Skip to main content

Տեխնիկական աջակցություն «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների համար» բյուջետային աջակցության ծրագրին

Նկարագրություն
Սույն Տեխնիկական աջակցության (ՏԱ) ծրագիրը հանդիսանում է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին ուղղված ընթացիկ ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի լրացուցիչ մի մասը:

Ծրագրի բաղադրիչները նպատակ ունեն աջակցել արդարադատության և հակակոռուպցիոն ոլորտների ռազմավարությունների իրականացմանը` բարելավելու ինստիտուցիոնալ գործառնական կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունը և դատական համակարգի նկատմամբ հանրային վստահությունը:
Այս ծրագրի գործողությունները ուղղված կլինեն կառավարչական և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը լայն իմաստով, ներառյալ ոլորտային և դոնորների համակարգումը, ՊՖԿ բյուջեի կառավարումը և ներքին վերահսկողությունը), ծրագրերի և նախագծերի մշակումը, մշտադիտարկումն ու գնահատումը, բյուջետային աջակցության կառավարումը և հաղորդակցության/հանրային իրազեկումը:
Ծրագրի երեք բաղադրիչները նկարագրված են ստորև.
- Առաջին բաղադրիչի շրջանակներում աջակցություն կտրամադրվի քաղաքականության մշակմանը, ինստիտուցիոնալ և կառավարման կարողություններին և ներգրավված հաստատություններում մարդկային ռեսուրսների քաղաքականության և ռազմավարությունների մշակմանը: Այս բաղադրիչը ներառում է նաև ՊՖԿ կարողությունների և ներքին վերահսկողության համակարգերի զարգացումը, ինչպես նաև դոնորների հետ հարաբերությունները և բյուջետային աջակցության ծրագրերը կառավարելու կարողությունները:
- Երկրորդ բաղադրիչը ուղղված կլինի արդարադատության և հակակոռուպցիոն ռազմավարությունների և դրանց գործողությունների ծրագրերի իրականացման համար պլանավորման, ոլորտային համակարգման, մշտադիտարկման և հաշվետվողականության կարողությունների զարգացմանը, ինչպես նաև ոլորտային բարեփոխումներին աջակցելու համար նախագծեր և ծրագրեր մշակելու և կառավարելու կարողությունների զարգացմանը: Բաղադրիչը նաև տվյալների հավաքագրման և վերլուծության համակարգի մշակմանը, և արդարադատության ոլորտի վիճակագրական կարողությունների զարգացմանը:
- Երրորդ բաղադրիչը ուղղված կլինի ԱՆ-ի և արդարադատության և հակակոռուպցիոն այլ հաստատությունների հաղորդակցման և երկխոսության կարողությունների զարգացմանը, ինչպես նաև ԵՄ հատվածի բյուջետային աջակցության տեսանելիությանը:
Հատուկ նպատակներ
1. Ընդհանուր նպատակը․ հզորացնել կառավարության կարողությունները 2019-2023 թթ․ դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության և 2019-2022 թթ․ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման համար։

2. Հատուկ նպատակը․ ամրապնդել կառավարության, և մասնավորապես Արդարադատության նախարարության, Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ), Հակակոռուպցիոն դատարանի (ՀԴ), ԳԴ ՄՀՎ-ների կամ արդարադատության/հակակոռուպցիոն այլ հիմնական հաստատությունների կարողությունները պլանավորման, ռազմավարական մտածողության, կառավարման, ՊՖԿ, մշտադիտարկման և գնահատման, և ռազմավարական հաղորդակցման ոլորտներում։ Ընդհանուր առմամբ ապահովել աջակցվող հաստատություններում նշված ոլորտներում կարողությունների մշտական բարելավում:
Ակնկալվող արդյունքներ
1․ Ամրապնդել Արդարադատության նախարարության (ԱՆ), ԲԴԽ, ՀԴ, ԿԿՀ և ԳԴ ՄՀՎ, և համապատասխան հիմնական շահագրգիռ կողմերի (մասնավորապես՝ նորաստեղծ մարմինների) ընդհանուր կառավարման, ՊՖԿ և մարդկային ռեսուրսների կառավարման կարողությունները:
2. Ընդլայնել պլանավորումը, համակարգումը և մշտադիտարկումը, ներառյալ ԱՆ, ԲԴԽ, ՀԴ, ԿԿՀ, ԳԴ ՄՀՎ և համապատասխան հիմնական շահագրգիռ կողմերի վիճակագրական հաշվետվությունների կարողությունների զարգացումը՝ դատական և հակակոռուպցիոն ռազմավարությունների իրականացման և արդյունքների մասին զեկուցելու համար: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու արդարադատության ոլորտում տվյալների հավաքագրման մեխանիզմների գնահատմանը և կատարելագործմանը` ապացույցների վրա հիմնված ավելի լավ քաղաքականության մշակման և ճշգրիտ մշտադիտարկման և հաշվետվողականության համար:
3. Ամրապնդել ԱՆ և համապատասխան հիմնական շահագրգիռ կողմերի հաղորդակցման և խորհրդատվական կարողությունները (հանրային իրազեկումը) ՝ բարեփոխումների արդյունքները ռազմավարական կերպով փոխանցելու շահագրգիռ կողմերին, լրատվամիջոցներին և լայն հանրությանը:
Ծրագրի քարտեզ
ԾՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հայաստան
Գերակա ուղղություն:
Ենթաոլորտ:
Թեմա:
Կոռուպցիայի դեմ պայքար, Արդարադատություն
Նախագծի կարգավիճակը:
Ավարտված է
Մեկնարկի ամսաթիվ:
01.10.2021
Ավարտի ամսաթիվ:
30.09.2023