագրային փաթեթների պորտֆելի մոտեցումը։
Ծրագրի քարտեզ
Ֆոտոդարան
ԾՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հայաստան
Գերակա ուղղություն:
Գործընկերություն, որը ստեղծում է Ենթաոլորտ:
Զբաղվածություն և ձեռներեցություն Թեմա:
Նախագծի կարգավիճակը:
Շարունակական Մեկնարկի ամսաթիվ:
30.04.2021 Ավարտի ամսաթիվ:
31.12.2024 Կայքէջ:
https://www.m4eg.eu/en/