Skip to main content

Three4ResilientArmenia: Կայուն կենսամիջոցների, ձեռնարկատիրության զարգացման և զբաղվածության հնարավորությունների խթանում տեղահանվածների և հյուրընկալող համայնքների համար

Նկարագրություն

«Three4ResilientArmenia» ծրագիրը նպատակ ունի նպաստել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և ընդունող համայնքների սոցիալական համախմբմանն ու տնտեսական ինտեգրմանը՝ ապահովելով կայուն և կենսունակ լուծումներ զբաղվածության, ձեռնարկատիրության, բնակարանային ապահովման և սոցիալական ներառման ոլորտներում։
•Ծրագրի խնդիրներն են՝ խթանել տեղահանված անձանց և հյուրընկալող համայնքների կյանքի որակի բարելավումը և ավելի լայն ներգրավվածությունը ձեռներեցության ոլորտում։
•Ծրագրի շահառուներն են Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք և պատերազմից կամ ջրհեղեղից տուժած տեղացի ընտանիքները, ինչպես նաև աշխատանք փնտրողները, սկսնակ և գործող ինքնազբաղվածները, ՓՄՁ-ները և ստեղծարար ոլորտներում ներգրավված անձիք
•Ծրագրի աշխարհագրական ընդգրկվածությունը․ ՀՀ ողջ տարածք – ձեռնարկատիրության աջակցության բաղադրիչներ (իրականացվում է «Իրիս Բիզնես Ինկուբատոր» հիմնադրամի և «Իմփաքթ Հաբ Արմենիա» սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամի կողմից ); Արարատի, Գեղարքունիքի մարզեր և Երևան (հարակից համայնքներով) – NEXUS բաղադրիչ (կացարանի, զբաղվածության աջակցություն և սոցիալական ինտեգրում) (իրականացվում է «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի կողմից )
Հատուկ նպատակներ
Նպաստել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և ընդունող համայնքների սոցիալական համախմբմանն ու տնտեսական ինտեգրմանը՝ ապահովելով կայուն և կենսունակ լուծումներ զբաղվածության, ձեռնարկատիրության, բնակարանային ապահովման և սոցիալական ներառման ոլորտներում։
Խնդիրները․
1․ Խթանել տեղահանված անձանց և հյուրընկալող համայնքների կյանքի որակի բարելավումը
2․ Խթանել տեղահանված և հյուրընկալող համայնքների անձանց ավելի լայն ներգրավվածությունը ձեռներեցության ոլորտում։
Ակնկալվող արդյունքներ
•NEXUS բաղադրիչ՝ 100 անձ կմասնակցի զբաղվածության աջակցության ամբողջական շղթային՝ կարիերայի կողմնորոշում, մասնագիտացման և փափուկ հմտությունների դասընթացներ և մասնագիտական գործիքների տրամադրում։ 100 անձ գյուղատնտեսական ոլորտից կստանա կենսապայմանների բարելավման աջակցություն՝ ներառյալ բիզնես խորհրդատվություն, ոլորտային մենթորինգ, տեխնիկա/սարքավորումներ կամ կենդանիներ։ 100 ընտանիք կստանա բնակարանային աջակցություն՝ վերանորոգման կամ վարձավճարի մասնակի փոխհատուցման միջոցով։ Կկազմակերպվեն սոցիալականացման միջոցառումներ՝ 100 մասնակիցներով, ինտեգրման նպատակով։
•Ձեռնարկատիրության զարգացման բաղադրիչ՝ 380 երիտասարդ ձեռներեց կներգրավվի տարածաշրջանային և ազգային Գաղափարատոներում, 320 ինքնազբաղված անձ/ստարտափ կստանա բիզնես մոդելի ձևակերպման աջակցություն, 200-ը կմասնակցի Բիզնես ակադեմիային։ 100 ինքնազբաղված անձ և ստարտափ կստանա դրամաշնորհ, 25 բիզնես կստանա զարգացմանն ուղղված ֆինանսավորում, 30 ձեռներեց կներգրավվի նախաակսելերացիոն, 8-ը՝ ակսելերացիոն ծրագրերում։ 2 ստեղծարար կենտրոն կզարգանա որպես կայուն սոցիալական ձեռնարկություն։ 3 ցանցային (networking) միջոցառում՝ 360 տեղահանված և տեղացի ստեղծարարների մասնակցությամբ։
•Շահերի պաշտպանություն և համակարգերի բարելավում՝ ՀՀ պետական կառույցների կարողությունների հզորացում։ «Սոցիալական ինտեգրման հայաստանյան ՀԿ ֆորում» հարթակի արդյունավետ գործունեություն։
Ծրագրի քարտեզ
Ֆոտոդարան
ԾՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հայաստան
Գերակա ուղղություն:
Ենթաոլորտ:
Թեմա:
Գյուղատնտեսություն, Բիզնես, Քաղաքացիական հասարակություն, Երկխոսություն, Կրթություն, Լավ կառավարում, Մարդու իրավունքներ, Զբաղվածություն, Տեղական զարգացում, Միգրացիա և շարժունակություն, Հետազոտություններ և նորարարություններ, Հմտություններ, Կանայք, Երիտասարդություն
Նախագծի կարգավիճակը:
Շարունակական
Մեկնարկի ամսաթիվ:
12.11.2024
Ավարտի ամսաթիվ:
12.11.2027
Սոցիալական ցանցեր: