EU4Innovation East. Հայաստանն ընտրում է երեք ստարտափ VivaTech 2026-ի համար


Ապրիլի 16-ին Հայաստանում հաջողությամբ եզրափակվեց «Դարպաս դեպի Վիվաթեք 2026» (Gateway to VivaTech 2026) ազգային փիչ-մրցույթը, որի արդյունքում ընտրվեցին երեք ստարտափներ՝ Denovo Sciences, TACTUN եւ MedPair, որոնք Հայաստանը կներկայացնեն 2026 թվականի հունիսին Փարիզում կայանալիք Viva Technology 2026 միջոցառմանը։
EU4Innovation East-ի կողմից՝ տեղական գլխավոր գործընկերների հետ համագործակցությամբ կազմակերպված մրցույթը համախմբել էր 13 հայկական խոստումնալից ստարտափների, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում էր նորարարական լուծումներ տարբեր ոլորտներում։
Viva Technology-ն (VivaTech) Եվրոպայի խոշորագույն ստարտափային եւ տեխնոլոգիական միջոցառումներից է, որը 2026 թվականին տոնում է իր 10-ամյակը։ Ամենամյա այս միջոցառումը աշխարհի տարբեր երկրներից համախմբում է ստարտափների, ներդրողների, կորպորացիաների եւ քաղաքականություն մշակողների՝ ապահովելով հզոր հարթակ նորարարության ներկայացման, գործընկերությունների ձեւավորման եւ գլոբալ մասշտաբավորման համար։ Այս տարի EU4Innovation East-ը եւս VivaTech-ի շրջանակներում կկազմակերպի առանձին փիչ-նիստ՝ Հայաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի ինը ստարտափների մասնակցությամբ։
Հայկական ազգային մրցույթի բացմանը EU4Innovation East ծրագրի տնօրեն Ժուլիեն Շմիթը նշել է. «Մենք իրական հնարավորություններ ենք ստեղծում Արեւելյան գործընկերության տարածաշրջանի հիմնադիրների համար՝ ներկայացնելու իրենց լուծումները, ձեւավորելու ռազմավարական գործընկերություններ եւ մասշտաբավորվելու իրենց տեղական էկոհամակարգերից դուրս»։
MedPair-ը ֆրանս-հայկական ստարտափ է, որն աշխատում է եվրոպական առողջապահության ոլորտում թվային մուտքի հարթակ ստեղծելու ուղղությամբ: TACTUN գիտանորարարական (Deep Tech) ստարտափը մշակում է արհեստական բանականությամբ աշխատող գործիք, որը թույլ է տալիս արտադրողներին ստեղծել եւ կառավարել հավելվածներ առանց կոդավորման։ Denovo Sciences-ն օգտագործում է ԱԲ-ն, որպեսզի մշակի նոր դեղանյութերի թեկնածուներ այնպիսի հիվանդությունների համար, որոնց դեպքում ավանդական մեթոդները լուծումներ չեն առաջարկում:
EU4Innovation East-ը տարածաշրջանային նախագիծ է, որը բարձրացնում է ստարտափ էկոհամակարգերի մրցունակությունը Արեւելյան գործընկերության (ԱլԳ) հինգ երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում: Այն ուղղված է նպաստելու բարձր արդյունավետությամբ ինկուբատորների զարգացմանը, ընդլայնելու ֆինանսավորման եւ շուկայական հնարավորությունները, ամրապնդելու համայնքային կապերը եւ բարձրացնելու Արեւելյան գործընկերության ստարտափների տեսանելիությունը:
Իմացիր ավելին
The post EU4Innovation East. Հայաստանն ընտրում է երեք ստարտափ VivaTech 2026-ի համար appeared first on EU NEIGHBOURS east.