Skip to main content

EU4Youth ձեռքբերումների զեկույց 2025

21/05/2026

«Երիտասարդների կրթությունը, զբաղվածությունը և մասնակցությունը Արևելյան գործընկերությունում․ EU4Youth ձեռքբերումների զեկույց 2025»-ն ամփոփում է Արևելյան գործընկերության տարածաշրջանում (ներառյալ՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան) Եվրոպական միության ամենախոշոր երիտասարդական նախաձեռնության եզրափակիչ տարվա արդյունքները։ Այս հրատարակությունը ծառայում է որպես ընթացիկ ծրագրային փուլի համապարփակ ամփոփում, որտեղ, տարվա ծրագրային արդյունքներին զուգահեռ, հատուկ շեշտադրում է արվում երկարաժամկետ և կայուն ազդեցության վրա։

Զեկույցն ընդգրկում է EU4Youth-ի իրականացվող ծրագրերի, տարածաշրջանային և ուղղակի դրամաշնորհային ընթացակարգերի, կրթաթոշակային ու հետազոտական նախագծերի գործունեությունը։ Զեկույցում այս աշխատանքը դիտարկվում է նաև տարածաշրջանային բարդ համատեքստում՝ շարունակվող հակամարտություններ, տարածաշրջանի որոշ հատվածներում ժողովրդավարական հետընթաց և գլոբալ ֆինանսավորման սղություն։ Տվյալները շարունակում են մատնանշել Արևելյան գործընկերությունում երիտասարդների ոլորտում ԵՄ ներդրումների կարևորությունը։

Ամբողջական զեկույցը հասանելի է ինտերակտիվ ձևաչափով հետևյալ հղումով՝ EU4Youth Achievements Report 2025 – EU4Youth Days։ «Երիտասարդների կրթությունը, զբաղվածությունը և մասնակցությունը Արևելյան գործընկերությունում․ EU4Youth ձեռքբերումների զեկույց 2025 նյութն առաջինն հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։