Skip to main content

EU4Dialogue: Կրթության և մշակույթի միջոցով հարաբերությունների բարելավում հակամարտող տարածաշրջանների միջև։

Նկարագրություն
EU4Dialogue բազմաբաղադրիչ նախագիծը աջակցում է այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են Հարավային Կովկասում և Մոլդովայի Հանրապետությունում հակամարտող կողմերի միջև երկխոսության մթնոլորտի և մարդկանց միջև շփումների ձևավորմանը:

Այս նախագծի նպատակն է բարելավել հարաբերությունները կրթության և մշակույթի միջոցով։ Կոնսորցիումի գործընկեր յոթ կազմակերպություններ Բելգիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իռլանդիայից, Լատվիայից և Լեհաստանից DAAD-ի հետ մեկտեղ իրականացնում են մի շարք կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ միջոցառումներ՝ ընդհանուր չորս աշխատանքային փաթեթներով։

Դպրոցների, բարձրագույն կրթության և մշակույթի ոլորտներում նախատեսված միջոցառումները ներառում են ուսումնական ճամփորդություններ դպրոցականների և ուսանողների համար դեպի ԵՄ երկրներ, առցանց լեզվի դասընթացներ ուսուցիչների համար, ամառային դպրոցներ, հյուրերի դասախոսություններ, արվեստի բնագավառի նախագծեր, ինչպես նաև վերապատրաստման դասընթացներ մշակույթի կառավարման, մանկավարժության, մշակութային ժառանգության, թատրոնի և կինոյի ոլորտներում:

Հատուկ նպատակներ
- Կոնֆլիկտներից տուժած տարածքների օտար լեզուների ուսուցիչների և դասախոսների ներուժը բարձրացնել և հեշտացնել գիտելիքների փոխանակումը ԵՄ իրենց գործընկերների հետ:

- Ուսումնասիրել ԵՄ կրթական այցերի կազմակերպման տարբերակներ կոնֆլիկտից տուժած շրջանների ուսանողների համար։

- Փորձ և նոր գիտելիքներ փոխանցել կրթության և մշակույթի ոլորտների մասնագետներին:

- Աջակցել թիրախային տարածաշրջանների միջկոնֆլիկտային մշակութային ժառանգության ոլորտի նախագծերին։
Ակնկալվող արդյունքներ
- ԵՄ-ի ընդլայնված դերը հակամարտող կողմերի միջև երկխոսության խթանման հարցում։

- Ավելի ակտիվ երիտասարդություն և բարելավված միջնակարգ կրթություն հակամարտություններից տուժած շրջաններում:

- Բարձրագույն կրթության միջոցով թիրախային տարածաշրջանների, ինչպես նաև տարածաշրջանի և ԵՄ-ի միջև բարելավված երկխոսություն։

- Մշակութային ժառանգություն հանդիսացող վայրերի օգտագործում վստահության ամրապնդման միջոցառումների համար:

- Մարդկանց միջև ընդլայնված շփումների միջոցով հակամարտ կողմերի բարելավված երկխոսություն։
Project documents
Ծրագրի քարտեզ
Ֆոտոդարան
ԾՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Տարածաշրջանային
Գերակա ուղղություն:
Գործընկերություն, որը հզորացնում է, Գործընկերություն, որը պաշտպանում է
Ենթաոլորտ:
Քաղաքացիական հասարակություն, Պետական և հանրային կառավարում
Թեմա:
Կրթություն, Մշակույթ
EaP Countries:
Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա
Նախագծի կարգավիճակը:
Շարունակական
Մեկնարկի ամսաթիվ:
07.05.2021
Ավարտի ամսաթիվ:
06.05.2025
ԵՄ ծրագրի համարը:
423-479