Թվային հմտությունների վերաբերյալ նոր հիբրիդային դասընթաց Արևելյան գործընկերության ՔՀԿ-ների համար. Դիմել մինչև մայիսի 25-ը
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության հիմնադրամը մեկնարկում է նոր հիբրիդային դասընթաց՝ Արևելյան գործընկերության (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) քաղաքացիական հասարակության կազմակերպությունների թվային կարողությունների հզորացմանն աջակցելու համար։
Դասընթացը ներառում է առցանց դիագնոստիկ հանդիպումներ, առկա սեմինարներ և գործնական անհատական ուսուցում: Մասնակից ՔՀԿ-ները կկարողանան կենտրոնանալ իրենց առաջնահերթ կարիքների վրա՝ անկախ նրանից, թե դա ինչ է ենթադրում՝ տվյալներին հասանելիության և օգտագործման եղանակների բարելավում, հաղորդակցության և իրազեկման համար թվային գործիքների ավելի արդյունավետ օգտագործում, թե իրենց կիբերանվտանգության ամրապնդում:
Դասընթացի ծրագիրը մշակվել է ԵՄ թվային կոմպետենցիաների շրջանակի շուրջ։ Մասնակիցները կանցնեն դիագնոստիկ գործընթացով՝ բացահայտելու իրենց կազմակերպության համար առավել համապատասխան ոլորտները:
Դասընթացը նախատեսված է ՔՀԿ-ների ղեկավարների, անձնակազմի անդամների եւ կամավորների համար, ովքեր անմիջականորեն ազդում են իրենց կազմակերպության տվյալների և տեխնոլոգիաների հետ աշխատանքի վրա և ովքեր իրենց կբնութագրեին որպես սկսնակից մինչև միջին մակարդակի մասնագետներ։
Մասնակիցները պետք է երկարաժամկետ դեր զբաղեցնեն իրենց ՔՀԿ-ում, պատրաստ լինեն մասնակցել գործընկերների հետ շարունակական ուսուցմանը և աջակցությանը, և ունենան անգլերենի աշխատանքային իմացություն:
Դասընթացի մեկնարկը նախատեսված է 2026 թվականի հունիսի 17-ին, իսկ ավարտը՝ 2026 թվականի սեպտեմբերի վերջին։
Դիմելու համար անհրաժեշտ է մինչեւ մայիսի 25-ը կազմակերպության անունից լրացնել առցանց դիմումի ձևը։
Դասընթացը մշակվել և անցկացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և GDSI-ի գլխավորած կոնսորցիումի կողմից իրականացվող «Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության հիմնադրամ» ծրագրի կողմից։ Դրա բովանդակության համար պատասխանատու են միայն հեղինակները/ուսուցանողները և պարտադիր չէ, որ այն արտացոլի Եվրոպական միության տեսակետները։
Իմացիր ավելին
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝
25 Մայիսի, 2026
Նորություններ

Թիմ Եվրոպան վերահաստատում է իր երկարաժամկետ գործընկերությունը և խոստանում շարունակական աջակցություն Հայաստանին

EU budget for 2027: Council gives final green light

DigiTec 2026. ԵՄ աջակցությամբ Հայաստանում մեկնարկում են ստարտափների հարթակ և կիբեռանվտանգության կենտրոն

«Էրազմուս+» 2027. ավելի քան 5,3 մլրդ եվրո՝ ընդլայնված հնարավորությունների համար
