Skip to main content

Մեկնարկել է 2027 թ-ի Կին նորարարների եվրոպական մրցանակի համար հայտերի ընդունումը | Դիմել մինչև դեկտեմբերի 1-ը

02/10/2026

2027 թվականի Կին նորարարների եվրոպական մրցանակը, որը համատեղ շնորհվում է Եվրոպական նորարարությունների եւ տեխնոլոգիաների ինստիտուտի (EIT) եւ Եվրոպական նորարարությունների խորհրդի (EIC) կողմից, կոչված է պատվի արժանացնելու Եվրոպայի տարբեր երկրներում հեղափոխական նորարարությունների եւ հաջողակ բիզնեսների հետեւում կանգնած կանանց։

Մրցանակի համար կարող են դիմել կանայք, որոնք օրինականորեն բնակվում են ԵՄ անդամ պետությունում կամ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ասոցացված որեւէ երկրում, այդ թվում՝ Հայաստանում։ Դիմորդը պետք է լինի ԵՄ անդամ պետությունում կամ «Հորիզոն Եվրոպա»-ին ասոցացված երկրում հիմնադրված ընկերության կամ կազմակերպության հիմնադիրը կամ համահիմնադիրը։

2027 թվականին մրցանակը կշնորհվի երեք անվանակարգերում՝

  • Կին նորարարներ. կին հիմնադիրների եւ համահիմնադիրների համար։ Մրցանակներ՝ 100,000 եվրո, 70,000 եվրո եւ 50,000 եվրո։
  • Ծագող նորարարներ. 35 տարեկանից փոքր խոստումնալից կին նորարարների համար։ Մրցանակներ՝ 50,000 եվրո, 30,000 եվրո եւ 20,000 եվրո։
  • EIT կանանց առաջնորդություն. EIT համայնքի բացառիկ անդամների համար, որոնց նորարարություններն ու առաջնորդությունը մեծ ազդեցություն են թողնում։ Մրցանակներ՝ 50,000 եվրո, 30,000 եվրո եւ 20,000 եվրո։

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2026 թվականի դեկտեմբերի 1-ն է։

Մրցանակաբաշխության արարողությունը նախատեսված է 2027 թվականի երկրորդ եռամսյակում։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Մեկնարկել է 2027 թվականի Կին նորարարների եվրոպական մրցանակի համար հայտերի ընդունումը նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։

Նորություններ

Մեկ քայլով ավելի մոտ Եվրոպական միություն առանց վիզայի ճանապարհորդությանը. Մարթա Կոս

Կարծրատիպերի հաղթահարում և բռնության կանխարգելում․ մեկնարկել է ծրագրի 3-րդ փուլը

European Council President Costa addresses Euronews EU Enlargement Summit 2026

Հայկական ծաղիկների միջազգային դեբյուտը Նիդեռլանդներում անցկացվող IFTF 2026-ում

Բացահայտե՛ք նոր մշակույթներ համեղ և կայուն սնվելու միջոցով