Skip to main content

Հայտերի ընդունում Դաֆնե Կարուանա Գալիցիայի անվան լրագրության մրցանակի համար․ Դիմել մինչև հուլիսի 31-ը

05/05/2026

Մայիսի 4-ին Եվրոպական խորհրդարանը պաշտոնապես մեկնարկեց Դաֆնե Կարուանա Գալիցիայի անվան լրագրության մրցանակի վեցերորդ մրցույթի համար մասնակցության հայտերի ընդունումը։

«Դաֆնե Կարուանա Գալիցիայի դաժան սպանությունից ինը տարի անց ամբողջ աշխարհում լրագրողները շարունակում են ենթարկվել ահաբեկումների, սպառնալիքների և սպանությունների։ Եվրոպական խորհրդարանը նրանց կողքին է արդարության համար պայքարում», — ասել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։

Մրցանակաբաշխությունը տեղի է ունենում ամենամյա հիմունքներով՝ հոկտեմբերի 16-ին՝ լրագրողի սպանության օրը։ Այն շնորհվում է ակնառու լրագրության համար, որը խթանում կամ պաշտպանում է Եվրոպական միության հիմնական սկզբունքներն ու արժեքները, ինչպիսիք են մարդկային արժանապատվությունը, ազատությունը, ժողովրդավարությունը, հավասարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները։

Մրցանակը բաց է ցանկացած ազգության արհեստավարժ լրագրողների և լրագրողական թիմերի համար, որոնք կարող են ներկայացնել ԵՄ 27 երկրներից մեկում գործող լրատվամիջոցների կողմից հրապարակված կամ հեռարձակված մանրամասն լրագրողական նյութեր։

Մրցանակաբաշխությունը կկայանա Ստրասբուրգում գտնվող Եվրոպական խորհրդարանում։ Մրցանակակիրը կստանա 20,000 եվրո դրամական պարգեւ։

Մրցանակային հայտերի ընդունման վերջնաժամկետը ս.թ. հուլիսի 31-ն է:

2024 և 2025 թվականների մրցանակները շնորհվել են համապատասխանաբար անհետ կորած անչափահաս միգրանտների գործի հետաքննությանը (Lost in Europe) և ռուսական ստվերային նավատորմի վերաբերյալ համատեղ հետաքննությանը (համակարգվել է Follow the Money— կողմից)։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

31 Հուլիսի, 2026

Նորություններ

European Commission launches EU Innovation Platform 

EBRD and EU step up support for digital and green investments

European Commission presents 21st sanctions package against Russia

Kallas: ‘Western sanctions have already cost Moscow an estimated $1.2 to $1.5 trillion’

EU: ‘We look forward to continuing our close cooperation with the future government and parliament of Armenia’