Skip to main content

«Songs from Ireland». ԵՄ խորհրդում Իռլանդիայի նախագահության սաունդթրեքը

24/08/2026

Ի նշանավորումն 2026 թվականին Եվրոպական միության խորհրդում Իռլանդիայի նախագահության՝ նախագահող երկիրը ներկայացնող թիմը կազմել է հին սիրված երգերից եւ նոր ստեղծագործություններից բաղկացած երգացանկ՝ ի ցույց դնելով իռլանդական երաժշտության եւ տաղանդի բազմակողմանիությունը: Երգերի ընտրանին մանրակրկտորեն կազմվել է իռլանդական երաժշտական ​​կատալոգի հիման վրա՝ առանձնացնելով իռլանդական ձայնի եւ երաժշտական ​​արտահայտչության բազմազանությունը։

Երգացանկում Cranberries-ի «Dreams»-ի կամ U2-ի «Beautiful Day»-ի նման անզուգական գործերի շարքում հայտնվել են իռլանդացի արտիստների նոր սերնդի՝ CMAT-ի, F3miii-ի եւ Florence Road-ի հիթերը: Ընտրանին ներառում է նաեւ թրենդային երգեր, ինչպիսիք են Kabin Crew-ի «The Spark»-ը եւ Hozier-ի «Too Sweet»-ը, որոնք արտացոլում են իռլանդական երաժշտության համաշխարհային ազդեցությունը:

«Ավանդական մեղեդիներից, ինչպիսին է The Gloaming խմբի «Samhradh Samhradh»-ը, մինչեւ B*Witched-ի «C’est la Vie»-ի նման պաշտամունքային փոփ հիմներ, այս երգացանկն ընդգրկում է ժանրերի լայն շրջանակ եւ ներառում է իռլանդական երաժշտության ամենամեծ անուններից մի քանիսին ամբողջ կղզուց», — ասվում է Եվրոպական միության խորհրդում Իռլանդիայի նախագահության մամուլի հաղորդագրության մեջ։

Սեղմեք այստեղ՝ երգացանկը լսելու համար կամ Spotify-ում որոնեք «Songs from Ireland»:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

«Songs from Ireland». ԵՄ խորհրդում Իռլանդիայի նախագահության սաունդթրեքը առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։