Skip to main content

ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ - ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԽՈՑԵԼԻ ԵՎ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ

Նկարագրություն
Հետպատերազմյան ժամանակաշրջաններում ակտիվ ձեռներեցությունը միշտ կարևոր գործոն է հանդիսացել, քանի որ այն առաջ է մղում հասարակության վերականգնումն ու զարգացումը` միաժամանակ ազդեցություն գործելով հետպատերազմյան բազմաթիվ հետևանքների վրա:

ՙՙԱվելի ուժեղ ձեռնարկատիրական էկոհամակարգ Սյունիքում - Աջակցություն խոցելի և տեղահանված մարդկանց՚՚ (SEES) ծրագիրը կաջակցի տեղահանված և խոցելի անձանց, ինչպես նաև այս խմբերի հետ աշխատող ՔՀԿ-ների ձեռնարկատիրական գաղափարներին, նախաձեռնություններին և ծրագրերին՝ նպատակ ունենալով թեթևացնել պատերազմի հետևանքները և ներկայիս անորոշ իրավիճակը՝ այդպիսով ուժեղացնելով Սյունիքում ձեռնարկատիրական էկոհամակարգը, որը ոչ միայն հետպատերազմյան վերականգնման գործընթացի կարևոր բաղադրիչ է, այլև ընդհանրապես կայուն զարգացման:

Իմփաքթ Հաբ Հայաստան սոցիալական նորարարությունների զարգացման հիմնադրամը (այսուհետ՝ Իմփաքթ Հաբ Երևան) շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի առաքելությունն է աջակցել սոցիալական ազդեցության ծրագրերին և ձեռնարկություններին, որոնք խթանում են Հայաստանի դրական զարգացմանը: 6-ամյա կայուն գործունեությունից հետո (ներառյալ համաճարակի և պատերազմի ընթացքում) մենք հավատում ենք, որ պատրաստ ենք ընդլայնվել և տարածվել դեպի Հայաստանի այլ մարզեր:

SEES ծրագրի օգնությամբ կհիմնադրվի Իմփաքթ Հաբ Սյունիքը Գորիս քաղաքում: Իմփաքթ Հաբ Երևանը ակտիվորեն կաջակցի Իմփաքթ Հաբ Սյունիքին կարողությունների զարգացմամբ և գիտելիքների ու փորձառության փոխանցմամբ: SEES ծրագիրը կօգնի ստեղծել Իմփաքթ Հաբ Սյունիքի առաջին համագործակցային համայնքը և գրանցել առաջին անդամներին:
Հատուկ նպատակներ
Ծրագրի ընդհանուր նպատակն է աջակցության միջոցով ուժեղացնել ձեռնարկատիրական հնարավորությունները Սյունիքում՝ բացահայտելով խոցելի և տեղահանված անձանց կարիքները և վերապատրաստելով նրանց, ինչպես նաև ընդգրկելով կազմակերպությունների, որոնք աշխատում են նրանց հետ:
Ծրագրի խնդիրներն են՝
Աջակցել խոցելի/տեղահանված խմբերից բաղկացած կամ վերջիններիս աջակցող անձանց/թիմերին՝ մշակելու, վավերացնելու և իրականացնելու իրենց ձեռնարկատիրական գաղափարները,
Գործարկել Իմփաքթ Հաբ Սյունիքի տարածք Գորիսում,
Շահառու ձեռներեցների համար կապեր հաստատել ազգային և միջազգային ձեռներեցների և մենթորների համայնքի հետ,
Բարձրացնել ձեռնարկատիրության օրինակելի մոդելների մասին տեղեկատվությունը Սյունիքում,
Անդրադառնալ տարածաշրջանի տնտեսական միջավայրի բարելավմանն ուղղված քաղաքականությանը:
Ակնկալվող արդյունքներ
● Իմփաքթ Հաբ Սյունիքի գործարկում՝ ապահովելով ֆիզիկական տարածք համագործակցության, համատեղ աշխատանքի և աջակցության համար: Իմփաքթ Հաբ Սյունիքը կշարունակի իր գործունեությունը ծրագրի ավարտից հետո
● Մասնակիցների 65%-ը (10 ծրագրեր/ստարտափներ) աջակցություն են ստանում՝ դառնալու գործող սոցիալական ձեռներեցություններ
● Մարդասիրական կարիքների և խոցելիության նվազեցում՝ խոցելի/տեղահանված խմբերից շուրջ 300 շահառուների թիրախավորելու արդյունքում (վերապատրաստումների, նոր աշխատանքի հնարավորությունների ստեղծման միջոցով, և այլն)
● Տարածաշրջանում ձեռներեցության դերային մոդելների ստեղծում՝ այլ անհատների մոտիվացնելու նպատակով
● Շահերի պաշտպանության բազմակողմանի կապերի ստեղծման միջոցառում՝ Սյունիքում ձեռնարկատիրական միջավայրը բարելավելու նպատակով
Ծրագրի քարտեզ
ԾՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հայաստան
Գերակա ուղղություն:
Գործընկերություն, որը ստեղծում է
Ենթաոլորտ:
Զբաղվածություն և ձեռներեցություն
Թեմա:
Բիզնես, Քաղաքացիական հասարակություն, Երկխոսություն, Կրթություն, Զբաղվածություն, Տեղական զարգացում, Հմտություններ, Կանայք
Նախագծի կարգավիճակը:
Ավարտված է
Մեկնարկի ամսաթիվ:
01.12.2021
Ավարտի ամսաթիվ:
01.12.2022
ԵՄ ծրագրի համարը:
ENI/2021/429-931