Skip to main content

ԵՄ-ն աջակցում է Հայաստանի գյուղական բնակավայրերում գրադարանների հիմնմանը

15/05/2026

ԵՄ-ն աջակցում է Հայաստանի գյուղական բնակավայրերում գրադարանների հիմնմանը

Հայաստանում ԵՄ պատվիրակությունն աջակցել է Կապս, Մարմաշեն, Մայիսյան և Աշոցք համայնքներում «Kaleidoscope» գյուղական գրադարանների, իսկ Փեմզաշեն համայնքում՝ գրադարանով երիտասարդական կենտրոնի հիմնադրմանը. այս մասին հայտարարել է պատվիրակությունը:

Այս նախաձեռնություններն իրականացվել են Տեղական ակտիվ խմբերի (ՏԱԽ-երի) կողմից՝ ԵՄ «LEAD4Shirak» (ԼԻԴԵՐ-ը հանուն Շիրակի մարզի զարգացման) ծրագրի շրջանակներում:

«Գրադարաններն ավելին են, քան պարզապես գրքերի դարակները. դրանք տարածքներ են, որտեղ երիտասարդները սովորում են, շփվում և բացահայտում նոր հնարավորություններ», — նշված է Հայաստանում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան հրապարակման մեջ:

Եվրոպայի օրվա առթիվ ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը հույն գրող Կոստաս Տախցիսի վեպի հայերեն թարգմանության օրինակներ է նվիրել երեք ՏԱԽ համայնքների գրադարաններին:

Կարդալ ավելին Պատվիրակության ֆեյսբուքյան հրապարակումում։