Skip to main content

EU4Innovation East. ֆինանսավորման հնարավորություն Հայաստանի նորարարական էկոհամակարգի համար | Դիմել մինչև դեկտեմբերի 1-ը

09/10/2026

«EU4Innovation East»-ը հայտարարել է մրցույթ՝ ընտրելու կազմակերպություն, որը Հայաստանում նորարարական սթարթափների համար կհիմնի և կկառավարի համաֆինանսավորվող (մեչինգ) դրամաշնորհային մեխանիզմ։

Ընտրված շահառուն դրամաշնորհների միջոցով ֆինանսական աջակցություն կտրամադրի սթարթափներին, որը կլրացվի շահառուի կամ այլ ներդրողների կողմից ներգրավված առանձին ներդրումային բաղադրիչով։ Նախաձեռնության նպատակն է բարելավել սթարթափների հասանելիությունը ֆինանսական միջոցներին, աջակցել դրանց աճին ու ներդրումային պատրաստվածությանը, ինչպես նաև ամրապնդել Հայաստանի նորարարական էկոհամակարգը։

Այս մրցույթի շրջանակում կարող է շնորհվել առավելագույնը մեկ դրամաշնորհ։ Նախատեսված բյուջեն կազմում է 720,000 եվրո։

Դրամաշնորհ ստանալու համար իրավասու լինելու նպատակով հիմնական դիմորդը պետք է լինի Հայաստանում պատշաճ կերպով հիմնադրված ու գրանցված իրավաբանական անձ և հանդիսանա ներդրող, ներդրումային հիմնադրամ, ներդրումային գործիք կամ օրինական հիմքերով ստեղծված այլ կառույց, որի միջոցով մի քանի ներդրողներ համատեղ իրականացնում են ներդրումային գործունեություն։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2026 թվականի դեկտեմբերի 1-ը։

«EU4Innovation East»-ը տարածաշրջանային ծրագիր է, որը նպաստում է Արևելյան գործընկերության (ԱլԳ) հինգ երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Մոլդովայի Հանրապետությունում և Ուկրաինայում սթարթափ էկոհամակարգերի մրցունակության բարձրացմանը։

Իմանալ ավելին

Մամուլի հաղորդագրություն

EU4Innovation East: funding opportunity for Armenia’s innovation ecosystem նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։

Նորություններ

Armenia and EU strengthen environmental cooperation on COP17 sidelines

Սիմֆոնիկ Եվրոպա

ԵՄ-ն և Հայաստանը խորացնում են տնտեսական և էներգետիկ համագործակցությունը. Երևանում կայացել է բարձր մակարդակի հանդիպում

Մամուլի համատեղ հաղորդագրություն: ԵՄ-Հայաստան աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստի մասին

«ԱԲ օրեր – 2026» Հայաստանի բոլոր մարզերում նոյեմբերի 13-ից