Skip to main content

«Ոգեշնչված բնությունից: Հանուն կլիմայի: Հանուն մեր ապագայի» մաքրման աշխատանքներ Ազատի ջրամբարում՝ հունիսի 20-ին․ գրանցվել մինչև հունիսի 13-ը

10/06/2026

Շրջակա միջավայրի համաշխարհային օրվան ընդառաջ՝ «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» (ԵԵԴ) նախաձեռնությունը կազմակերպում է միջոցառում՝ մաքրման աշխատանքներ Ազատի ջրամբարում:

«Ոգեշնչված բնությունից: Հանուն կլիմայի: Հանուն մեր ապագայի» խորագրով միջոցառմամբ ԵԵԴ նախաձեռնությունը ցանկանում է ընդգծել, որ մաքուր օդը, անվտանգ ջուրը և կլիմայական դիմակայունությունը ոչ թե ընտրություն են, այլ կենսական անհրաժեշտություն։

Ազատի ջրամբարը կարևոր դեր ունի Արարատյան դաշտավայրի ոռոգման գործում: Ընտրելով այն որպես միջոցառման հիմնական վայր՝ մենք ցանկանում ենք ընդգծել ջրային ռեսուրսների պահպանության կարևորությունը՝ հանուն կայուն գյուղատնտեսության և տեղական համայնքների բարեկեցության։

Հանդիպում ենք՝
📅Հունիսի 20-ին,
🕐ժամը 10:00-ին,
📍Հանրապետության հրապարակում:

Մասնակիցների տեղափոխումը Երևանից դեպի Ազատի ջրամբար և հետ կկազմակերպվի ԵԵԴ նախաձեռնության կողմից։ Մանրամասները լրացուցիչ կտրամադրվեն գրանցված մասնակիցներին։

Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ https://forms.gle/7oEBfHqjZYgVpeha7

Բոլոր մասնակիցները կստանան ձեռնոցներ և ջուր: Կարևոր է միջոցառմանը ներկայանալ հարմարավետ հագուստով և կոշիկներով:

Եկե՛ք միասին պաշտպանենք մեր բնությունը՝ դառնալով ավելի մեծ ու կանաչ շարժման մի մաս:

Գրանցման վերջնաժամկետը՝ 13.06.2026։

Նորություններ

For Armenian producers looking to sell to new markets, the EU is a big opportunity. So what does it take to export Armenian products to the EU market of 450 million consumers?

COP17: EU4Clean Air in Armenia project highlights importance of connections between air pollution and public health

Armenia and EU strengthen environmental cooperation on COP17 sidelines

Սիմֆոնիկ Եվրոպա

ԵՄ-ն և Հայաստանը խորացնում են տնտեսական և էներգետիկ համագործակցությունը. Երևանում կայացել է բարձր մակարդակի հանդիպում