Skip to main content

Պայքար ապատեղեկատվության դեմ. Հայաստանում գործարկվել է «iVerify Armenia» հարթակը

04/06/2026

Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, անցյալ ամիս Հայաստանում գործարկվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող հարթակ՝ ապատեղեկատվության և կեղծ լուրերի դեմ պայքարի նպատակով:

«iVerify Armenia» հարթակը քաղաքացիներին առաջարկում է հեշտ միջոց՝ նյութերն ու տեղեկությունները փաստերի ստուգման և վավերացման ներկայացնելու համար:

Հարթակը մշակվել է ARTEMIS ծրագրի շրջանակներում և իրականացվել «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի», «Հետքի» և «ՍիվիլՆեթի» կոնսորցիումի կողմից: Այն կոչված է նպաստելու ապատեղեկատվության հայտնաբերմանն ու հասցեագրմանը և տեղեկատվական միջավայրում թափանցիկության բարելավմանը:

Հայաստանում ավելի դիմակայուն և իրազեկ հանրային տարածքի ձևավորման մասնակիցը դառնալու համար, խնդրում ենք այցելել iVerify.am՝ պատմություն կամ պնդում ստուգման ներկայացնելու համար:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Բարեփոխումների խթանում՝ Հայաստանում ընտրական համակարգերի թափանցիկ և ներառական կառավարման նպատակով» (ARTEMIS) ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության, Գերմանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Կանադայի, Նիդերլանդների և Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից:

Իմացեք ավելին

Մամուլի հաղորդագրություն

Պայքար ապատեղեկատվության դեմ. Հայաստանում գործարկվել է «iVerify Armenia» հարթակը նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։