«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի՝ ջրային ռեսուրսներ և բնապահպանական տվյալներ» նոր տարածաշրջանային ծրագիրը փնտրում է ծառայությունների մատուցման գործընկեր

«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի՝ ջրային ռեսուրսներ և բնապահպանական տվյալներ» նոր տարածաշրջանային ծրագիրը փնտրում է ծառայությունների մատուցման գործընկեր՝ Հրազդան գետի ավազանի ջրի քանակական կառավարման պիլոտային ծրագիր մշակելու նպատակով։ Փաստաթղթի մշակումն ակնկալվում է սկսել 2022 թ․ սեպտեմբերին, ավարտել՝ 2024 թ․ մարտին։
Եթե հետաքրքրված եք այս հայտարարությամբ՝ ծանոթացե՛ք ծրագրի «Տեխնիկական առաջադրանք» փաստաթղթին: Մրցութային փաստաթղթերի ամբողջական փաթեթը, որում առկա են ցուցումներ և մրցույթի ընթացակարգի մասին լրացուցիչ տեղեկատվություն, կարող եք ստանալ դիմելով ծրագրի իրականացնող գործընկերոջը՝ «Ֆրանսիայի ջրերի միջազգային գրասենյակին» (OiEau, France), որն պատասխանատու է այս բաղադրիչի մասով։ Կոնտակտային տվյալներն առկա են «Տեխնիկական առաջադրանք»-ում:
Առաջարկները պետք է ուղարկվեն «Ֆրանսիայի ջրերի միջազգային գրասենյակին»՝ սուրհանդակային «էքսպրես-առաքում» եղանակով։ Վերջնաժամկետն է ՝ 2022 թ․ օգոստոսի 31-ը, ժամը 18:00 (ԿԵԺ):
Նորություններ

ԵՄ-ն և Հայաստանը նշում են Արդարադատության ոլորտի բարեփոխումների աջակցության ծրագրի II փուլի հաջող ավարտը

Over 2,800 illegal firearms and 40,000 pieces of ammunition seized in operation in Europe and Central Asia

EU’s Autonomous Trade Measures for Armenia enter into force

Բնության պահպանումը. համատեղ ճանապարհը | Տեսանյութ
