Skip to main content

Հայկական նորարարությունն ուղևորվում է Փարիզ․ երեք տեխնոլոգիական ստարտափներ պատրաստ են VivaTech 2026-ին

21/05/2026

Ապրիլի 16-ին կայացած «Gateway to VivaTech 2026» ազգային փիչ մրցույթում հաղթելուց հետո հայաստանյան երեք առաջատար ստարտափներ պատրաստվում են մեկնել Փարիզ։ Denovo Sciences-ը, TACTUN-ը և MedPair-ը ընտրվել են՝ ներկայացնելու երկիրը Viva Technology 2026-ում՝ Եվրոպայի խոշորագույն տեխնոլոգիական և նորարարական միջոցառումներից մեկում, որն այս հունիսին նշում է իր 10-ամյա հոբելյանը:

Ազգային ընտրության փուլը, որը կազմակերպվել էր EU4Innovation East ծրագրի շրջանակում՝ տեղական էկոհամակարգի գործընկերների հետ համագործակցությամբ, համախմբել էր 13 մրցունակ հայկական ստարտափների, որոնք ներկայացնում էին տարբեր ոլորտներ։ Եզրափակիչ փուլ անցած եռյակը հնարավորություն ստացավ եվրոպական հարթակում ցուցադրելու deep-tech (խորը տեխնալոգիական) և թվային առողջապահության ոլորտում Հայաստանի աճող հեղինակությունը:

Ընտրված ստարտափները ներկայացնում են առաջադեմ տեխնոլոգիաների բազմազան բնագավառներ՝ բժշկության մեջ արհեստական բանականությունից մինչև խելացի արտադրություն.

Denovo Sciences. Խորը տեխնոլոգիական ընկերություն, որը հեղափոխում է բժշկությունը օգտագործելով սեփական ԱԲ ալգորիթմներն ու ամրապնդմամբ ուսուցումը՝ փոքր մոլեկուլներով նոր դեղամիջոցներ մշակելու համար։

TACTUN. Արդյունաբերական տեխնոլոգիաների նորարար, որը ստեղծել է ԱԲ-ին պատրաստ, ամբողջական փաթեթով և առանց կոդավորման կոնտրոլեր ու հավելվածների կառուցման հարթակ: Այն մեքենաշինական արտադրողներին թույլ է տալիս ավտոմատացնել և թվայնացնել սարքավորումների բարդ գործառույթները՝ առանց ծրագրային ապահովման ստանդարտ ինժեներական ռեսուրսների անհրաժեշտության:

MedPair. Ֆրանս-հայկական թվային առողջապահական ստարտափ, որը կենտրոնացած է «թվային առաջնային դռան» ստեղծման վրա՝ եվրոպական առողջապահական հասանելիությունը օպտիմալացնելու և պարզեցնելու նպատակով:

Հայաստանի մասնակցությունը չի սահմանափակվում միայն անհատական տաղավարներով: VivaTech 2026-ի շրջանակներում EU4Innovation East-ը կհյուրընկալի հատուկ տարածաշրջանային փիչ նիստ: Այս բացառիկ միջոցառմանը կմասնակցեն ընդհանուր թվով ինը ստարտափներ՝ ընտրված Հայաստանից, Ուկրաինայից և Մոլդովայից, որի նպատակն է միջազգային ներդրողների, կորպորացիաների և համաշխարհային քաղաքականություն մշակողների առջև բարձրացնել Արևելյան գործընկերության տեխնոլոգիական էկոհամակարգերի հավաքական տեսանելիությունը:

VivaTech 2026-ը նախատեսվում է անցկացնել այս հունիսին Փարիզում՝ համախմբելով տասնյակ հազարավոր մասնակիցների, ովքեր ցանկանում են բացահայտել համաշխարհային մասշտաբի հաջորդ սերնդի տեխնոլոգիաները:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն