Skip to main content

EU4Energy. Կանաչ աճի հիմնադրամ (ԿԱՀ-GGF)

Նկարագրություն
Կանաչ աճի հիմնադրամը (ԿԿՀ–GGF) Եվրոպական միության աջակցությամբ գործող մասնագիտացված հիմնադրամ է, որը նախատեսված է հարևանության երկրներում էներգաարդյունավետության և ռեսուրսարդյունավետության, ինչպես նաև վերականգնվող էներգիայի առաջխաղացման համար: Այն վերաֆինանսավորում է տրամադրում ֆինանսական հաստատություններին՝ այդ ոլորտներում իրենց ներգրավվածությունը բարձրացնելու համար, ինչպես նաև ուղղակի ներդրումներ է կատարում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի նախագծերում: Այս ծրագիրը հիմնադրամի միջոցները հասանելի է դարձնում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի համար:
Հատուկ նպատակներ
- Էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի ուղղությամբ ներդրումների ֆինանսավորման բազայի ընդլայնում․
- Իրազեկության բարձրացում և ֆինանսական հատվածի սպասարկման զարգացման կարիքների սպասարկում․
- Դոնորային նախաձեռնությունների ներդաշնակեցում և համակարգում:
Ակնկալվող արդյունքներ
- Դոնորային ֆինանսավորման ներգրավում՝ զարգացման բանկերի և մասնավոր հատվածի միջոցների մոբիլիզացման միջոցով․
- Փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ), տնային տնտեսություններին և համայնքային կառույցներին տեղական ֆինանսական հաստատությունների միջոցով կանոնավոր վերաֆինանսավորման տրամադրում` էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների համար․
- Կարողությունների զարգացման, խորհրդատվության և վերապատրաստման միջոցառումների իրականացում՝ դրանով իսկ աջակցելով վարկավորման գործառնությունների զարգացման և իրազեկվածության բարձրացման շարունակականությանը:
Ծրագրի քարտեզ
Ֆոտոդարան
ԾՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Տարածաշրջանային
Գերակա ուղղություն:
Գործընկերություն, որը կանաչեցնում է
Ենթաոլորտ:
Էներգետիկա և էներգաարդյունավետություն
Թեմա:
Էներգետիկա
EaP Countries:
Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա
Նախագծի կարգավիճակը:
Շարունակական
Մեկնարկի ամսաթիվ:
01.01.2009
Ավարտի ամսաթիվ:
31.12.2030
Կայքէջ:
http://www.ggf.lu/
Սոցիալական ցանցեր:
https://twitter.com/GreenGrowthFund

ԵՄ ծրագրի համարը:
401-728 & 404-478