Skip to main content

Համայնքների հզորացում․ ԵՄ աջակցության 30 տարին Հայաստանում

14/10/2026

Շուրջ 30 տարի Եվրոպական միությունը կանգնած է Հայաստանի կողքին՝ ներդրումներ կատարելով կայուն զարգացման, նորարարության և տեղական համայնքների հզորացման գործում:

Այս վիճակագրության հետևում կանգնած են իրական մարդիկ, ոգեշնչող փոխակերպումներ և պատմություններ։ Դիտեք ստորև ներկայացված երեք մանրապատումները՝ տեսնելու, թե ինչպես են փոխվում կյանքերն ու համայնքները Հայաստանում․

«Իրական դպրոց»՝ գրեթե անիրական պատմությամբ․ ԵՄ աջակցությամբ այս նախկինում լքված, քայքայված շենքը վերածվել է աշխույժ կրթական կենտրոնի։ Այսօր տասնյակ երիտասարդներ այստեղ ձեռք են բերում ապագայի համար անհրաժեշտ հմտություններ և օգնում կառուցել առավել նորարար Իջևան։

Ժամանակակից գյուղատնտեսությունը գործողության մեջ․ ԵՄ աջակցությամբ Արտուշ Խաչատրյանի «Սարերի բարիք» սոցիալական ձեռնարկությունը օգնում է տեղի ֆերմերներին կիրառել ժամանակակից գյուղատնտեսական փորձ, աճեցնել բարձրարժեք մշակաբույսեր և ստեղծել կայուն ապրուստի միջոցներ:

Պատմության հյուսումը ժամանակակից արվեստի հետ․ «AHA Collective» պատկերասրահի հիմնադիր Նաիրին միավորել է տեղացի գորգագործ կանանց և սփյուռքահայ միջազգայնորեն ճանաչված արվեստագետ Աննա Բոգիգյանին: ԵՄ աջակցության շնորհիվ նրանք ստեղծել են ավանդական գորգերի նոր հավաքածու, որը ժամանակակից արվեստի միջոցով վերաիմաստավորում է Հայաստանի պատմությունը, մշակույթն ու ինքնությունը: