Քաղաքացիական հասարակության կրթաթոշակի ծրագիրը մեկնարկում է 2027 թ-ի դիմումների ընդունումը

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության հիմնադրամը մեկնարկում է 2027 թվականի քաղաքացիական հասարակության կրթաթոշակի ծրագրի համար դիմումների ընդունումը: Ծրագիրը բաց է Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից քաղաքացիական հասարակության ակտիվիստների համար: Դիմորդները պետք է լինեն առնվազն 18 տարեկան և կարող են բնակվել աշխարհի ցանկացած վայրում:
Կրթաթոշակները կոչված են աջակցելու այն նախագծերին, որոնք նպաստում են քաղաքացիական ներգրավվածության ամրապնդմանը և դրական փոփոխություններ են բերում Արևելյան գործընկերության տարածաշրջանի համայնքներում: Առաջարկվող միջոցառումները կարող են կենտրոնանալ տնտեսական կայունության, օրենքի գերակայության, շրջակա միջավայրի պահպանության, թվայնացման, սոցիալական արդարադատության կամ մասնակցային որոշումների կայացման թեմաների վրա:
Հաջողակ դիմորդները կստանան միջինը 5000 եվրո ֆինանսական աջակցություն, ինչպես նաև մասնագիտական խորհրդատվություն և միջազգային միջոցառումներին և շրջանավարտների հանդիպումներին մասնակցելու հնարավորություններ։
Ծրագիրն աջակցություն է առաջարկում երկու կատեգորիաներում՝ «Համայնքային ակտիվություն» և «Քաղաքացիական թվային տեխնոլոգիաներ»: Քանի որ դիմորդները կարող են ներկայացնել միայն մեկ դիմում, նրանք պետք է լավ մտածեն, թե դիմումի որ տեսակն է ամենից շատ համապատասխանում իրենց նախագծին:
Թեկնածուները պետք է՝
- լինեն 18 տարեկան կամ ավելի մեծ.
- լինեն Արևելյան գործընկերության երկրներից մեկի (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) քաղաքացի.
- ունենան քաղաքացիական համայնքում ներդրում ունենալու բարձր մոտիվացիա.
- ունենան կրթաթոշակային նախագծի հիանալի գաղափար՝ համայնքային ակտիվության կամ քաղաքացիական տեխնոլոգիաների ոլորտում.
- ունենան սովորելու և քաղաքացիական առաջնորդի կարգավիճակում զարգանալու բարձր հավակնություններ.
- ունենան անգլերենի գործնական իմացություն։
Դիմումների ընդունման գործընթացը բաղկացած է երկու փուլից։ Նախ, դիմորդները մինև 2026 թվականի դեկտեմբերի 11-ը պետք է ներկայացնեն իրենց նախագծի հայեցակարգային փաստաթուղթը։ Ընտրված թեկնածուները կստանան հրավեր՝ մինչև 2027 թվականի փետրվարի 2-ը ներկայացնելու ամբողջական դիմումը։
2026 թվականի նոյեմբերի 10-ին նախատեսված է դիմելու ընթացակարգին նվիրված վեբինար։
Հաջորդիվ հայտնի կդառնան կրթաթոշակառուների անունները, իսկ ծրագիրը կմեկնարկի 2027 թվականի մարտին։
Իմացիր ավելին
Քաղաքացիական հասարակության կրթաթոշակի ծրագիրը մեկնարկում է 2027 թվականի դիմումների ընդունումը նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։
Նորություններ

Putting reform into practice: EU4Energy brings European regulatory expertise to Armenia

EU4Business. Արևելյան գործընկերության երկրների ՓՄՁ-ները 2025-ին ԵՄ աջակցությամբ ստեղծել են լրացուցիչ 938.9 միլիոն եվրո եկամուտ և 89,388 նոր աշխատատեղ

Մեկ քայլով ավելի մոտ Եվրոպական միություն առանց վիզայի ճանապարհորդությանը. Մարթա Կոս

Կարծրատիպերի հաղթահարում և բռնության կանխարգելում․ մեկնարկել է ծրագրի 3-րդ փուլը
