Հետազոտական զեկույցների մշակման ծառայությունների բաց հրավեր՝ Հայկական ՈւղեղայինԿենտրոններիՀզորացմանը միտված ծրագրի շրջանակներում

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հրավիրում է հայկական ուղեղային կենտրոններին և անհատ հետազոտողներին ներկայացնել նախաորակավորման հայտեր ԵՄ կողմից ֆինանսավորվող ««Կամրջելով գիտելիքներն ու քաղաքականությունը. հայկական ուղեղային կենտրոնների հզորացում ԵՄ ներգրավվածության և տարածաշրջանային համագործակցության ընդլայնման համար» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի նպատակն է աջակցել ապացուցահենք քաղաքականությունների մշակմանը և ամրապնդել հայկական վերլուծական կենտրոնների ներդրումը ԵՄ-Հայաստան հարաբերություններում։
Մենք փնտրում ենք բարձրորակ, ապացուցահենք հետազոտություններ հետևյալ թեմաներով՝
1. Հայաստանի զարգացող ռազմավարական գործընկերությունները և դրանց ազդեցությունը արտաքին քաղաքականության վրա
2. Մարդու իրավունքների ապահովումը, մշտադիտարկման բացերը և պետական հաստատությունների նկատմամբ վստահությունը
3. Հայաստան-Թուրքիա առևտրի կարգավորում
4. Օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարը
Նախաորակավորման հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2026 թ.-ի ապրիլի 27-ը, ժամը՝ 18:00՝ Հայաստանի ժամանակով։
Հետազոտական աշխատանքները կապահովեն գործնականում կիրառելի քաղաքականությանը միտված վերլուծություններ։ Թեմայով պայմանավորված` ընտրված ծառայություն մատուցողները կստանան 6000-ից 8000 եվրո։
Համապատասխանության չափանիշների և հայտերի ներկայացման մանրամասների համար խնդրեմ այցելեք՝ https://www.particip.de/en/jobs/details?id=961
Նորություններ

Հայկական ծաղիկների միջազգային դեբյուտը Նիդեռլանդներում անցկացվող IFTF 2026-ում

Բացահայտե՛ք նոր մշակույթներ համեղ և կայուն սնվելու միջոցով

International Day to End Impunity for Crimes against Journalists: EU calls on all states to protect journalists and investigate crimes against them

For Armenian producers looking to sell to new markets, the EU is a big opportunity. So what does it take to export Armenian products to the EU market of 450 million consumers?
