Skip to main content

Նոր հնարավորությունների շրջափուլ Հայաստանի կրթության և երիտասարդության ոլորտների համար․ հասանելի են «Էրազմուս+» 2027-ի փաստաթղթերը

20/11/2026

Եվրոպական հանձնաժողովը պաշտոնապես հրապարակել է «Էրազմուս+» ծրագրի 2027 թ-ի ուղեցույցն ու 2027 թ․ տարեկան աշխատանքային պլանը, որոնք սահմանում են ֆինանսավորման կանոնները, առաջնահերթություններն ու հայտերի ներկայացման ժամկետները կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի ոլորտներում։ 2027 թվականի համար նախատեսված ավելի քան 6,21 միլիարդ եվրո ընդհանուր բյուջեով ծրագիրը նպատակ ունի խթանել հարատև կրթությունը, թվային փոխակերպումը, երիտասարդների ժողովրդավարական ներգրավվածությունն ու սոցիալական համախմբվածությունը Եվրոպայում և դրա սահմաններից դուրս։

Ծրագրի առանցքում ներառականությունն ու հավասար հնարավորությունների ապահովումն է՝ հատուկ ուշադրություն դարձնելով ավելի քիչ հնարավորություններ ունեցող անձանց, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց, միգրանտներին և սոցիալ-տնտեսական կամ աշխարհագրական դժվարություններ ունեցող խմբերին։

2027 թ-ին Հայաստանը (որպես ծրագրին չասոցացված երրորդ երկիր) կարող է մասնակցել «Էրազմուս+» ծրագրի մի շարք գործողությունների՝ համաձայն ուղեցույցի «B» բաժնում սահմանված պայմանների։ Հետաքրքրված կազմակերպություններն ու դիմորդները կարող են արդեն ծանոթանալ հրապարակված փաստաթղթերին՝ առաջիկա ֆինանսավորման հնարավորություններին և հայտերի ներկայացման պահանջներին տեղեկանալու համար։

 2027 թ․ «Էրազմուս+» ծրագրի ուղեցույց

2027 թ․ տարեկան աշխատանքային պլան

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն