Skip to main content

ԵՄ-ը հոգեկան առողջության աջակցության ծառայությունների ընդլայնմանն ուղղված ծրագիր է մեկնարկում Ղարաբաղից տեղահանված հայերի համար

20/04/2026

Ապրիլի 17-ին Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը գործընկերների հետ միասին մասնակցեց Ղարաբաղից տեղահանված հայերի համար հոգեկան առողջության եւ հոգեսոցիալական աջակցության ծառայությունների ընդլայնմանն ուղղված ծրագրի մեկնարկին։

«Համայնքահենք, ինտեգրված հոգեկան առողջություն եւ հոգեսոցիալական աջակցություն Ղարաբաղից Հայաստան տեղահանված բնակչությանը» ծրագիրը նպատակ ունի ապահովելու, որ աջակցությունը հասնի այն մարդկանց ովքեր ունեն դրա կարիքը։

«2023 թվականից ի վեր մոբիլիզացնելով ավելի քան 78 միլիոն եվրո՝ Եվրոպական միությունը շարունակում է իր զորակցությունը՝ աջակցելով վերականգնմանն ու դիմակայունությանը նպաստող համակարգերի ամրապնդմանն ուղղված ջանքերը», — ասվում է ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան գրառման մեջ։

Նախաձեռնությունը կիրականացվի ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ՝ ՀՀ առողջապահության նախարարության հետ միասին:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

The post ԵՄ-ը հոգեկան առողջության աջակցության ծառայությունների ընդլայնմանն ուղղված ծրագիր է մեկնարկում Ղարաբաղից տեղահանված հայերի համար appeared first on EU NEIGHBOURS east.