• Home
  • Blog
  • Հնարավորություններ
  • «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի՝ ջրային ռեսուրսներ և բնապահպանական տվյալներ» նոր տարածաշրջանային ծրագիրը փնտրում է ծառայությունների մատուցման գործընկեր

«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի՝ ջրային ռեսուրսներ և բնապահպանական տվյալներ» նոր տարածաշրջանային ծրագիրը փնտրում է ծառայությունների մատուցման գործընկեր

«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի՝ ջրային ռեսուրսներ և բնապահպանական տվյալներ» նոր տարածաշրջանային ծրագիրը փնտրում է ծառայությունների մատուցման գործընկեր՝ Հրազդան գետի ավազանի ջրի քանակական կառավարման պիլոտային ծրագիր մշակելու նպատակով։ Փաստաթղթի մշակումն ակնկալվում է սկսել 2022 թ․ սեպտեմբերին, ավարտել՝  2024 թ․ մարտին։

Եթե հետաքրքրված եք այս հայտարարությամբ՝ ծանոթացե՛ք ծրագրի «Տեխնիկական առաջադրանք» փաստաթղթին: Մրցութային փաստաթղթերի ամբողջական փաթեթը, որում առկա են ցուցումներ և մրցույթի ընթացակարգի մասին լրացուցիչ տեղեկատվություն, կարող եք ստանալ դիմելով ծրագրի իրականացնող գործընկերոջը՝  «Ֆրանսիայի ջրերի միջազգային գրասենյակին» (OiEau, France), որն պատասխանատու է այս բաղադրիչի մասով։ Կոնտակտային տվյալներն առկա են «Տեխնիկական առաջադրանք»-ում:

Առաջարկները պետք է ուղարկվեն «Ֆրանսիայի ջրերի միջազգային գրասենյակին»՝ սուրհանդակային «էքսպրես-առաքում» եղանակով։ Վերջնաժամկետն է ՝ 2022 թ․ օգոստոսի 31-ը, ժամը 18:00 (ԿԵԺ):

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով: ©Եվրոպական միություն, 2022