Skip to main content

Երիտասարդների կողմից սոցիալական ձեռնարկատիրության և կարիերայի կառավարման գործնական հմտությունների խթանում Ուկրաինայում, Մոլդովայում, Վրաստանում և Հայաստանում՝ Նորարարական աշակերտական սոցիալական ձեռմարկությունների (ԱՍՁ) մոտեցման միջոցով

Նկարագրություն
Ծրագրի նպատակն է խթանել երիտասարդների սոցիալական ձեռնարկատիրությունը և զարգացնել երիտասարդների կարիերայի կառավարման և թվային հմտություններն ու կարողությունները, որոնք անհրաժեշտ են կանաչ անցման համար Ուկրաինայում, Մոլդովայում, Վրաստանում և Հայաստանում՝ աշակերտական սոցիալական ձեռնարկությունների (ԱՍՁ) նորարարական կրթական հայեցակարգի միջոցով՝ քաղաքացիական հասարակության դերակատարների, տեղական իշխանությունների և տարբեր ձեռնարկատերերի ներգրավմամբ.

Ֆոկուս խմբային քննարկումների և վերապատրաստման ծրագրերի միջոցով քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և երիտասարդական կենտրոնների ներկայացուցիչները հնարավորություն կունենան դառնալու արհեստավարժ մենթորներ և կմասնակցեն կրթական մոդուլի, ուսումնական նյութերի մշակմանը և ԱՍՁ-ի համար առցանց պորտալի ստեղծմանը.

ԱՍՁ կրթությունը կփորձարկվի դպրոցներում՝ 24 ԱՍՁ-ների ֆինանսավորման և ինտենսիվ մենթորության միջոցով: Սոցիալական ձեռնարկատիրության հասկանալու համար երիտասարդները հնարավորություն կունենան ուսումնասիրելու ԱՍՁ վերաբերյալ լավագույն փորձը։ Այս գործողությունները նպատակ ունեն գաղափարը տարածել ազգային մակարդակներում իրազեկման, լոբբինգի աշխատանքների միջոցով, որի վերջնարդյունքը կլինի ԱՍՁ մոդելի ինտեգրումը ուսումնական ծրագրերում և դպրոցները կունենան հասանելիություն ԱՍՁ կրթությանը.

Բացի այդ, զինված հակամարտություններից տուժած երիտասարդները կստանան լրացուցիչ հմտություններ և գիտելիքներ՝ իրենց համայնքներում տնտեսական և սոցիալական դիմակայունությունը բարձրացնելու համար.

Այս գործողություններին զուգահեռ, նախատեսված է նաև Գերմանիա և Ուկրաինա ճանաչողական այցերի կազմակերպում և Ուկրաինայում լավագույն ԱՍՁ-ի համար ամենամյա Social Impact Award-ին մասնակցություն, որոնք կձևավորեն ազգային և միջազգային ԱՍՁ ցանցեր և գործընկերություններ.
Հատուկ նպատակներ
Սույն ծրագրի ընդհանուր նպատակն է խթանել երիտասարդության (հատկապես անապահով երիտասարդների) ակտիվ մասնակցությունը ժողովրդավարության կայացման գործընթացում, ինչպես նաև Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի աշխատաշուկայում՝ դրանով իսկ նպաստելով կայուն զարգացմանը, սոցիալական համախմբվածությանը և անհավասարությունների նվազեցմանը Արևելյան գործընկերության երկրներում.

Վերոնշյալ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է խթանել երիտասարդների սոցիալական ձեռնարկատիրությունը և զարգացնել երիտասարդների կարիերայի կառավարման հմտությունները, թվային հմտություններն ու կարողությունները, որոնք անհրաժեշտ են ծրագրի երկրներում կանաչ անցման համար՝ աշակերտական սոցիալական ձեռնարկությունների (ԱՍՁ) նորարարական կրթական հայեցակարգի միջոցով՝ քաղաքացիական հասարակության, տեղական իշխանությունների, տարբեր ձեռնարկատերերի ներգրավմամբ.
Ակնկալվող արդյունքներ
Աշակերտների կողմից առաջնորդվող 24 աշակերտական սոցիալական ձեռնարկությունների հիմնում, իրականացում և մենթորություն՝ համաձայն այս կրթական մոդուլի մոտեցման.

3 երկրներին հատուկ մեթոդաբանական ուղեցույցների մշակում, որը hիմնված է մշակված առաջարկությունների և կրթական ուսումնական նյութերի վրա՝ շահագրգիռ կողմերին իրազեկելու և ԱՍՁ մոդուլը հաջորդական քայլերով կիրառելու նպատակով.

Սոցիալական ձեռնարկատիրության համակարգին աջակցելու տարածաշրջանային փորձագետների / մենթորների / քոուչների կարողությունների զարգացման համար ՔՀԿ-ների, երիտասարդական կենտրոնների և դպրոցների ավելի քան 170 ներկայացուցիչներ կմասնակցեն
դասընթացավարների վերապատրաստման ծրագրին։ ՔՀԿ-ների և շահագրգիռ կողմերի միջև աջակցային փոխհարաբերությունները հզորացնելու համար, փորձագետների և շահագրգիռ կողմերի հետ կիրականացվի երկու ճանաչողական այց Ուկրաինա և Գերմանիա, կկայանա 1-օրյա համաժողով՝ աշակերտական ընկերությանը ԱՍՁ մրցանակ շնորհելու համար.

Աջակցել ուկրաինացի երիտասարդներին և հակամարտությունից տուժած երիտասարդներին՝ առաջարկելով նրանց 5 նոր սարքավորված Երիտասարդական կենտրոններ ՍՁ և ԱՍՁ թեմայով, երիտասարդների համար կգործի ՍՁ հմտությունների զարգացման թեժ գիծ ծառայություն.
100 երիտասարդների համար պրակտիկայի ծրագիր և թվային ու էկո ասպեկտները շեշտադրող ամառային դպրոց, որոնք կբարձրացնեն երիտասարդների աշխատունակությունը հիմքում ունենալով պրակտիկայի դրական փորձի հաջողությունը.
Project documents
Ծրագրի քարտեզ
GENERAL
ԾՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Տարածաշրջանային
Գերակա ուղղություն:
Գործընկերություն, որը ստեղծում է, Գործընկերություն, որը հզորացնում է
Ենթաոլորտ:
Զբաղվածություն և ձեռներեցություն, Երիտասարդական մասնակցություն և առաջնորդություն
Թեմա:
Քաղաքացիական հասարակություն, Արևելյան գործընկերություն, Կրթություն, Շրջակա միջավայր, Զբաղվածություն, Երիտասարդություն
EaP Countries:
Հայաստան, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա
Նախագծի կարգավիճակը:
Շարունակական
Մեկնարկի ամսաթիվ:
01.07.2023
Ավարտի ամսաթիվ:
30.06.2025
Սոցիալական ցանցեր: