Եվրոպական հեղինակների օր. միացե՛ք ընթերցանությանը և եվրոպական գրականությանը նվիրված ամսվան

#ReadForReal հեշթեգի ներքո մեկնարկել է ընթերցանությանը և եվրոպական գրականությանը նվիրված «Եվրոպական հեղինակների օր 2026» միջոցառումը, որը կշարունակվի մինչև դեկտեմբերի 12-ը։
2026 թվականի տոնակատարություններին մասնակցում են Եվրոպական մայրցամաքի 42 երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան: Տեղերում ընթերցանության միջոցառումները հնարավորություն կստեղծեն հեղինակների և ընթերցողների հանդիպման համար:
2026 թվականի միջոցառման կարևորագույն իրադարձություններից մեկը կլինի Եվրոպական հեղինակների օրվա շրջագայությունը, որի ընթացքում 35 հեղինակներ կճամփորդեն՝ Եվրոպայի տարբեր ծայրերում ընթերցողների հետ հանդիպելու նպատակով։
Ձեր երկրում #EuropeanAuthorsDay #ReadForReal կամ Եվրոպական հեղինակների շրջագայության միջոցառումներին ծանոթանալու համար ուսումնասիրեք այս հղումով հասանելի ինտերակտիվ քարտեզը։
Իմացիր ավելին
Եվրոպական հեղինակների օր. միացե՛ք ընթերցանությանը եւ եվրոպական գրականությանը նվիրված ամսվան նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։
Նորություններ

Երևանում կայացել է «PHOENIX-RESYP»ծրագրի կառավարման խորհրդի առաջին նիստը

Եվրոպական միությունը Հայաստանին է տրամադրում ականազերծման երկրորդ մեքենան և աջակցում ականազերծողների մասնագիտական վերապատրաստմանը

Նոր հնարավորությունների շրջափուլ Հայաստանի կրթության, սպորտի և երիտասարդության ոլորտների համար․ հասանելի են «Էրազմուս+» 2027-ի փաստաթղթերը
European Commission sets up new EU Sanctions Office and appoints new EU Sanctions Envoy
