Skip to main content

Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման (ԿԿԿ Դաշինք)

Նկարագրություն
ԿԿԿ Դաշինք ծրագրի ընդհանուր նպատակն է՝ նպաստել Հայաստանի Վանաձոր և Գյումրի քաղաքների կայուն քաղաքային կառավարմանը։

Հատուկ նպատակներ
Ծրագիրը լուծում է հետևալ խնդիրները․
1․Վանաձորի և Գյումրու քաղաքապետարանները նախագծում և իրականացնում են քաղաքաշինությանը, աղբի վերամշակմանը, հասարակական տրանսպորտին ուղղված քաղաքականություն, այն համապատասխանեցնելով տեղական և ԵՄ չափանիշներին։
2․ Հասարակական տրանսպորտից և աղբահանության ծառայություններից օգտվողները ստանում են անվտանգ, ներառական և շրջակա միջավայրի համար անվնաս ծառայություններ։
3․ Վանաձորի և Գյումրու բնակիչները իրազեկ և քաջատեղյակ են պլաստիկի թափոնների և փոխադրամիջոցի վառելիքի՝ մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա անբարենպաստ ազդեցության մասին։
4․ Վանաձորի, Գյումրու և Պիլայի համայնքապետարանների աշխատակիցներն ավելի բանիմաց և հմուտ են քաղաքի կառավարման և ծառայությունների մատուցման ոլորտում։
5․ Ծրագիրն ունի կառավարման, մշտադիտարկման, հաշվետվողականության, հաշվետվությունների և հաղորդակցման հստակ մեխանիզմներ՝ ծրագրի պատշաճ իրականացումն ու բարձր տեսանելիությունն ապահովելու համար։
 
Ակնկալվող արդյունքներ
• Վանաձորի և Գյումրու համայնքապետարաններն ունեն քաղաքականություն և ընթացակարգեր, որոնք նպաստում են կայուն և նորարարական քաղաքաշինությանը, թափոնների վերամշակմանը և «կանաչ» հասարակական տրանսպորտին
• Համայնքապետարանները ներդրել են թափոնների կառավարման բարելավված համակարգեր
• Համայնքներում գործում է էկոլոգիապես մաքուր հանրային տրանսպորտ՝ տոմսերի էլեկտրոնային վավերացման համակարգով
• Համայնքներում գործում են պլաստիկի վերամշակման հոսքագծեր, որոնք արտադրում են շինարարական նյութեր՝ հանրային տարածքների բարելավման համար
• Համայնքների բնակիչները իրազեկված են պլաստիկ թափոնների և ածխածնի արտանետումների՝ մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության մասին
• Համայնքապետարանները ձևավորել են քաղաքաշինության պլանավորման, աղբի վերամշակման և հանրային տրանսպորտի ոլորտներում նոր գործիքների կառավարման տեխնիկական հմտություններ։
Project documents
Ծրագրի քարտեզ
Ֆոտոդարան
Videos
ABC.GoV TV program on transport
PSA on transport
PSA on Waste
Report
Town hall on public transport strategy report
Public Transport
ABC.GOV
TV Report ABC.GoV
ABC.GoV
ԾՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հայաստան
Գերակա ուղղություն:
Գործընկերություն, որը պաշտպանում է
Ենթաոլորտ:
Պետական և հանրային կառավարում
Թեմա:
Լավ կառավարում
Նախագծի կարգավիճակը:
Շարունակական
Մեկնարկի ամսաթիվ:
01.02.2021
Ավարտի ամսաթիվ:
31.05.2024