Skip to main content

Երիտասարդները ԵՄ – Հայաստան համագործակցության առանցքում են

Երիտասարդության հզորացումը ժողովրդավարության, տնտեսական աճի և տարածաշրջանային զարգացման խթանմանը միտված ԵՄ հիմնական առաջնահերթություններից է։
Photo: European Union

Ինչպե՞ս ենք մենք դա իրականացնում

Մենք ոչ միայն խոսում ենք երիտասարդների հնարավորությունների ընդլայնման մասին, այլև ստեղծում ենք հարթակներ դրանց հասնելու համար։ Եվ այնպիսի առաջնային նախաձեռնությունների միջոցով, ինչպիսիք են «Երիտասարդ եվրոպական դեսպաններն» ու «Եվրոպական երիտասարդական խորհուրդը»՝ ԵՄ-ն երիտասարդ սերդի ձեռքն է հանձնում իրական գործիքներ, ռեսուրսներ և կապող օղակ հանդիսանալու հնարավորություններ։

Ստորև բացահայտե՛ք, թե ինչպես կարող եք կապեր հաստատել, առաջնորդել և բարեփոխումներ իրականացնել։

Երիտասարդ եվրոպական դեսպաններ

ԵԵԴ

«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունը հսկայական ցանց է, որը միավորում է Եվրոպական միության և Արևելյան գործընկերության երկրների, այդ թվում՝ Հայաստանի երիտասարդներին՝ կապեր հաստատելու, գաղափարներով փոխանակվելու և կարևորագույն խնդիրները վերհանելու համար: Նախաձեռնությունը միտված է ԵՄ համագործակցությունն առավել տեսանելի ու հասկանալի դարձնելուն՝ միաժամանակ խրախուսելով երիտասարդներին ակտիվ դերակատարում ունենալ իրենց համայնքներում և միասին կերտել ապագան: Եվրոպական միության կողմից 2016 թվականին մեկնարկած այս շարժմանն արդեն միացել է ավելի քան 2,500 երիտասարդ՝ ավելի քան 30 երկրից: 

ԵՄ երիտասարդական խորհուրդ

ԵԵԽ

25 երիտասարդ առաջնորդներից բաղկացած մի թիմ Երևանից և Հայաստանի բոլոր մարզերից, որն ապահովում է երկրի տարբեր համայնքների ձայնի լսելիությունն ու առաջնահերթությունը: Այս խորհուրդը գլխավոր կապող օղակ է հայաստանյան երիտասարդության և ԵՄ պատվիրակության միջև՝ միաժամանակ մշտական կապ պահպանելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ: Խորհուրդը մեկնարկել է 2025 թ-ի հունիսին՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն մշակութային և երիտասարդական միջոցառումներին» ծրագրի շրջանակում, և պաշտոնապես գործում է 2025 թ-ի օգոստոսից:

ԾԱՆՈԹԱՑԵ՛Ք ԵԵԽ-ԻՆ

ԵՄ երիտասարդական խորհուրդը ռազմավարական վերահսկողություն և գործնական կոորդինացում է ապահովում ՝ երաշխավորելու, որ երիտասարդական աշխատանքը լինի թե՛ ներառական, թե՛ ազդեցիկ։ Պարբերական հանդիպումների և անմիջական շփումների միջոցով խորհրդի անդամները կիսվում են կյանքի իրական փորձով ու ուղղակի արձագանք հայտնում ԵՄ քաղաքականությունների և ծրագրերի վերաբերյալ։ Նախքան գործին անցնելը, խորհուրդը հստակեցրել է Հայաստանի երիտասարդների առջև ծառացած երեք հիմնական մարտահրավերները՝ իրենց հետագա միջնորդությունը ուղղորդելու համար։ 2025 թ-ի օգոստոսից ի վեր ԵԵԽ-ն մեկնարկել է մեկամյա հետազոտական առաքելություն Երևանում և մարզերում՝ համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների ու ՔՀԿ-ների հետ՝ տեղերում առկա ամենամեծ խնդիրները վերլուծելու համար։ Այս բացահայտումներն ամփոփվում են եռամսյակային զեկույցներում, որոնք էլ հիմք կհանդիսանան վերջնական խորը վերլուծության համար՝ նպատակ ունենալով ձևավորել ապագա օրենքներն ու նախաձեռնությունները։ Ակտիվորեն մասնակցելով ԵՄ միջոցառումներին և իրականացնելով ճանաչողական այցեր մարզեր՝ Խորհուրդն ապահովում է, որ երիտասարդների ձայնը միշտ լինի ԵՄ-Հայաստան գործընկերության կենտրոնում։

Ի՞ՆՉՈՎ ԵՆ ԵԵԴ-Ը ԶԲԱՂՎԱԾ

Երիտասարդ եվրոպական դեսպանները կազմակերպում են սոցիալական մեդիա արշավներ և հանրային դիվանագիտության միջոցառումներ, աշխատաժողովներ, իդեաթոններ, պաբ-քվիզներ, հանդիպումներ, դպրոցական այցեր, տոնավաճառներ, «Եվրոպայի օրեր» կամ Instagram-յան ուղիղ եթերներ, առցանց բինգոներ, վլոգներ, էջի կառավարման փոխանցումներ և շատ ավելին: Երիտասարդ դեսպանները հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց երկրները ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներում, ինչպես նաև նպաստելու քաղաքական քննարկումներին՝ մասնակցելով ԵՄ տարբեր միջոցառումների, այդ թվում՝ եվրոպական երիտասարդական ֆորումների և Արևելյան գործընկերության համաժողովների: «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունն իր ցանցի անդամներին ընձեռում է կամավորության, կարիերայի զարգացման և երիտասարդ առաջնորդության հնարավորություններ:

ԵրիտՀԱԲ լուրեր

ՀԱԲ

Երիտասարդ եվրոպական դեսպաններ

Կապվել և հաղորդակցվել

Կամրջելով ուղիներ,
կիսելով արժեքներ։

ԵՄ երիտասարդական խորհուրդ

Ուղղորդել և ջատագովել

Կերտելով ապագան,
առաջնորդել փոփոխությունը։