Skip to main content

RURAL-ից PLURAL. գյուղական երիտասարդական էկոհամակարգերի կառուցում՝ եվրոպական երիտասարդական գյուղի միջոցով | Դիմել մինչև սեպտեմբերի 6-ը

17/08/2026

Էրազմուս+ ծրագրի Ռումինիայի ազգային գործակալությունը՝ ANPCDEFP-ը, հրավիրում է Արեւելյան գործընկերության երկրներից դասընթացավարներին, երիտասարդ առաջնորդներին, երիտասարդական քաղաքականության մշակողներին եւ երիտասարդական ուսուցանողներին՝ մասնակցելու ճանաչողական այցի, որի նպատակն է ուսումնասիրել եվրոպական երիտասարդական գյուղի մոդելը, ամրապնդել գյուղական երիտասարդական էկոհամակարգերը եւ օգնել նախապատրաստվել 2027 թվականի Եվրոպական գյուղական երիտասարդության գագաթնաժողովին։

Ճանաչողական այցը նախատեսված է 2026 թվականի հոկտեմբերի 12-16-ը եւ տեղի կունենա Ռումինիայի Կլուժի շրջանի Սանկրայու համայնքում։

«RURAL-ից PLURAL» մոտեցումն օգնում է գյուղական երիտասարդությանը «շահառուներից» վերածել համահեղինակների՝ մունիցիպալ եւ համայնքային մակարդակում։

Այցի ընթացքում մասնակիցները կհանդիպեն տեղական երիտասարդական նախաձեռնողական խմբերի, մունիցիպալ գործիչների եւ մասնագետների հետ, կայցելեն Սանկրայու՝ եվրոպական երիտասարդական գյուղ, եւ կաշխատեն տարբեր երկրների ներկայացուցիչներից բաղկացած լաբորատորիաներում՝ ստացված գիտելիքները վերածելով նախագծային հղացքների եւ քաղաքականության մշակմանն ուղղված հետագա գործողությունների։

ANPCDEFP-ը կկազմակերպի եւ կհոգա կեցության եւ սննդի ծախսերը ուսումնական դասընթացի ընթացքում։

Դիմումների ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 6-ն է։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Press release

RURAL-ից PLURAL. գյուղական երիտասարդական էկոհամակարգերի կառուցում՝ եվրոպական երիտասարդական գյուղի միջոցով նյութն առաջինը հրապարակվել է  EU NEIGHBOURS east կայքում։

Նորություններ

Հայաստանցի մենթորները EU4Culture II համաժողովում քննարկել են մարզային մշակութային էկոհամակարգերի զարգացումը

ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի 7-րդ նիստի արդյունքներով համատեղ մամուլի հաղորդագրություն

Երևանում կայացել է «PHOENIX-RESYP» ծրագրի կառավարման խորհրդի առաջին նիստը

Եվրոպական միությունը Հայաստանին է տրամադրում ականազերծման երկրորդ մեքենան և աջակցում ականազերծողների մասնագիտական վերապատրաստմանը

Նոր հնարավորությունների շրջափուլ Հայաստանի կրթության, սպորտի և երիտասարդության ոլորտների համար․ հասանելի են «Էրազմուս+» 2027-ի փաստաթղթերը