Skip to main content

«Սոլիս» էլեկտրակայանի բացման արարողություն

ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը Պարտիզակ գյուղում ներկա է գտնվել «Սոլիս» էլեկտրակայանի բացման արարողությանը։ Ակնկալվում է, որ նոր արևային կայանը տարեկան կարտադրի այնքան էներգիա, որը բավարար կլինի շուրջ 2000 տնային տնտեսության համար՝ միաժամանակ տարեկան մինչև 3200 տոննայով նվազեցնելով CO2 արտանետումները: «Սոլիս» էլեկտրակայանն առաջին ծրագիրն է, որը ֆինանսավորվում է ԵՄ-Հայաստան ՓՄՁ բաժնեմասնակցային հիմնադրամի և կառավարվում «Ամբեր Կապիտալ» ընկերության կողմից: Մինչ այժմ այս հիմնադրամը ներգրավել է 50 միլիոն ԱՄՆ դոլար ներդրումներ հայաստանյան բիզնեսների համար։

«Սոլիս կայանը ցույց է տալիս վերականգնվող էներգիայի ոլորտի և Հայաստանում կայուն ֆինանսավորման ու ներդրումների ներուժը։ ԵՄ-ն հանձն է առել աջակցել Հայաստանին և նրա մասնավոր հատվածին «կանաչ» վերականգնման գործընթացների ուղղությամբ», – մեկնարկի միջոցառմանը նշեց դեսպան Վիկտորինը: