ԵՄ երիտասարդության և կայուն զարգացման ֆորում COP17-ի Կանաչ գոտում

Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 17։45-ին, COP17-ի Կանաչ գոտու վերնահարկի բեմում տեղի կունենա «ԵՄ երիտասարդության և կայուն զարգացման ֆորումը»։ Միջոցառումը անցկացվում է Հայաստանում ԵՄ պատվիրակության, EUNIC Armenia-ի և ԵՄ երիտասարդական խորհրդի (ԵԵԽ) համագործակցությամբ։
Ֆորումի քննարկումները կներառեն կենսաբազմազանության պահպանությունը, շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը և երիտասարդների համար կայուն զարգացման կարևորությունն, ինչպես նաև երիտասարդների ներդրումը շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված գործնական քայլերում։
Ֆիշբոուլ ձևաչափով անցկացվող այս հանդիպումը ինտերակտիվ հարթակ կտրամադրի բանախոսներին և մասնակիցներին՝ գաղափարներ ու տեսակետներ փոխանակելու համար: Նստատեղերի շրջանաձև դասավորությունը պատահական չէ. շրջանն ընդգծում է բոլորի հավասար մասնակցությունը:
Բաց մի՛ թողեք հնարավորությունը: Միացե՛ք միջոցառմանը և օգնե՛ք քննարկումը դարձնել ավելի երիտասարդական, անկաշկանդ, անմիջական ու բովանդակալից։

ԵԵԽ-ն Հայաստանի բոլոր մարզերից և Երևանից 25 երիտասարդ առաջնորդներից բաղկացած թիմ է, որն ապահովում է երկրի տարբեր համայնքների ձայնի լսելիությունն ու առաջնահերթությունը: Այս խորհուրդը գլխավոր կապող օղակ է հայաստանյան երիտասարդության և ԵՄ պատվիրակության միջև՝ միաժամանակ մշտական կապ պահպանելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ:
Իմացեք ավելին
Նորություններ

ԵՄ-ն և Հայաստանը խորացնում են տնտեսական և էներգետիկ համագործակցությունը. Երևանում կայացել է բարձր մակարդակի հանդիպում

Մամուլի համատեղ հաղորդագրություն: ԵՄ-Հայաստան աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստի մասին

AI Days 2026 to launch across Armenia on 13 November

Representatives from Eastern Partnership countries join Energy Community regional workshop on use of renewables in transport
