Skip to main content

ԵՄ-ն կլիմայի համար (EU4Climate)

Նկարագրություն
«ԵՄ-ն՝ Կլիմայի համար» նախաձեռնությունն աջակցում է Արևելյան գործընկերության երկրների կողմից կլիմայի քաղաքականության մշակմանը և իրականացմանը՝ նպաստելով արտանետումների նվազմանն ու կլիմայակայուն զարգացմանը, ինչպես նաև Կլիմայի փոփոխության վերաբերյալ Փարիզի 2015 թ. համաձայնագրով նրանց ստանձնած հանձնառություններին:
Հատուկ նպատակներ
Նախաձեռնության ընդհանուր նպատակը կլիմայի փոփոխության մեղմացմանն ու հարմարմանը, ինչպես նաև ցածր արտանետումներով և կլիմայակայուն տնտեսության զարգացմանը նպաստելն է:
Նախաձեռնությունը, մասնավորապես, նպատակ ունի.
- Ամրապնդել Փարիզյան համաձայնագրի ներքին իրականացման կարողությունները․
- Բարելավել արտանետումների և կլիմայի գործողությունների թափանցիկությունը․
- Հաշվի առնել կլիմայի հիմնախնդիրը քաղաքականության այլ ոլորտներում, ինչպիսի են էներգետիկան, տրանսպորտը, գյուղատնտեսությունը․
- Հասնել ԵՄ-ի հետ երկկողմ համաձայնագրերի՝ կլիմայի հետ կապված դրույթների ու Էներգետիկ համայնքի մասին պայմանագրի նպատակներին՝ դրանց ներդրումն առաջ մղելու միջոցով:
Ակնկալվող արդյունքներ
Գործողությունները խմբավորված են յոթ առաջնահերթ արդյունքների շուրջ.
- Փարիզյան համաձայնագրի ներքո ազգային մակարդակով սահմանված գործողությունների (ԱՍԳ) ներդրում և թարմացում․
- Կեսդարյա ցածր արտանետումներով զարգացման ռազմավարությունների (ՑԱԶՌ) մշակում․
- Ներքին արտանետումների մոնիտորինգի, զեկուցման և ստուգման (ՄԶՍ) հուսալի շրջանակների ներդրում․
- ԵՄ օրենսդրությանը համապատասխանեցում՝ ըստ երկկողմ համաձայնագրերում և Կլիմայի գործողության մասին էներգետիկ համայնքի պայմանագրում սահմանված դրույթների․
- Փարիզյան համաձայնագրի իրականացման ոլորտներում և ոլորտային ուղեցույցներում կլիմայի հիմնախնդրի հաշվի առնում․
- Կլիմայական ներդրումներ․
- Հարմարման պլանավորում. հարմարման պլանների ընդունում և (անհրաժեշտության դեպքում) մշակում։
Project documents
Ծրագրի քարտեզ
Ֆոտոդարան
Climate Ambition Forum
Climate Ambition Forum
Videos
Facing climate change
ԾՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Տարածաշրջանային
Գերակա ուղղություն:
Գործընկերություն, որը կանաչեցնում է
Ենթաոլորտ:
Շրջակա միջավայր և կլիմայի փոփոխություն
Թեմա:
Շրջակա միջավայր
EaP Countries:
Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա
Նախագծի կարգավիճակը:
Ավարտված է
Մեկնարկի ամսաթիվ:
01.12.2018
Ավարտի ամսաթիվ:
31.12.2023
Կայքէջ:
https://eu4climate.eu
Սոցիալական ցանցեր:

ԵՄ ծրագրի համարը:
387-538