Skip to main content

«Էմերալդ ցանցը» մեկնարկում է նոր դասընթաց Արևելյան գործընկերության երկրների համար. իրավական շրջանակներից մինչև տեղական համայնքի հետ փոխազդեցություն

Բնության հատուկ պահպանվող տարածքների «Էմերալդ ցանցը» մեկնարկել է «Էմերալդ ցանցի յուրացում. իրավական շրջանակներից մինչև տեղական համայնքի հետ փոխազդեցություն» թեմայով առցանց դասընթացը՝ նպաստելու Արևելյան գործընկերության  շրջանակներում դրա իրականացման ամրապնդմանը։

«Էմերալդ ցանցը» առանցքային նշանակություն ունի Եվրոպայի ամենաարժեքավոր բնական միջավայրերի ու տեսակների պաշտպանությանը և կայուն զարգացմանը նպաստելու գործում։

Դասընթացը գործնական ուսուցման փորձ է առաջարկում քաղաքականություն մշակողների, շրջակա միջավայրի պահպանության շահագրգիռ կողմերի և բնության ու կենսաբազմազանության պաշտպանությամբ հետաքրքրված յուրաքանչյուրի համար։

Ինքնուրույն ուսուցման սկզբունքով գործող այս դասընթացի տևողությունը մոտ 3.5 ժամ է և ներառում է 12 ինտերակտիվ մոդուլ։ Այն բացատրում է, թե ինչպես է գործում «Էմերալդ ցանցը», ինչպես է այն կապված ԵՄ օրենսդրության և Natura 2000-ի հետ, և ինչպես են տարածքները կառավարվում գործնականում։ Դասընթացը ուսումնասիրում է, թե ինչպես կարելի է ժամանակի ընթացքում հարմարեցնել կառավարումը, մշտադիտարկել արդյունքները և աշխատել տեղական համայնքների հետ՝ օգուտ տալով և՛ բնությանը, և՛ մարդկանց:

Մոդուլները համատեղում են ուսումնական նյութերի հարուստ համադրություն, այդ թվում՝ պատմողական ներկայացումներ, անիմացիոն տեսանյութեր, գործնական ուսումնասիրություններ, քարտեզներ, փորձագետների հետ հարցազրույցներ, լրացուցիչ ընթերցանության նյութեր և կարճ ինքնագնահատման թեստեր։

Վերջնական թեստավորման արդյունքում 80% կամ ավելի միավոր հավաքած մասնակիցներին կշնորհվի թվային վկայական։

Դասընթացը հասանելի է նաև հայերենվրացերենռումիներեն և ուկրաիներեն լեզուներով։

Այս դասընթացը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից՝ EU4Environment ծրագրի շրջանակներում, և մշակվել է Համաշխարհային բանկի կողմից՝ Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության (ELLE) և Սլովակիայի գիտությունների ակադեմիայի Լանդշաֆտային էկոլոգիայի ինստիտուտի (ILE) աջակցությամբ։

Իմացիր ավելին

Միանալ դասընթացին

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

31 Դեկտեմբերի, 2026