Skip to main content

Մշակույթը՝ ավանդույթների, ստեղծարարության և նոր հնարավորությունների խաչմերուկում | Տեսանյութ

22/10/2026

Մշակույթը ոչ միայն անցյալի ժառանգությունն է, այլև կենդանի գործընթաց, որը զարգանում է ստեղծարար աշխատանքի, նոր գաղափարների և համագործակցության շնորհիվ։ Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանում իրականացվող նախաձեռնությունները նպաստում են մշակութային ժառանգության պահպանմանը, ստեղծարար ոլորտների զարգացմանը և արվեստի ավելի լայն հասանելիությանը՝ նոր հնարավորություններ ստեղծելով ինչպես արվեստագետների, այնպես էլ համայնքների համար։

«Հյուսելու մշակույթը» նախագիծը համադրում է հայկական գորգագործության դարավոր ավանդույթներն ու ժամանակակից արվեստը՝ միավորելով Լեռնային Ղարաբաղից տեղահանված գորգագործ վարպետներին և արվեստագետ Աննա Բողիկյանին։ Միևնույն ժամանակ, EU-funded KATAPULT ծրագրի Artbox ինկուբատորի դրամաշնորհի աջակցությամբ Բեբուկ տիկնային թատրոնը կյանքի է կոչել շրջիկ թատրոնի գաղափարը՝ մշակութային փորձառությունն ու ներկայացումները հասցնելով Հայաստանի տարբեր համայնքների երեխաներին։ Իսկ Տերյան մշակութային կենտրոնի գործունեությունը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է պահպանել հայկական ավանդական արհեստները, դրանք փոխանցել նոր սերունդներին և ներկայացնել միջազգային հարթակներում․ կենտրոնի ձեռքբերումներից է նաև 2024 -ին Europa Nostra մրցանակին արժանանալը։

Այս նախաձեռնությունները վկայում են, որ մշակույթը կարող է միաժամանակ պահպանել ինքնությունը, խթանել ստեղծարարությունը, ամրապնդել համագործակցությունը և նոր հեռանկարներ բացել մարդկանց ու համայնքների համար։ Եվրոպական միության աջակցությամբ մշակութային ժառանգությունը Հայաստանում ոչ միայն պահպանվում է, այլև շարունակում զարգանալ՝ կապելով ավանդույթները նոր գաղափարների և ապագայի հնարավորությունների հետ։

Դիտեք տեսանյութը՝ բացահայտելու Հայաստանում ապրող մարդկանց իրական պատմությունները, որոնք տոկունության, աճի և վերափոխման օրինակ են։