Skip to main content

Բնության պահպանումը. համատեղ ճանապարհը | Տեսանյութ

12/10/2026

Բնության պահպանումը մեկ ծրագրի կամ նախաձեռնության գործ չէ: Դա երկար ճանապարհ է փոքր ու մեծ փոփոխություններով: Եվրոպական միության աջակցությամբ այս աշխատանքը միավորում է մարդկանց ու նախաձեռնությունները մեկ նպատակի շուրջ՝ պահպանել Հայաստանի բնությունն ու այն հավասարակշռությունը, որից կախված է բոլորիս կյանքը:Հայաստանի բնությունը հարուստ ու բազմազան է լճերից ու գետերից մինչև անտառներ ու ջրային տարածքներ: Դրա պահպանումը կարևոր է թե բնության, թե մարդկանց բարեկեցության համար: Այսօր կլիմայի փոփոխությունը, աղտոտումն ու բնական ռեսուրսների ոչ կայուն օգտագործումը խախտում են այդ հավասարակշռությունը: Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանին դիմակայելու այս մարտահրավերներին և երկարաժամկետ պահպանելու երկրի բնական հարստությունը:

Երեք ծրագիր, մեկ նպատակ` այս բնապահպանական մարտահրավերներին արձագանքելու համար ԵՄ-ն Հայաստանում իրականացնում է երեք առանցքային նախաձեռնություն. EU4Sevan+ («ԵՄ-ն Սևանի համար»)․ Ուղղված է Հայաստանի կապույտ մարգարտի՝ Սևանա լճի էկոհամակարգի պահպանմանը, ջրային ռեսուրսների կայուն կառավարմանը, աղտոտվածության նվազեցմանը և կենսաբազմազանության պաշտպանությանը: EU4Environment («ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի»). Ծրագիրն աջակցում է Հայաստանին կանաչ տնտեսությանն անցնելու գործում՝ խրախուսելով շրջանաձև տնտեսության հնարավորությունները, բարելավելով բնապահպանական կառավարումը և պաշտպանելով բնական լանդշաֆտները: EU4Climate Resilience («ԵՄ-ն հանուն կլիմայի դիմակայունության»). Ծրագիրն նպատակ ունի բարձրացնել երկրի հարմարվողականության կարողությունները, ամրապնդել կլիմայական քաղաքականությունը և զարգացնել դիմակայունություն կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ:

Իմանալ ավելին

Դիտեք ֆիլմը ավելին իմանալու և ծրագրերի գործողությունների մանրամասներին ծանոթանալու համար։