EU4Business. Արևելյան գործընկերության երկրների ՓՄՁ-ները 2025-ին ԵՄ աջակցությամբ ստեղծել են լրացուցիչ 938.9 միլիոն եվրո եկամուտ և 89,388 նոր աշխատատեղ

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող EU4Business (ԵՄ-ն՝ բիզնեսի համար) նախաձեռնությունը հրապարակել է Citizens’ Summary 2025 զեկույցը` ներկայացնելով անցած տարվա արդյունքներն ըստ Արևելյան գործընկերության երկրների։
2025 թվականին Արևելյան գործընկերության տարածքում EU4Business նախաձեռնության միջոցով աջակցություն է ստացել 76,378 ՓՄՁ, որոնք ստեղծել են լրացուցիչ 938.9 միլիոն եվրո եկամուտ և 89,388 նոր աշխատատեղ, ինչի արդյունքում շրջանառության ծավալը աճել է 11.7%-ով, իսկ արտահանումն ավելացել է 11.8%-ով։
Հայաստանում 2025 թվականին EU4Business նախաձեռնության միջոցով աջակցություն է ստացել 7,590 ՓՄՁ, որոնք ստեղծել են լրացուցիչ 201.6 միլիոն եվրո եկամուտ և 12,554 նոր աշխատատեղ, ինչի արդյունքում շրջանառության ծավալը աճել է 20.5%-ով, իսկ արտահանումն աճել է 7.6%-ով։
Եվրոպական միության EU4Business նախաձեռնությունը, վերջին հաշվով, ծառայում է ՓՄՁ-ներին՝ որպես Արևելյան գործընկերության երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում ԵՄ աջակցության շահառուներ: Ծրագիրն աջակցում է ՓՄՁ-ներին՝ բարելավելով ֆինանսավորման հասանելիությունը, խթանելով գործարար միջավայրի կարգավորման ավելի լավ պայմանները, արդիականացնելով բիզնեսին մատուցվող ծառայությունները և օգտագործելով առևտրային հնարավորությունները:
Իմացիր ավելին
Citizens’ Summary 2026. Հայաստան
EU4Business. Արեւելյան գործընկերության երկրների ՓՄՁ-ները 2025 թվականին ԵՄ աջակցությամբ ստեղծել են լրացուցիչ 938.9 միլիոն եվրո եկամուտ եւ 89,388 նոր աշխատատեղ նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։




