Skip to main content

Culture Moves Europe. մեկնարկել է մշակութային ռեզիդենտների հյուրընկալության 2026-2027 թթ․ նոր մրցույթը | Դիմել մինչև հունվարի 18-ը

02/11/2026

ԵՄ կողմից ֆինանսավորվող «Ստեղծարար Եվրոպա» ծրագիրը (Creative Europe) մեկնարկել է դրամաշնորհային մրցույթ այն կազմակերպությունների և անհատ արվեստագետների համար, որոնք ցանկանում են ռեզիդենտական նախագծի շրջանակներում հյուրընկալել միջազգային արվեստագետների և մշակութային մասնագետների։

Մրցույթի շրջանակում ֆինանսական աջակցություն կտրամադրվի Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում որպես իրավաբանական անձ գրանցված կազմակերպություններին և անհատ արվեստագետներին, որոնք ցանկանում են ռեզիդենտական նախագծի շրջանակներում հյուրընկալել մինչև հինգ միջազգային արվեստագետների և մշակութային մասնագետների։

Հյուրընկալող կողմերից ակնկալվում է ապահովել համապատասխան միջավայր, կացարան, աշխատանքային տարածք և առնվազն մեկ մենթորի ներգրավմամբ գեղարվեստական ​​​​ուղղորդում։

Ռեզիդենտական նախագծերը պետք է հետապնդեն հինգ նպատակներից առնվազն երկուսը՝ ուսումնասիրել, արարել, սովորել, միավորել և վերափոխել։

Մրցույթը բաց է ճարտարապետության, մշակութային ժառանգության, դիզայնի և նորաձեւության դիզայնի, գրականության, երաժշտության, կատարողական արվեստի և կերպարվեստի ոլորտներում նախագծերի համար։

Culture Moves Europe-ի մրցույթի շրջանակում ռեզիդենտներին հյուրընկալող կողմ դառնալ կարող են ինչպես ոչ առեւտրային կազմակերպությունները, մշակութային կենտրոնները, թանգարանները, հիմնադրամները, ընկերությունները և ՀԿ-ները, այնպես էլ անհատ ձեռնարկատեր արվեստագետները։

Հյուրընկալության նպաստը կազմում է օրական 50 եվրո՝ մեկ ռեզիդենտի համար։

Ռեզիդենտը կստանա օրական 30 եվրո և 400-ից մինչեւ 800 եվրո ճանապարհածախսի փոխհատուցում՝ կախված հեռավորությունից, որն ավտոմատ կերպով հաշվարկվում է դիմումի ձևում:

Կան նաև լրացուցիչ վճարներ (ըստ անհրաժեշտության) կանաչ շարժունակության (400 եվրո), ընտանեկան հավելավճարի (200 եվրո 18 տարեկանից ցածր յուրաքանչյուր երեխայի համար) և վիզային ծախսերի փոխհատուցման (120 եվրո) տեսքով:

Հայտերի ընդունումը բաց է մինչև 2027 թվականի հունվարի 18-ը։

Առցանց դիմումի ձևը լրացնելու համար նախ անհրաժեշտ է օգտահաշիվ ստեղծել Goethe-Application Portal-ում։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Մրցույթի հայտարարություն

Culture Moves Europe. մեկնարկել է մշակութային ռեզիդենտների հյուրընկալության 2026-2027 թվականների նոր մրցույթը նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։

Նորություններ

Հայաստանցի մենթորները EU4Culture II համաժողովում քննարկել են մարզային մշակութային էկոհամակարգերի զարգացումը

ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի 7-րդ նիստի արդյունքներով համատեղ մամուլի հաղորդագրություն

Երևանում կայացել է «PHOENIX-RESYP» ծրագրի կառավարման խորհրդի առաջին նիստը

Եվրոպական միությունը Հայաստանին է տրամադրում ականազերծման երկրորդ մեքենան և աջակցում ականազերծողների մասնագիտական վերապատրաստմանը

Նոր հնարավորությունների շրջափուլ Հայաստանի կրթության, սպորտի և երիտասարդության ոլորտների համար․ հասանելի են «Էրազմուս+» 2027-ի փաստաթղթերը