Skip to main content

Ինչպես ձեռք բերել նոր հմտություններ Հայաստանում

Ձեռներեցություն

EU4Business (ԵՄ-ը՝ բիզնեսի համար)

Եթե դուք ստեղծում եք կամ ունեք փոքր բիզնես, «EU4Business» նախաձեռնությունը ձեզ առաջարկում է բիզնեսի զարգացման եւ խորհրդատվական ծառայությունների լայն տեսականի, որը կօգնի ձեր բիզնեսը տեղափոխել զարգացման հաջորդ աստիճան։ Այցելեք EU4Business-ի կայք եւ մանրամասն ծանոթացեք այն ծրագրերին, որոնց կարող եք դիմել, ինչպես նաեւ հաջողակ շահառուների օրինակներին։ Ծրագիրը փոքր բիզնեսներին առաջարկում է նաեւ վարկեր եւ դրամաշնորհներ։

Իմփաքթ Հաբ Երեւան

Իմփաքթ Հաբ Երեւանն աջակցում է սոցիալական ազդեցության նպատակ հետապնդող նախագծերին եւ ձեռնարկություններին, որոնք խթանում են Հայաստանի դրական զարգացումը՝ ձեռներեցներին եւ նորարարներին առաջարկելով գործնական կապերի զարգացման հնարավորություններ, ռեսուրսներ, ինչպես նաեւ նրանց համար կազմակերպելով կրթական ծրագրեր ու միջոցառումներ: 2016 թվականին իր դռները բացելուց ի վեր Իմփաքթ Հաբ Երեւանը, որն աջակցվում է ԵՄ-ի կողմից, մշակել եւ իրականացրել է ավելի քանի 20 ծրագիր, ընդունել է ավելի քան 400 կրթական սեմինարներ եւ միջոցառումներ եւ այժմ հյուրընկալում է ավելի քան 220 անդամների՝ ՀՀ բոլոր ոլորտները ներկայացնող ավելի քան 100 նախագծերով/ կազմակերպություններով։ Գործող ծրագրերին կարող եք ծանոթանալ այստեղ:

2022 թվականին հիմնադրվեց Իմփաքթ Հաբ Սյունիքը` խոցելի եւ տեղահանված անձանց վերաորակավորելու եւ նրանց կարիքները բավարարելու միջոցով աջակցելու մարզում ձեռնարկատիրական հնարավորություններին։

Իմփաքթ Հաբ ընտանիքի վերջին համալրումը Իմփաքթ Հաբ Գյումրին է: Իմացեք ավելին այստեղ:

Կարող եք հետեւել Իմփաքթ Հաբի ֆեյսբուքյան էջին՝ ամբողջ երկրի մակարդակով վերջին նորությունների եւ հնարավորությունների մասին տեղեկանալու համար:

VIA Fund

VIA Fundը Հայաստանում գործող սոցիալական ձեռնարկությունների համար նախատեսված ներդրումային հիմնադրամ է, որի կառավարումն իրականացնում է Իմփաքթ Հաբ Երեւանը: Հիմնադրամի գործունեությունն իրականացվում է «Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է խթանել սոցիալական ձեռներեցությունը եւ սոցիալական ներդրումները Արեւելյան գործընկերության երկրներում: VIA Fund-ը ձգտում է ամրապնդել եւ զարգացնել շոշափելի սոցիալական ազդեցության արդյունքներ ապահովող սոցիալական ձեռնարկությունները։ Այդ նպատակին հասնելու համար հիմնադրամն օգտագործում է ինչպես կապիտալ, այնպես էլ ոչ ֆինանսական աջակցության միջոցներ՝ ներառյալ աքսելերացիայի ծրագիրն ու ինտենսիվ մենթորությունը: Սեղմեք այստեղ՝ վերջին նորություններին եւ հնարավորություններին ծանոթանալու համար:

EU4Youth (ԵՄ-ը՝ երիտասարդների համար)

«EU4Youth» ծրագիրը շուտով կմեկնարկի մի շարք նախագծեր, որոնք ուղղված կլինեն սոցիալական ձեռներեցության եւ կարիերայի կառավարման հմտությունների զարգացմանը՝ կապված կանաչ եւ թվային տնտեսություններում երիտասարդական ձեռներեցության խթանման հետ: Հայաստանում իրականացվող նոր ծրագրերի թվում են՝ «Երիտասարդների կողմից սոցիալական ձեռնարկատիրության եւ կարիերայի կառավարման գործնական հմտությունների խթանում» ծրագիրը, «Ամրապնդելով միջոլորտային համագործակցություն երիտասարդների ձեռներկատիրական կրթության համար Հարավային Կովկասում» ծրագիրը եւ «ՍՔԱՅ ՆԵԹ՝ Հմտություններ եւ գիտելիքներ երիտասարդների զորեղացման համար» ծրագիրը, որի նպատակն է Հայաստանում ստեղծել երիտասարդների զորեղացման 10 ՍՔԱՅ ակումբ եւ նպաստել ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը։ Թվային հմտությունների ոլորտում էլ «Վրաստանում, Հայաստանում եւ Մոլդովայում անապահով երիտասարդների թվային կոմպետենցիաների եւ կարիերայի կառավարման հմտությունների կատարելագործում» ծրագրի նպատակն անապահով երիտասարդներին օգնելն է։

«EU4Youth»-ի նախագծերի նախորդ ալիքի շրջանակներում միայն 2021 թվականին Հայաստանում իրականացվել է հմտությունների զարգացման շուրջ 300 միջոցառում, երիտասարդները ստացել են աշխատանքային փորձ աշակերտության եւ պրակտիկայի միջոցով, մյուսները ստացել են դրամաշնորհներ իրենց բիզնես գաղափարների իրականացման համար, մինչդեռ Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերում հիմնվել է գյուղական նորարարությունների գիտելիքի երեք կենտրոն, որոնք մինչ օրս երիտասարդներին ապահովում են ինտերնետ հասանելիությամբ, ուսուցմամբ եւ հմտությունների զարգացմամբ։ Հետեւեք EU4Youth-ի կայքէջին՝ առաջիկա հնարավորությունների մասին տեղեկանալու համար:


ՏՏ հմտություններ

ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական եւ կիրառական գիտությունների համալիր

Բուհերի ուսանողների եւ երիտասարդ մասնագետների համար նախատեսված հետազոտությունների, կրթության եւ ստարտափների հանգույց համարվող ԵՄ ԹՈՒՄՈ համալիրը միավորում է գործընկերներին՝ հաղթահարելու Հայաստանի բարձրագույն կրթության եւ արդյունաբերության միջեւ անջրպետը՝ միմյանց կապելով ուսանողներին, հետազոտողներին ու մասնագետներին՝ միաժամանակ խթանելով նորարարությունը եւ ձեռներեցությունը։ Արդեն կարող եք դիմել ԹՈՒՄՈ լաբորատորիաներ, որը 18 տարեկանից բարձր երիտասարդ մասնագետների եւ համալսարանականների համար անվճար կրթական ծրագիր է եւ աջակցում է նոր թվային դարաշրջանը ձեւավորող տեխնոլոգիաներն ու թեմաներն ուսումնասիրող համագործակցային նախագծերին, ինչպես նաեւ ապագա ծրագրավողորղներ պատրաստող «42 Երեւան»  ծրագրավորման անվճար դպրոց:

Այժմ ԹՈՒՄՈ-ն կենտրոններ ունի Երեւանում, Դիլիջանում, Գյումրիում եւ Ստեփանակերտում` դրանց կից 6 ԹՈՒՄՈ «տուփերով», որոնք ԹՈՒՄՈ-ի կրթական ծրագիրն առաջարկում են Գավառում, Բերդում, Վայքում, Սեւանում, Կապանում եւ Մարտակերտում: Սեղմեք այստեղ՝ ձեզ մոտ գտնվող ԹՈՒՄՈ կենտրոնի վերաբերյալ բոլոր մանրամասներն իմանալու համար:

ԱլԳ Քաղաքացիական հասարակության հիմնադրամի հաքաթոններ

ԱլԳ Քաղաքացիական հասարակության հիմնադրամը կազմակերպում է ԱլԳ տարածաշրջանային հաքաթոնների շարք։ Դրանք Արեւելյան գործընկերության երկրների քաղաքացիական ակտիվիստների եւ ՏՏ ոլորտի մասնագետների մասնակցությամբ միջոցառումներ են, որոնց ընթացքում վերջիններս համատեղ աշխատում են քաղաքացիական տեխնոլոգիական լուծումների վրա, որոնք քաղաքացիական հասարակությանը թույլ կտան ավելի շատ նպաստել իրենց երկրներում իրականացվող բարեփոխումներին եւ ժողովրդավարական փոփոխություններին: Թիմերն աշխատում են մենթորների հետ՝ բարելավելու թվային լուծումների իրենց առկա նախատիպերը, որոնց արդյունքում հաղթող(ներ)ը ֆինանսական եւ փորձագիտական աջակցություն է(են) ստանում Եվրոպական միությունից՝ իրենց նախագծերը ամփոփելու եւ գործարկելու նպատակով: Այլ մանրամասների համար այցելեք հաքաթոնի վեբկայք:

EU4Digital 

«EU4Digital» ծրագիրն Արեւելյան գործընկերության տարածաշրջանի համար ստեղծում է Կրթական տեխնոլոգիաների կենտրոն (EdTech Hub), որի նպատակն է խթանել ԵՄ-ի եւ Արեւելյան գործընկերության երկրների միջեւ համագործակցությունը՝ ստեղծելով աճի եւ զարգացման նոր հնարավորություններ: EdTech Hub-ի առաջին դասընթացները նախատեսված են 2023 թվականի հուլիսին: Ներկա փուլում մշակվում են ուսումնական ծրագրերը, ընտրվում են տեղական գործընկերները եւ ստեղծվում են գործընկերություններ։ EdTech Hub-ը ստեղծվել է ԱլԳ երկրների 1 միլիոն քաղաքացիների թվային հմտությունների զարգացման վերաբերյալ ԵՄ հանձնառության շրջանակներում: Լրացուցիչ տեղեկությունների եւ մասնակցելու համար սեղմեք այստեղ:

EU4Digital-ը նաեւ ներկայացնում է ՓՄՁ-ների թվային հմտությունների զարգացմանն ուղղված ԵՄ մի շարք այլ ծրագրեր, այդ թվում՝ ԱլԳ ստարտափ էկոհամակարգը:

Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման (ՀՀՏԶ)

«Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» (ՀՀՏԶ) ծրագիրը տեղական իշխանություններին աջակցում է տնտեսական աճի խթանման եւ աշխատատեղերի ստեղծման գործում: Ներկայումս այն երեք պիլոտային ծրագիր է ֆինանսավորում Կապան, Դիլիջան եւ Իջեւան համայնքներում.

  • Կապան. ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը 12-18 տարեկան երեխաներին առաջարկում է թվային եւ ստեղծարար տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացված անվճար կրթական ծրագրեր, իսկ ԹՈՒՄՈ լաբորատորիաները անվճար կրթական ծառայություններ կտրամադրեն մեծահասակների ինքնաուսուցման եւ բիզնեսի ինկուբացիայի ոլորտներում:
  • Դիլիջան. խորհրդային շրջանի լքված կարի ֆաբրիկան վերածվում է ձեռնարկությունների եւ անհատների համար ժամանակակից քովորքինգ տարածքի՝ Դիլիջանի համայնքապետարանի, IDeA հիմնադրամի, Զբոսաշրջության եւ քաղաքաշինության հիմնադրամի եւ Դիլիջանի համայնքային կենտրոնի հետ համագործակցությամբ: Դիլիջանի նոր գործարանային տարածքըկաջակցի իրենց բիզնես գաղափարները զարգացնել փորձող ձեռներեցներին, բիզնեսի կառավարման աջակցություն փնտրող փոքր ձեռնարկություններին, ինչպես նաեւ տեղի ազգաբնակչությանը, մասնավորապես՝ գործազուրկներին՝ զարգացման եւ մասնագիտական կողմնորոշման ծրագրերով:
  • Իջեւան. ստեղծվել է «ԻննոԻջեւան» հարթակը, որտեղ տեղակայվել են նոր «Արմաթ» ինժեներական լաբորատորիան, «Իրական դպրոց»-ը, որը մասնագիտական հնարավորություններ է առաջարկում վերապատրաստումների, աշխատանքի վրա հիմնված ուսուցման եւ կոշտ ու փափուկ հմտությունների զարգացման միջոցով, ինչպես նաեւ բիզնեսի եւ անհատների համար քովորքինգ տարածքը՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) եւ COWO-ի հետ համագործակցությամբ։

EU4Youth (ԵՄ-ը՝ երիտասարդների համար)

«EU4Youth» ծրագիրը սկսել է իրականացնել մի շարք նախագծեր, որոնք ուղղված են հատկապես անապահով համայնքներում երիտասարդների շրջանում թվային հմտությունների զարգացմանը, ինչպես նաեւ սոցիալական ձեռներեցության եւ կարիերայի կառավարման հմտությունների զարգացմանը՝ կապված կանաչ եւ թվային տնտեսություններում երիտասարդական ձեռներեցության խթանման հետ: Դրանցից մեկը «Վրաստանում, Հայաստանում եւ Մոլդովայում անապահով երիտասարդների թվային կոմպետենցիաների եւ կարիերայի կառավարման հմտությունների կատարելագործում» ծրագիրն է, որի նպատակն անապահով երիտասարդներին օգնելն է զարգացնել թվային հմտություններ։

«EU4Youth»-ի նախագծերի նախորդ ալիքի շրջանակներում միայն 2021 թվականին Հայաստանում իրականացվել է հմտությունների զարգացման շուրջ 300 միջոցառում, մինչդեռ Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերում հիմնվել է գյուղական նորարարությունների գիտելիքի երեք կենտրոն, որոնք մինչ օրս երիտասարդներին ապահովում են ինտերնետ հասանելիությամբ, ուսուցմամբ եւ հմտությունների զարգացմամբ։ Հետեւեք EU4Youth-ի կայքէջին՝ առաջիկա հնարավորությունների մասին տեղեկանալու համար:


Հաղորդակցություն եւ առաջնորդություն

Երիտասարդ եվրոպական դեսպաններ

«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունն ապաքաղաքական, կամավորական, կենսունակ հաղորդակցական ցանց է, որը կապում է Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ադրբեջանի, Ուկրաինայի եւ ԵՄ անդամ երկրների ու Միացյալ Թագավորության երիտասարդներին եւ բարեկամության կամուրջներ կառուցում նրանց միջեւ։ Ցանցի նպատակն է` բարձրացնել իր արեւելյան գործընկեր երկրների հետ ԵՄ համագործակցության մասին իրազեկվածությունը, ներկայացնել այդ համագործակցության շոշափելի արդյունքները եւ նպաստել տարբեր թեմաների շուրջ քաղաքական երկխոսությանը։

Ցանցին մասնակցության շնորհիվ դեսպանները ձեռք են բերում նոր կարեւոր հմտություններ, որոնք օգնում են բարելավել նրանց թիմային աշխատանքի, խնդիրներ լուծելու, առաջնորդության եւ հաղորդակցման կարողությունները։ Դրանք կարեւոր հմտություններ են, որոնք օգտակար կլինեն նրանց հետագա կարիերայում:

Ներկա պահին նախաձեռնությունում ներգրավված են ավելի քան 30 տարբեր երկրներից շուրջ 1,700 երիտասարդներ, որոնցից 129-ը ակտիվ գործունեություն են ծավալում Հայաստանում (սեղմեք այստեղ՝ նրանց ծանոթանալու համար): Ցանցը բաց է 16-ից 26 տարեկան երիտասարդների համար, ովքեր հետաքրքրված են հանրային դիվանագիտությամբ եւ իրազեկման աշխատանքներով: Հայտերի ընդունումը տեղի է ունենում ամեն տարի, սովորաբար՝ աշնանը:

«Էրազմուս+» երիտասարդական փոխանակումներ

 Վերջին տարիներին Հայաստանից հազարավոր երիտասարդներ եւ երիտասարդական աշխատողներ են մասնակցել «Էրազմուս+»-ի երիտասարդական նախագծերին(փոխանակումներ, դասընթացներ, քաղաքականության շուրջ բանավեճեր, կամավորություն): Երիտասարդական փոխանակումները տարբեր երկրների երիտասարդական խմբերին թույլ են տալիս հանդիպել, ապրել միասին եւ կարճ ժամանակով աշխատել ընդհանուր նախագծերի վրա: Երիտասարդական փոխանակումների շրջանակներում կազմակերպվում են այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են սեմինարները, վարժանքները, բանավեճերը, դերային խաղերը, բացօթյա միջոցառումները եւ այլն:

«Էրազմուս+»-ի երիտասարդական փոխանակումները բաց են 13-ից 30 տարեկան բոլոր ցանկացողների համար եւ տեւում են 5-ից 21 օր: Դրանք կազմակերպվում են երիտասարդական կազմակերպությունների միջոցով, իսկ դրանց որպես անհատ ուղղակիորեն դիմելն անհնար է: Լրացուցիչ տեղեկությունների համար կապվեք Հայաստանում «Էրազմուս+ Երիտասարդություն» ծրագրի տեղեկատվական կենտրոնի հետ՝ այցելելով նրանց վեբկայք կամ ֆեյսբուքյան էջ, զանգահարելով +374 94 525254 հեռախոսահամարով կամ գրելով info.armenia@salto-youth.net էլ. փոստի հասցեին։

Եվրոպական կամավորական կորպուս

Արտերկրում փորձ ձեռք բերելու եղանակներից մեկը Եվրոպական համերաշխության կորպուսի միջոցով կամավորական աշխատանքն է: Սա տարբեր մշակույթները ճանաչելու եւ նոր ընկերներ ձեռք բերելու յուրօրինակ միջոց է, որը միաժամանակ հնարավորություն է տալիս օգնել ուրիշներին եւ ձեռք բերել նոր հմտություններ: Դուք պետք է լինեք 17-ից 30 տարեկան եւ պատրաստ լինեք արտերկրում անցկացնել երկու շաբաթից մինչեւ 12 ամիս: Կամավորական ծրագրերը կարող են իրականացվել Եվրամիության կամ նրա գործընկեր երկրներից ցանկացածում, ինչպես նաեւ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մշակույթը, երիտասարդությունը, սպորտը, երեխաները, մշակութային ժառանգությունը, արվեստը, կենդանիների պաշտպանությունը կամ շրջակա միջավայրը: Դիմելու ընթացակարգին եւ կամավորության հարյուրավոր հնարավորություններին ծանոթացե՛ք Եվրոպական համերաշխության կորպուսի պորտալում:

Քաղաքացիական հասարակության կրթաթոշակներ

ԵՄ-ը Հայաստանի եւ Արեւելյան գործընկերության մյուս երկրների քաղաքացիական հասարակության երիտասարդ առաջնորդներին ու ակտիվիստներին աջակցում է «ԱլԳ քաղաքացիական հասարակության կրթաթոշակներ» ծրագրի միջոցով: Ամեն տարի ծրագիրն օգնում է քաղաքացիական հասարակության 20 ակտիվիստների՝ իրենց համայնքներում դրական սոցիալական փոփոխությունների հասնելու ջանքերին՝ առաջարկելով հարմարեցված ուսուցում, 5000 եվրո դրամաշնորհներ եւ գործնական կապերի ընդլայնման հնարավորությունների հասանելիություն: 2017 թվականին ծրագրի մեկնարկից ի վեր ընտրված մասնակիցների եւ նրանց հետաքրքրության ոլորտների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: Հայտերի ընդունումը սովորաբար տեղի է ունենում ամեն տարի: Թարմացումներին հետեւեք այստեղ:

ԱլԳ Քաղաքացիական հասարակության հիմնադրամի առցանց ուսուցման հարթակ

Եվրոպական միության ԱլԳ Քաղաքացիական հասարակության հիմնադրամնառաջարկում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար նախատեսված առցանց դասընթացներ եւ նյութեր, որոնք հարմարեցված են վերջիններիս կարիքներին եւ այն իրավիճակներին, որոնց նրանք բախվում են իրենց ամենօրյա աշխատանքում: Ծրագրի առցանց ուսուցման հարթակում դուք կգտնեք մի շարք առցանց դասընթացներ, վեբինարներ եւ տեսադասախոսություններ, որոնք ձեզ կտրամադրեն գործիքներ եւ հմտություններ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են քաղաքականության վերլուծությունը եւ մոնիտորինգը, նախագծերի կառավարումը, թվային կոմպետենցիաները եւ վեբ դիզայնը: Ծրագիրը նաեւ առաջարկում է մի շարք խառը դասընթացներ, որոնք առցանց տարրերը համատեղում են դեմ առ դեմ դասընթացների հետ՝ ավելի մեծ ազդեցություն ունենալու համար: Իմանալ ավելին։

Արեւելյան գործընկերության եվրոպական դպրոց

Թբիլիսիում գտնվող Արեւելյան գործընկերության եվրոպական դպրոցն Արեւելյան գործընկերության բոլոր վեց երկրների, այդ թվում՝ Հայաստանի աշակերտներին առաջարկում է երկամյա միջազգային բակալավրիատի ծրագիր՝ Եվրոպական միության կողմից վճարվող ամբողջական կրթաթոշակներով, ներառյալ վճարների, կեցության եւ արձակուրդներին տուն ճանապարհորդելու հետ կապված ծախսերը: Տեղերը սահմանափակ են՝ տարեկան ընդամենը 35-ը, ուստի դիմելու համար պետք է բավարարեք որոշակի պայմանների եւ անցնեք մրցութային գործընթացով: 2018 թվականին ծրագրի մեկնարկից ի վեր դպրոցում ուսանելու համար կրթաթոշակ է ստացել 145 աշակերտ, ովքեր այն ավարտել ու ստացել են ՄԲ դիպլոմ եւ շարունակել իրենց ուսումն աշխարհի լավագույն համալսարաններում:


Նոր մասնագիտության ձեռք բերում

Մասնագիտական կրթություն եւ ուսուցում

Հայաստանում մասնագիտական կրթությունը եւ ուսուցումն ունի երկու մակարդակ. նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն, որը տրամադրվում է արհեստագործական ուսումնարաններում եւ ուսումնական կենտրոններում ու կենտրոնանում է անտառապահի, մսագործի, հացթուխի կամ ատաղձագործի նման մասնագիտությունների վրա, եւ միջին մասնագիտական կրթություն, որը տրամադրվում է միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում, քոլեջներում եւ համալսարաններում ու ապահովում է «մասնագիտացված» որակավորում, ինչպիսիք են հաշվապահը, տեխնիկը, անասնաբույժը եւ այլն: ԵՄ-ն Հայաստանում ՄԿՈՒ բարեփոխումներին աջակցող հիմնական միջազգային դոնորն է, իսկ Եվրոպական կրթական հիմնադրամն ակտիվորեն զբաղվում է հմտությունների զարգացմամբ:

ԻննոԻջեւան

«ԻննոԻջեւան» ծրագրի շրջանակներում գործում են երիտասարդներին տարբեր դասընթացներ առաջարկող լաբորատորիաներ՝ կոդավորումից մինչեւ ռոբոտաշինություն, կենսաքիմիայից մինչեւ անօդաչու թռչող սարքեր, մասնագիտական կրթության եւ աշխատանքի վրա հիմնված ուսուցման եւ կոշտ ու փափուկ հմտությունների զարգացման համար նախատեսված «Իրական դպրոց»-ը, ինչպես նաեւ կանանց, երիտասարդներին ու բնակչության խոցելի խավերի այլ ներկայացուցիչներին դասընթացներ, վերապատրաստումներ, աշխատանքի վրա հիմնված ուսուցում եւ կոշտ ու փափուկ հմտությունների զարգացում առաջարկող առաջադեմ ուսումնական ծրագիրը։ Այցելեք ծրագրի ֆեյսբուքյան էջ՝ վերջին հնարավորություններին ծանոթանալու համար:

EU4Youth (ԵՄ-ը՝ երիտասարդների համար)

«EU4Youth» ծրագիրը շուտով կմեկնարկի մի շարք նախագծեր, որոնք ուղղված կլինեն երիտասարդների զբաղվածության եւ սոցիալական ձեռներեցության զարգացմանը: «EU4Youth»-ի նախագծերի նախորդ ալիքի շրջանակներում միայն 2021 թվականին Հայաստանում իրականացվել է հմտությունների զարգացման շուրջ 300 միջոցառում, երիտասարդները ստացել են աշխատանքային փորձ աշակերտության եւ պրակտիկայի միջոցով, մինչդեռ Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերում հիմնվել է գյուղական նորարարությունների գիտելիքի երեք կենտրոն, դրանք առ այսօր երիտասարդներին ապահովում են ինտերնետ հասանելիությամբ, ուսուցմամբ եւ հմտությունների զարգացմամբ։ Հետեւեք EU4Youth-ի կայքէջին՝ առաջիկա հնարավորությունների մասին տեղեկանալու համար:


Բարձրագույն կրթություն

Էրազմուս+

ԵՄ-ն ուսման լայն հնարավորություններ է առաջարկում «Էրազմուս+» ծրագրի միջոցով, այդ թվում՝ բակալավրիատի, մագիստրատուրայի եւ դոկտորանտուրայի ուսանողների փոխանակումներ  եվրոպական համալսարաններում։ Փոխանակումները ծրագրի մաս են կազմում եւ կարող են տեւել մեկ կիսամյակից մինչեւ մեկ տարի: Ծախսերը եւս ծածկվում են: Դուք կարող եք նաեւ դիմել «Էրազմուս+» կրթաթոշակի՝ եվրոպական լավագույն համալսարաններում մագիստրոսի աստիճան ստանալու համար:

Փոխանակումների համար այցելեք ձեր համալսարանի միջազգային հարաբերությունների բաժին. այնտեղ ձեզ կպատմեն, թե ձեր առարկայի հետ կապված ինչ հնարավորություններ կան, եւ կօգնեն դիմել:

Մագիստրատուրայի համար անհրաժեշտ է ծանոթանալ «Էրազմուս Մունդուս» համատեղ մագիստրոսական ծրագրերի կատալոգին, որտեղ թվարկված են գալիք ուսումնական տարում «ԷՐԱԶՄՈՒՍ» կրթաթոշակներ առաջարկող դասընթացները (ներկայումս նշված է 206 դասընթաց), այնուհետեւ կապ հաստատեք համալսարանի հետ՝ դասընթացի եւ կրթաթոշակի համար դիմելու նպատակով։

Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակը պատրաստ է օգնել ձեզ ցանկացած տեղեկատվության հարցում: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել նրանց վեբկայք, հետեւել նրանց ֆեյսբուքյան էջին, գրել նրանց info@erasmusplus.amէլեկտրոնային հասցեին կամ զանգահարել +374 91 216258 հեռախոսահամարով։

Եվրոպայի քոլեջի կրթաթոշակներ

Եվրոպայի քոլեջը մեծ թվով հետբուհական կրթության կրթաթոշակներ է առաջարկում Հայաստանի եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության այլ երկրների բուհերի շրջանավարտներին: Արեւելյան գործընկերության երկրների ուսանողների համար էլ հասանելի են կրթաթոշակներ, որոնք ֆինանսավորվում են «EU4Youth» ծրագրի կողմից: 2024-2025 ուսումնական տարվա համար հայտերի ընդունումը կմեկնարկի 2023 թվականի հոկտեմբերին եւ կավարտվի 2024 թվականի հունվարի կեսին: Դուք կարող եք նախապես գրանցվել coleuropenatolin.eu կայքում՝ հայտերի ընդունման մեկնարկի մասին հիշեցում ստանալու համար:


Մեդիագրագիտություն

EUvsDisinfo

Ի՞նչ է ապատեղեկատվությունը: Ինչպե՞ս կարող ենք խուսափել դրա զոհը դառնալուց: Ինչպե՞ս կարող ենք դրան արձագանքել: EUvsDisinfo-ի հիմնական նպատակն է բարելավել Կրեմլի ապատեղեկատվական գործողությունների վերաբերյալ հասարակության իրազեկվածությունն ու ըմբռնումը։ Օգտագործելով տվյալների վերլուծություններ եւ 15 լեզուներով լրատվամիջոցների մոնիթորինգի արդյունքները՝ EUvsDisinfo-ն գտնում, հավաքում եւ բացահայտում է ապատեղեկատվության դեպքերը, որոնք հրապարակվել են ԵՄ-ում եւ Արեւելյան գործընկերության երկրներում գործող կրեմլամետ լրատվամիջոցներում։

Ծրագրի ուսումնական հարթակը ներառում է նաեւ օգտակար գործիքների, խաղերի, փոդքասթերի եւ այլ ռեսուրսների ընտրանի՝ ապատեղեկատվության հանդեպ ձեր դիմադրողականությունը բարձրացնելու կամ ամրապնդելու համար:

Եվրոպական մեդիա հարթակ Հայաստանում

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Եվրոպական մեդիա հարթակ Հայաստանում» ծրագրի միջոցով Դոյչե Վելլե ակադեմիան աջակցում է մեդիա ոլորտի կենսունակությանը՝ բարձրացնելով տեղական լրատվամիջոցների արհեստավարժությունը եւ խթանելով արդիական տեղեկատվության հեռարձակումը: Ծրագիրը ԲիԲիՍի Մեդիա Էքշնի հետ համագործակցությամբ առաջարկում է դասընթացներ, սեմինարներ եւ խորհրդատվական հանդիպումներ, ինչպես նաեւ ստեղծել է Լրատվամիջոցների կառավարման առցանց դպրոցը: Նյութերի եւ հնարավորությունների համար բաժանորդագրվեք ծրագրի ամենամսյա տեղեկագրին կամ հետեւեք ֆեյսբուքյան էջին:

EU4Independent Media (ԵՄ-ն անկախ լրատվամիջոցների համար) 

«EU4Independent Media» ծրագիրը գործում է Արեւելյան գործընկերության վեց երկրներում: Այն մեդիա մասնագետներին առաջարկում է առցանց եւ դեմ առ դեմ դասընթացներ, աշխատավայրում եւ անհատական մենթորություն՝ խմբագրական բովանդակության բարելավման կամ կառավարման եւ մարքեթինգային հմտությունների զարգացման, ինչպես նաեւ եկամուտների նոր հոսքերի ապահովման եւ լսարանի ավելի լավ ըմբռնման համար: Այն նաեւ աջակցում է բովանդակության արտադրությանը եւ գործնական կապերի զարգացմանը:

Ծրագրին առնչվող վերջին նորությունների համար ստուգեք EU Neighbours east-ի վեբկայքի լրատվամիջոցների համար հնարավորությունների էջը:

Մեդիայի եւ հաղորդակցության ոլորտների մասնագետների համար նախատեսված մի շարք անվճար դասընթացներ հասանելի են առցանց.

Մեդիայի որակի եւ դիմակայունության նախաձեռնություն

Այս նոր ծրագիրը արհեստավարժ մեդիա կազմակերպություններին կառաջարկի կարողությունների զարգացման բազմաթիվ հնարավորություններ, ինչը լրագրողներին եւ մենեջերներին հնարավորություն կտա ֆորմալ վերապատրաստման միջոցով ձեռք բերել նոր հմտություններ, այնուհետեւ դրանք գործնականում կիրառել փորձագետների մենթորության ներքո: