Skip to main content

Ձմեռային փառատոն. Շիրակի հմայքը ցուցադրելու հյուսիսային ճանապարհը

Գեղատեսիլ Շիրակի մարզում գտնվող Ամասիա գյուղն ականատես է եղել մշակութային վերածննդի՝ տեղի «Հյուսիսային ուղի» ակտիվ խմբի շնորհիվ: Խմբի մենեջեր Հարությունը, որ ծննդով Ամասիա գյուղից է, իր վրա է վերցրել Շիրակի հյուսիսային շրջանների չօգտագործված ներուժը հանրությանը ներկայացնելու պատասխանատվությունը: Իրենց առաջին միջոցառմամբ՝ «-46°C»խորագիրն ունեցող ձմեռային փառատոնով, Հարությունն ու նրա թիմը ձգտում են Շիրակը քարտեզի վրա ներկայացնել որպես մշակութային աշխույժ կենտրոն: 

Ձմեռային փառատոնի կազմակերպումը դյուրին գործ չէր. չնայած փառատոնի կազմակերպման որոշ նրբություններ հեշտությամբ էին տրվել Հարությունին և նրա թիմին, սակայն, կային այնպիսի աշխատանքներ, որոնք պետք էր սկսել զրոյից: Հարությունն ու նրա թիմը կազմակերպչական աշխատանքների ընթացքում պատվով դիմագրավեցին բոլոր մարտահրավերները`գիտակցելով, որ ապագա սերունդների համար կարևոր է ամուր հիմք դնել: Չնայած բոլոր խոչընդոտներին, նրանք իրականացրին փառատոնը` սահմանելով որակյալ աշխատանքի կատարման նոր նշաձող և ապագայում կազմակերպվելիք իրադարձությունների տեսլական: 

Ձմեռային փառատոնի հաջողությունը հնարավոր չէր լինի առանց Եվրոպական միության աջակցության և Ավստրիական զարգացման գործակալության կողմից իրականացվող LEAD4Shirak ծրագրի: Այս համագործակցությունը կարևոր դեր է խաղացել փառատոնի տարբեր փուլերում՝ կամավորների ներգրավումից մինչև ֆինանսական խնդիրների լուծում: Եվրոպական միության հետ գործընկերությունը օգնեց բարձրացնել նշաձողը և զգալիորեն բարելավել փառատոնի ընդհանուր որակը: 

Չնայած աճի և բարելավման հնարավորություններ դեռ կան, անցյալ տարի ձեռք բերված հաջողությունները շրջադարձային էին փառատոնի զարգացման համար: 

Անդրադառնալով իրենց փորձին՝ Հարությունն ու իր թիմը օգտագործեցին Ձմեռային փառատոնի ընթացքում սովորած դասերը։ Մանրամասն պլանավորումը դարձել է ամենակարևոր կողմը, որն ավելի մեծ ուշադրություն է պահանջում ապագա միջոցառումների անցկացման ժամանակ: Տեղյակ լինելով այցելուների թվի ավելացման հետ կապված խնդիրների մասին՝ նրանք ձգտում են, որ տեղում գտնվող թիմը լինի պրոֆեսիոնալ և ցանկացած քաոսային իրավիճակներին դիմակայելու պատրաստակամ:

Հարությունի խոսքով` ձմեռային փառատոնի հաջողությունն աննկատ չի մնացել։ Հաջորդող օրերին Հարությունին դիմել են բազմաթիվ մարդիկ, ովքեր իրենց երախտագիտությունն են հայտնել փառատոնը կյանքի կոչելու համար: Թիմի կատարած քրտնաջան աշխատանքն արձագանք է գտել նաև համայնքում՝ փառատոնը դարձնելով հիշարժան և հաճելի իրադարձություն բոլորի համար: 

Նայելով ապագային՝ Հարությունը և «Հյուսիսային ուղի» խումբը վճռական են զարգացնել իրենց փորձը և պլանավորել հաջորդ ձմեռային փառատոնը՝ ուշադրություն դարձնելով հատկապես մանրուքներին: Նրանց նպատակն է շիրակցիների համար էլ ավելի սիրելի ու հաճելի հիշողություններ ստեղծել՝ երաշխավորելով, որ ձմռան ցուրտ օրերը կդառնան տոնակատարության և մշակութային ճանաչման ժամանակաշրջան:

Տեղի «Հյուսիսային ուղի» ակտիվ խմբի կողմից կազմակերպված ձմեռային ձյան փառատոնը նոր եռանդ և մշակութային հպարտություն բերեց Շիրակի հյուսիսային շրջաններ: Նրանց անխոնջ ջանքերի և Եվրոպական միության աջակցության շնորհիվ այս փառատոնը դարձավ վկայություն տարածաշրջանի ներուժը և նրա հարուստ մշակութային ժառանգությունը ցուցադրելու հարթակ:

Առաջ շարժվելով՝ Հարությունն ու իր թիմը պատրաստ են շարունակել իրենց աճի ուղին՝ առաջարկելով անմոռանալի փորձառություններ տեղացիներին և զբոսաշրջիկներին և նպաստելով Շիրակում համայնքահեն մտածողությանը խորացմանը: