Skip to main content

ԵՄ-ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ 


ԵՄ պատվիրակության նոր ղեկավար նշանակվեց դեսպան Վասիլիս Մարագոսը


Սեպտեմբերի 4, 2023թ

Հայաստանում ԵՄ պատվիրակության նոր ղեկավար Վասիլիս Մարագոսի  առաքելությունը պաշտոնապես մեկնարկեց սեպտեմբերին: Դիվանագիտական մանդատի մեկնարկից ի վեր` դեսպանը քաղաքավարական հանդիպումներ ունեցավ Հայաստանի գործընկերների հետ՝ քննարկելու ԵՄ-Հայաստան գործընկերությունը: Հանդիպումների ընթացքում առանձնահատուկ ուշադրության ներքո էին դժվարին ժամանակաշրջանում մարդասիրական և հրատապ օգնությունն ավելի քան 100,000 Ղարաբաղի հայերին, ովքեր փախել են Հայաստան, ինչպես նաև՝ Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին ուղղված ԵՄ աջակցությունը և ՀԸԳՀ ու Տնտեսական և ներդրումային պլանի լիարժեք համատեղ իրականացմանն առնչվող հարցեր:

Բացվեց ԵՄ կողմից ֆինանսավորվող ROOF 25 տեղեկատվական կենտրոն սրճարանը


Սեպտեմբերի 8, 2023թ

«ԵՄ-ն` բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի ուշադրության կիզակետում է երկու հիմնական ուղղություն (բաղադրիչ)` նորարարական զբոսաշրջության և սթարթափերի, ինչպես նաև արդեն իսկ գործող, ներդրումային տեսանկյունից հեռանկարային համարվող նորարարական ձեռնարկությունների զարգացումը: Ծրագիրը համաֆինանսավորվում է ԵՄ-ի և BMZ-ի կողմից և իրականացվում GIZ-ի կողմից։
Ծրագրի աջակցությամբ Գյումրիում բացվեց ROOF 25 տեղեկատվական կենտրոն սրճարանը, որի նպատակն է նոր տեխնոլոգիաների, ինչպես նաև մի շարք տեղեկատվական բրոշյուրների միջոցով զբոսաշրջիկներին ներկայացնել մշակութային ու ճարտարապետական հարուստ ժառանգություն ունեցող Գյումրին։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը հանդիպեց Աղստևի հովիտ տեղական ակտիվ խմբի (ՏԱԽ) ներկայացուցիչների հետ


Սեպտեմբերի 12, 2023թ

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը հանդիպեց Աղստևի հովիտ տեղական ակտիվ խմբի (ՏԱԽ) «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» և «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Շիրակի մարզում» ծրագրերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Հայաստանում ՏԱԽ-երի՝ որպես համաչափ տարածքային զարգացման կարևոր սուբյեկտների գործունեության շարունակականությունն ապահովելու հեռանկարները։

Հայաստանում կայուն զարգացմանը և գյուղական համայնքների բնակիչների կենսամակարդակի բարելավմանն ուղղված ԵՄ ԼԻԴԵՐ մեթոդաբանությունը ԵՄ ֆինանսավորմամբ տեղայնացվել է Լոռու և Տավուշի մարզերում՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից և Շիրակի մարզում՝ Ավստրիական զարգացման գործակալության կողմից:
Ծրագիրն օգնում է այս մարզերի բնակչությանը՝ տղամարդկանց, կանանց, երիտասարդներին, տարեցներին և քաղաքացիական խմբերին, ներառյալ փոքրամասնություններին, ակտիվ դերակատարում ունենալ ներառական, ճկուն և կայուն տեղական զարգացման գործընթացում, որի նպատակն է տարածքային զարգացման մոդելների ստեղծումը՝ քաղաքացիներին ներգրավելով զարգացման օրակարգերիի մշակման, որոշումների կայացման և իրականացման միջոցառումներում, որը հնարավոր է վստահության և ինքնավստահության ձևավորման, ձեռնարկատիրական վերաբերմունքի զարգացման և համայնքների ներսում ու մարզերի միջև խմբային համախմբվածություն ձևավորելու միջոցով:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն այցելեց Իննոիջևան կենտրոն


Սեպտեմբերի 12, 2023թ

Իջևան այցելության շրջանակներում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն այցելեց նաև Իննոիջևան կենտրոն՝ ծանոթանալու «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» տարածաշրջանային ծրագրի շրջանակում հիմնված բիզնես և ուսումնական կենտրոնի աշխատանքներին։

ԻննոԻջևան կենտրոնը ստեղծվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Իջևանի համայնքապետարանի կողմից՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և Քո-Ո կազմակերպության հետ գործընկերությամբ։ Ծրագրի նպատակն է Իջևանում զբոսաշրջության, գյուղատնտեսության և սննդի վերամշակման ոլորտներում նորարարական ձեռներեցության զարգացման կայուն էկոհամակարգ ստեղծել՝ կարևորելով երիտասարդների կրթությունը և հմտությունների զարգացումը, ՓՄՁ-ների համար ինկուբացիոն և աքսելերացիոն ծրագրերը, ինչպես նաև հանրային-մասնավոր գործընկերությունը։

Մեկնարկեց «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագիրը


Սեպտեմբերի 19, 2023թ

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը մասնակցեց Լիտվայի ծրագրերի կառավարման կենտրոնական գործակալության կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի բացման արարողությանը:

Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանին՝ իրավապահ համակարգի և անվտանգության ոլորտներում բարեփոխումներ իրականացման գործում՝ ԵՄ-ն և Հայաստանի միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակներում սահմանված առաջնահերթություններին համահունչ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի համատեղ հայտարարությունը


Հոկտեմբերի 5, 2023թ.

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ընթացքում դատապարտեցին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունը։ Կողմերը վերահաստատեցին ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը, քննարկեցին 100,000 ղարաբաղահայերին 10,45 մլն եվրո անհապաղ օգնություն տրամադրելու և Հայաստանի սոցիալ-տնտեսական կարիքների համար լրացուցիչ 15 մլն եվրո հատկացրելու հարցերը։ Ղեկավարները պարտավորվեցին նաև ամրապնդել տնտեսական կապերը Համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագրի և ԵՄ տնտեսական ներդրումների ծրագրի միջոցով՝ աջակցելով տարածաշրջանային նախագծերին և տրամադրելով տեխնիկական աջակցություն:

Աղբյուրը՝ https://bit.ly/3O71CH7

ԵՄ-ն հայտարարել է ավելի քան 10 միլիոն եվրո՝ աջակցելու Հայաստանում կրթության հնարավորություններին


Հոկտեմբերի 26, 2023թ

«Global Gateway» (Գլոբալ դարպասներ) համաժողովի շրջանակներում Հարևանության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհեյը և Եվրոպական ներդրումային բանկի նախագահ Վերներ Հոյերը ստորագրել են Հայաստանում կրթական ենթակառուցվածքների բարելավման ֆինանսական փաթեթի մի մասը։ Ներդրումային դրամաշնորհի համաձայնագրի ստորագրմանը ներկա է գտնվել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Փաթեթը ներառում է 10 մլն եվրո դրամաշնորհ:

Ֆինանսավորվող ծրագիրը ներառում է Հայաստանի հարավի՝ Սյունիքի  մարզում՝ Կապանի և Գորիսի քաղաքապետարաններում արտադպրոցական կրթության և ուսուցիչների վերապատրաստման երկու կենտրոնների կառուցումը։Կառուցվող կենտրոնները կգործարկվեն Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) կողմից, որը  Հայաստանի գյուղական շրջաններում երեխաների և ընտանիքների համար կրթական հնարավորությունների զարգացմանն ու ենթակառուցվածքների կառուցմանը նվիրված շահույթ չհետապնդող կազմակերպություն է։

Կենտրոնների միջոցով 6-ից 18 տարեկան երեխաների համար կապահովվեն հետդպրոցական կրթության հնարավորություններ, ինչպես նաև հասանելիություն երիտասարդական ծառայություններին: Հատուկ տրանսպորտային ցանցի միջոցով  հնարավոր կլինի կազմակերպել մինչև 6000 աշակերտի տեղափոխումներ՝ մասնակցելու մեխանիկա, ծրագրավորում, ձեռներեցություն, լեզուներ, արվեստ, երաժշտություն և աթլետիկա առարկաների գծով դասընթացների: Նրանք կօգտվեն նաև սոցիալական աշխատողների և կրթական խորհրդատուների ծառայություններից, ուսումնական ճամփորդություններից, ինչպես նաև արտաքին փորձագետների և մասնագետների կողմից կազմակերպված ներկայացում-քննարկումներից։

Ծրագիրն աջակցում է «Ներդրումներ կրթության մեջ, հատկապես Սյունիքի մարզում» նախաձեռնությանը՝ Եվրոպական միության Արևելյան գործընկերության Հայաստանի համար տնտեսական և ներդրումային պլանի շրջանակում։
Աղբյուրը՝ https://bit.ly/3O3xe0i

Այցելություն Սյունիք


Հոկտեմբերի 28, 2023թ

Հոկտեմբերի 28-ին ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և նրա թիմն այցելեցին Սյունիք։ Գորիսի Կանանց զարգացման ռեսուրս կենտրոնում ԵՄ գործընկեր «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի հետ միասին նա հանդիպեց մի խումբ կանանց ու տարեց փախստականների՝ համոզվելու ԵՄ աջակցության դրական ազդեցության մեջ: Կապանում դեսպանը հանդիպեց համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի հետ, և նրանք այցելեցին Կապանի ԹՈՒՄՈ արկղեր. ԵՄ աջակցությամբ Սյունիքի երեխաներին ԹՈՒՄՈ-ի կողմից տրամադրվող հնարավորություններին: 500 երեխա արդեն օգտվել է ԹՈՒՄՈ-ի կրթական ծրագրերից՝ զարգացնելով սեփական տաղանդն ու հմտությունները։

ԵՄ-ն աջակցում է Սյունիքում Հայաստանի պարեկային ոստիկանության ծառայության գործարկմանը


Հոկտեմբերի 28, 2023թ

ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը ՀՀ Վարչապետ Փաշինյանի, նախարար Ղազարյանի և ԱՄՆ դեսպան Քվինի հետ մասնակցեց Սյունիքում ՀՀ ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության ծառայության մեկնարկին։ ԵՄ-ն հպարտ է աջակցել ՀՀ-ում ոստիկանական բարեփոխումներին՝ վերապատրաստելով 700 ոստիկան, տրամադրելով 75 պարեկային մեքենա և աշխատելով 8 մարզում։  

Ճգնաժամային կառավարման հարցերով ԵՄ հանձնակատար Յանեզ Լենարչիչը այցի ընթացքում հայտարարեց Հայաստանին մարդասիրական օգնության զգալի աճի մասին։


Նոյեմբերի 1, 2023թ

Ճգնաժամային կառավարման հարցերով ԵՄ հանձնակատար Յանեզ Լենարչիչն իր այցի ընթացքում հայտարարեց Հայաստանին տրամադրվող հումանիտար օգնությունն ավելացնելու մասին։ Լրացուցիչ 1,7 միլիոն եվրոն տրամադրվում է ԵՄ-ի արձագանքը Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների զանգվածային հոսքին ուժեղացնելու նպատակով: Այս ֆինանսավորումը տրամադրվում է ի լրումն Հանձնաժողովի կողմից ճգնաժամին ի պատասխան արդեն իսկ հայտարարված 10,45 միլիոն եվրո աջակցության փաթեթին՝ 2023 թվականի ընթացքում տրամադրված մարդասիրական ընդհանուր ֆինանսավորումը հասցնելով ավելի քան 12 միլիոն եվրոյի: Այցի ընթացքում Լենարչիչը շեշտել է տեղահանված հայերի առջև ծառացած ձմեռային մարտահրավերներին նախապատրաստվելու կարևորությունը՝ կենտրոնանալով ձմեռային ապաստան և տաք հագուստ տրամադրելու վրա:

Աղբյուրը՝ https://bit.ly/3RUMfTg

ԵՄ ֆինանսավորմամբ անցկացվեց 2023 թվականի մեդիագրագիտության շաբաթը


Նոյեմբերի 6, 2023թ

ԵՄ ֆինանսավորմամբ «Երիտասարդները գործելիս․ երիտասարդների հզորացում և առաջնորդության զարգացում Հայաստանում» ծրագիրն ուղղված է երիտասարդական ՔՀԿ-ներին, երիտասարդական նախաձեռնություններին, երիտասարդական ոլորտում աշխատողներին, ինչպես նաև երիտասարդ առաջնորդներին և մենթորներին, երիտասարդ քաղաքական գործիչներին, երիտասարդ ինֆլուենսերներին, վիդեոբլոգերներին, փոդքասթերներին, տեղական և ազգային մակարդակներում որոշում կայացնողներին: Ծրագիրը հնարավորություն կտա երիտասարդական ՔՀԿ-ներին զարգացնելու իրենց կարողությունները՝ ավելի լավ կառավարման և ռեսուրսների ճիշտ օգտագործման համար: Երիտասարդ առաջնորդները կզարգացնեն նաև իրենց հրապարակային խոսքը, մեդիագրագիտության, հաղորդակցման և կապեր հաստատելու հմտությունները՝ իրենց ուղերձը հասարակությանը ճիշտ հասցնելու նպատակով։

Եվրոպական միությունը մշտապես եղել է ինֆորմացիոն մանիպուլյացիայի դեմ պայքարի առաջնագծում: Մեդիագրագիտությունը կենսական նշանակություն ունի ժողովրդավարական արժեքների պահպանման գործում։ Մենք հանձնառու ենք աջակցել Հայաստանին՝ բարձրացնելու տեղեկատվական մանիպուլյացիայիների նկատմամբ դիմակայունությունը: Մենք համագործակցում ենք ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական դերակատարների հետ, ֆինանսավորում ծրագրեր՝ ուղղված ապատեղեկատվության դեմ պայքարին, ինչպես նաև հատկապես հայ երիտասարդների շրջանում քննադատական մտածողության, մեդիա գրագիտության և պատասխանատու թվային քաղաքացիության հմտություններ զարգացմանը։

ԵՄ ֆինանսավորմամբ կազմակերպվեց «Հաղորդակցության լաբորատորիաներ» ծրագրի մեկնարկային միջոցառումը


Նոյեմբերի 9-10, 2023թ

Երևանում ԵՄ ֆինանսավորմամբ գործող Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության հիմնադրամի նպատակն է ամրապնդել մասնակցային և ներառական ժողովրդավարությունը Արևելյան գործընկերության երկրներում:
Ծրագրի շրջանակում կազմակերպվել էր «Հաղորդակցության լաբորատորիաներ» ծրագրի մեկնարկային միջոցառումը: Միջոցառման նպատակն էր համատեղ աշխատանքի միջոցով օգնել նախաձեռնել հաղորդակցության արշավներ՝ գործընկերային քննարկումներին և մտքերի փոխանակմանը միտված:
Հայաստանից 12 քաղաքացիական հասարակության կազմակերպություն իրենց նախընտրական գաղափարով մասնակցեցին «Հաղորդակցության լաբորատորիաներին»: Կարողությունների զարգացման ծրագրի ամփոփիչ փուլում Հայաստանից ընտրված խմբերի գաղափարների իրականացման համար տրամադրվեց ԵՄ ֆինանսավորում:

«Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագիր շրջանակում տեղի ունեցավ InFact/Փաստացի-2023 փաստերի ստուգման մրցանակաբաշխությունը


Նոյեմբերի 10, 2023թ

Նոյեմբերի 10-ին տեղի ունեցած InFact/Փաստացի-2023 փաստերի ստուգման մրցանակաբաշխության ժամանակ վեց լրագրող արժանացավ մրցանակի: Միջոցառումը կազմակերպվել էր «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակում: Այն ֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման (BMZ) նախարարության կողմից «Պայքար ապատեղեկատվության դեմ և լրագրության որակի բարձրացում Հայաստանում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության և Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության միջոցով։

«Հայաստանում հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանում զարգացնել կենսունակ մեդիա դաշտ, որն ի վիճակի է հայ հասարակության համար հաջողությամբ կատարելու դիտորդի դեր:

Փաստերի ստուգման հրապարակումների արարողությունն իրականացնում է «Հետքը» և «InFact Network» ցանցը, որտեղ ներգրավված են մասնագետներ հայաստանյան տարբեր լրատվամիջոցներից։ Հարթակը զարգացնում է փաստերի ստուգման մշակույթը՝ փորձի փոխանակման, փաստերի ստուգման գործիքների ուսուցման և թեմատիկ քննարկումների միջոցով:

ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցելությունները Բրյուսել


Նոյեմբերի 15, 2023թ

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը վերջին երեք ամիսների ընթացքում պաշտոնական այցեր է կատարել Բրյուսել։ Բրյուսելում գտնվելու ընթացքում նա հանդիպումներ է ունեցել նշանավոր գործիչների հետ, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կենսակերպի հարցերով հանձնակատար Մարգարիտիս ՍխինասիԵվրոպական խորհրդի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Սայմըն Մորդյուի, Եվրոպական միության հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեի հետ:

ՀՀ կառավարության ներկայացուցիչների համար կազմակերպվեց բյուջետային աջակցության մեխանիզմի կիրառման վերաբերյալ դասընթաց


Նոյեմբերի 21, 2023թ

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը ՀՀ կառավարության ներկայացուցիչների համար կազմակերպել էր բյուջետային աջակցության մեխանիզմի կիրառման վերաբերյալ դասընթաց: Հայաստանի Հանրապետության պետական կառույցները, մասնավորապես՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը, ՀՀ արդարադատության նախարարությունը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացնող 70-ից ավելի աշխատակից մասնակցեց դասընթացին, որն անցկացվեց Բրյուսելից ժամանած Եվրոպական միության պաշտոնյաների կողմից:

2016 թվականից մինչ այժմ ԲԱ մեխանիզմի շրջանակում Հայաստանին տրամադրված օժանդակությունը կազմում է 195,8 միլիոն եվրո, որը միտված է այնպիսի կարևոր բարեփոխումների իրականացմանը, ինչպիսիք են մարդու իրավունքների պաշտպանությունը, COVID-19-ի համավարակի տնտեսական և սոցիալական հետևանքների հաղթահարումը, կրթության և արդարադատության ոլորտների բարեփոխումները, ինչպես նաև առաջիկայում հատկացվելիք 15 միլիոն եվրո արժողությամբ բյուջետային աջակցության ծրագիրը, որը նպատակ ունի աջակցելու Լեռնային Ղարաբաղից ապաստանած փախստականների ինտեգրմանը։

Ներկայացվեց «Կլիմայի մասին» օրենքի նախագիծը


Նոյեմբերի 22, 2023թ

Ներկայացվեց ՀՀ «Կլիմայի մասին» օրենքի նախագիծը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության «ԵՄ-ն կլիմայի համար» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում և իրականացվում է ՄԱԶԾ-ի կողմից։
Նախաձեռնության ընդհանուր նպատակը կլիմայի փոփոխության մեղմացմանն ու հարմարմանը, ինչպես նաև ցածր արտանետումներով և կլիմայակայուն տնտեսության զարգացմանը նպաստելն է:

«Ժամանակն է գործել, մենք միասին ենք կլիմայի փոփոխության դեմ պայքարում, մենք արդեն միասին բախվում ենք մոլորակի վրա կլիմայի փոփոխության արդյունքում տեղի ունեցող հետևանքներին, մասնավորապես՝ երաշտներ, ջրհեղեղներ և այլ եղանակային ծայրահեղ իրավիճակներ», – նշեց դեսպանը նախագծի ներկայացման ընթացքում։ «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագիրն աջակցում է երկրներին՝ Փարիզի համաձայնագրի իրականացման և կլիմային առնչվող քաղաքականությունների և օրենսդրության բարելավման հարցում՝ նպատակ ունենալով սահմանափակել կլիմայի փոփոխության ազդեցությունը քաղաքացիների կյանքի վրա՝ նրանց դարձնելով դրանց նկատմամբ ավելի դիմակայուն:

Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությունն այցելեց Հայաստան


Նոյեմբերի 29, 2023թ

Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությունն այցելեց Հայաստան՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում ԵՄ-Հայաստան հարաբերություններն ընդլայնելու նպատակով: Մասնակիցները քննարկել են համագործակցության հետագա ամրապնդման և բարեփոխումների իրականացման ուղիները, այդ թվում՝ ներդրումների միջոցով inter alia, էներգետիկայի, տրանսպորտի, թվային, հետազոտությունների և նորարարության ոլորտներում: Մտքեր են փոխանակվել, առ այն թե ինչպես լավագույնս օգտագործել ներդրումները՝ տեղահանված Ղարաբաղի հայերի հրատապ կարիքները հասցեագրելու և նրանց ինտեգրումը հնարավոր դարձնելու համար, ինչպես նաև երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի սոցիալական և տնտեսական դիմակայունությունը բարձրացնելու ուղղությամբ:

ԵՄ-ն նաև խոստացել է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այցի ընթացքում ազդարարվել է Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև ներդրումների համակարգման հարթակի մեկնարկը: Ստորագրվել է երկու ծրագիր՝ մանկապարտեզներում էներգաարդյունավետության բարձրացման և հայաստանյան ՓՄՁ-ներին աջակցելու նպատակով։
ԵՄ-ն վերահաստատել է իր հանձնառությունը Հայաստանում ԵՄ առաքելության ամրապնդման հարցում և այցի ընթացքում հանդիպումներ ունեցել պետական պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության և ՄԱԿ-ի գործակալությունների ներկայացուցիչների հետ:

Երևանում գործարկվեց ԵՄ-ի կողմից վերանորոգված ևս մեկ էներգաարդյունավետ մանկապարտեզ


Նոյեմբերի 29, 2023թ

Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությունն այցելեց Հայաստան՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում ԵՄ-Հայաստան հարաբերություններն ընդլայնելու նպատակով: Մասնակիցները քննարկել են համագործակցության հետագա ամրապնդման և բարեփոխումների իրականացման ուղիները, այդ թվում՝ ներդրումների միջոցով inter alia, էներգետիկայի, տրանսպորտի, թվային, հետազոտությունների և նորարարության ոլորտներում: Մտքեր են փոխանակվել, առ այն թե ինչպես լավագույնս օգտագործել ներդրումները՝ տեղահանված Ղարաբաղի հայերի հրատապ կարիքները հասցեագրելու և նրանց ինտեգրումը հնարավոր դարձնելու համար, ինչպես նաև երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի սոցիալական և տնտեսական դիմակայունությունը բարձրացնելու ուղղությամբ:

ԵՄ-ն նաև խոստացել է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այցի ընթացքում ազդարարվել է Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև ներդրումների համակարգման հարթակի մեկնարկը: Ստորագրվել է երկու ծրագիր՝ մանկապարտեզներում էներգաարդյունավետության բարձրացման և հայաստանյան ՓՄՁ-ներին աջակցելու նպատակով։
ԵՄ-ն վերահաստատել է իր հանձնառությունը Հայաստանում ԵՄ առաքելության ամրապնդման հարցում և այցի ընթացքում հանդիպումներ ունեցել պետական պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության և ՄԱԿ-ի գործակալությունների ներկայացուցիչների հետ: