Skip to main content

Ստեղծարար Եվրոպա. «7 ամենավտանգված վայրերը» ծրագրի կողմից հայտերի ընդունման մեկնարկը կտրվի սեպտեմբերի 10-ին

26/08/2026

«7 ամենավտանգված վայրերը» (7 Most Endangered) ծրագրի շրջանակում 2027 թվականի առաջադրումների ներկայացման հայտամրցույթը կմեկնարկի 2026 թվականի սեպտեմբերի 10-ին, իսկ վերջնաժամկետը կլրանա 2026 թվականի հոկտեմբերի 23-ին։

Ամեն տարի ծրագիրն ընտրում է մշակութային ժառանգության յոթ վտանգված վայրեր եւ միավորում է ժառանգության եւ ֆինանսական փորձագետներին, պետական ​​մարմիններին, սեփականատերերին եւ հոգաբարձուներին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին եւ տեղական համայնքներին՝ դրանց երկարաժամկետ պաշտպանության կենսունակ ուղիներ մշակելու համար։

Ծրագիրը առաջադրում ներկայացնելու ցանկություն ունեցող բոլոր կողմերին խրախուսում է նախապես սկսել բոլոր փաստաթղթերի պատրաստումը։

Ինչպես նախորդ մրցույթների դեպքում, առաջադրումները կարող են ներկայացվել ժառանգության ոլորտում ակտիվ պետական ​​կամ մասնավոր կազմակերպությունների կողմից, որոնք գրանցված են Եվրոպայի խորհրդի անդամ երկրում, կամ նման կազմակերպությունների անհատ անդամների կողմից, եթե նրանք մշտական ​​բնակություն են հաստատել Եվրոպայի խորհրդի անդամ երկրում։

Եվրոպայի խորհրդի անդամներ են նաեւ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան։

«7 ամենավտանգված վայրերը» ծրագիրը մեկնարկել է 2013 թվականի հունվարին «Եվրոպա Նոստրա»-ի կողմից՝ Եվրոպական ներդրումային բանկի ինստիտուտի՝ որպես հիմնադիր գործընկերոջ մասնակցությամբ։ Դրա իրականացմանն աջակցում է նաեւ Եվրոպական միության «Ստեղծարար Եվրոպա» ծրագիրը՝ «Եվրոպա Նոստրա Հերիթիջ Ագորա» ցանցային նախագծի շրջանակներում։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

«7 ամենավտանգված վայրերը» ծրագիր

Ստեղծարար Եվրոպա. «7 ամենավտանգված վայրերը» ծրագրի կողմից հայտերի ընդունման մեկնարկը կտրվի սեպտեմբերի 10-ին նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։