Skip to main content

«Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիր

Նկարագրություն
Երիտասարդների ավելի ակտիվ մասնակցությունը հասարակական տարբեր ոլորտներում խրախուսելու նպատակով, Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի հետ համագործակցությամբ մշակել է ծրագիր, որի նպատակն է զարգացնել Հայաստանում քաղաքացիական հասարակության կարողությունները՝ երիտասարդներին կրթելու և հզորացնելու, ապագա առաջնորդներ ձևավորելու, ինչպես նաև երկրի սոցիալական, քաղաքական և հասարակական կյանքում վերջիններիս ավելի ակտիվ մասնակցությանը նպաստելու համար:
Ծրագիրն ուղղված է երիտասարդական ՔՀԿ-ներին, երիտասարդական նախաձեռնություններին, երիտասարդական ոլորտում աշխատողներին, ինչպես նաև երիտասարդ առաջնորդներին և մենթորներին, երիտասարդ քաղաքական գործիչներին, երիտասարդ ինֆլուենսերներին, վիդեոբլոգերներին, փոդքասթերներին, տեղական և ազգային մակարդակներում որոշում կայացնողներին: Ծրագիրը հնարավորություն կտա երիտասարդական ՔՀԿ-ներին զարգացնելու իրենց կարողությունները՝ ավելի լավ կառավարման և ռեսուրսների ճիշտ օգտագործման համար: Երիտասարդ մասնագետները կստանան կրթաթոշակներ և կզարգացնեն իրենց հմտությունները՝ տարբեր միջավայրերում աշխատելու, համայնքային խնդրները թիրախավորելու, ինչպես նաև տեղական տարբեր նախաձեռնություններ մշակելու և իրականացնելու համար: Գործողությունը նախատեսում է երիտասարդների շրջանում պետական կառավարման հմտությունների զարգացում՝ Հայաստանում օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների պարտականությունների մոդելավորման միջոցով, ինչպես նաև երիտասարդների և դեռահասների կարողությունների խթանում շահերի պաշտպանության և քաղաքականության մշակման ուղղությամբ: Նախատեսվում է մշակել և ստեղծել «Երիտասարդ աշխատող»–ի ինստիտուտը, վերջինիս գործունեության պայմաններով, լիազորություններով ու պարտականություններով հանդերձ, ինչը հնարավորություն կտա բարձրացնելու այս մասնագիտության ըմբռնումը, կարևորությունն ու անհրաժեշտությունը։
Երիտասարդ առաջնորդները և մենթորները կկիսվեն իրենց տեսական և էմպիրիկ փորձով, ձեռքբերումներով, և քաղած դասերով երիտասարդական օրակարգը որոշումների կայացման գործընթացում ներառելու և ներկայացնելու առնչությամբ: Երիտասարդ առաջնորդները կզարգացնեն նաև իրենց հրապարակային խոսքը, մեդիագրագիտության, հաղորդակցման և կապեր հաստատելու հմտությունները՝ իրենց ուղերձը հասարակությանը ճիշտ հասցնելու նպատակով։
Հատուկ նպատակներ
Ծրագրի ընդհանուր նպատակն է խթանել երիտասարդների մասնակցությունը կրթության, քաղաքացիական հասարակության և քաղաքականության մեջ: Ծրագրի հատուկ նպատակն է հզորացնել և կրթել երիտասարդներին և երիտասարդական ՀԿ-ներին՝ խրախուսելով նրանց ակտիվ մասնակցությունը Հայաստանի քաղաքացիական և հասարակական կյանքում:
Ակնկալվող արդյունքներ
Ծրագրի ակնկալվող հիմնական արդյունքներն են՝
1. Երիտասարդների կարողությունների ամրապնդում Հայաստանում հանրային, համայնքներին, քաղաքացիական հասարակության և քաղաքականությանն առնչվող հարցերում բովանդակալից մասնակցության համար։
2. Երիտասարդների հմտությունների և/կամ գիտելիքների զարգացում առաջնորդության և քննադատական մտածողության, ժողովրդավարական քաղաքացիության, հանրային քաղաքականության և օրենսդրական գործընթացների վերաբերյալ:
3. Երիտասարդական ոլորտում աշխատողների և երիտասարդական ՔՀԿ-ների տեխնիկական կարողությունների ամրապնդում։
4. Առաջնորդության ծրագրերի փորձնական իրականացում և ինստիտուցիոնալացում տեղական և ազգային մակարդակներում:
5. Հայ բնակչության իրազեկվածության բարձրացում երիտասարդության հետ կապված թեմաների վերաբերյալ, ներառյալ մեդիագրագիտություն, փաստերի ստուգում, թվային քաղաքացիություն և բովանդակության ստեղծում:
Project documents
Ծրագրի քարտեզ
Ֆոտոդարան
ԾՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հայաստան
Գերակա ուղղություն:
Գործընկերություն, որը հզորացնում է
Ենթաոլորտ:
Երիտասարդական մասնակցություն և առաջնորդություն
Թեմա:
Քաղաքացիական հասարակություն, Երիտասարդություն
Նախագծի կարգավիճակը:
Շարունակական
Մեկնարկի ամսաթիվ:
01.03.2023
Ավարտի ամսաթիվ:
30.06.2026
ԵՄ ծրագրի համարը:
INTV-21272