Skip to main content

Մասնակցային ժողովրդավարությունը գործողության մեջ

Նկարագրություն
«Մասնակցային ժողովրդավարությունը գործողության մեջ» ծրագրի նպատակն է ապահովել հանրային կառավարման և ժողովրդավարական համակարգերում որոշումների կայացման փաստահենք ու մասնակցային գործընթացը քաղաքացիական հասարակության (ՔՀ) դերակատարների ներուժի կիրառման միջոցով՝ աջակցելու մարդակենտրոն քաղաքականության ձևավորմանը և հաշվետու հանրային կառավարմանը։
Հատուկ նպատակներ
1. Ապահովել փաստահենք և մասնակցային որոշումների ընդունում հանրային կառավարման և հակակոռուպցիոն և ժողովրդավարական գործընթացների ոլորտներում `քաղաքացիական հասարակության դերակատարների ուժեղացված ներդրման և հանրային քաղաքականության մշակման մեջ նրանց փորձի օգտագործման միջոցով:
2. Աջակցել մարդակենտրոն քաղաքականության մշակմանը և հաշվետու կառավարմանը` կառավարության և քաղաքացիական հասարակության միջև ընդլայնված հաղորդակցության և երկխոսության միջոցով
3. Բարելավել քաղաքականության մշակման գործընթացներում քաղաքացիների ներգրավվածության շրջանակն ու որակը` ստեղծելով և խթանելով մասնակցության առաջադեմ մեխանիզմներ և հարթակներ
Ակնկալվող արդյունքներ
• Քաղաքացիական հասարակության փորձագետների ներգրավվածության բարձրացում կոնկրետ քաղաքականության ոլորտներում, Հայաստանում հասարակական քաղաքականության մշակման գործում ՔՀԿ փորձագետների կարողությունների և վստահելիության ամրապնդում
• ՔՀԿ-պետություն երկխոսության որակի բարելավում
• Պետական/հասարակական հիմնարկների լավ կառավարման տարրերի բարելավում
• Հասարակության մասնակցության բարելավված մեխանիզմներ
• Իրազեկ քաղաքացիների ներգրավվածության բարձրացում համապատասխան հաստատությունների հետ
• Հասարակության շրջանում ՔՀԿ -ների վստահելիության բարձրացում `ՔՀԿ գործողությունների մասին ավելի լավ տեղեկացված լինելու շնորհիվ:
Project documents
Ծրագրի քարտեզ
Public discussion on electoral developments
Videos
Challenges of new local government elections in the context of community amalgamation process
ԾՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հայաստան
Գերակա ուղղություն:
Գործընկերություն, որը հզորացնում է
Ենթաոլորտ:
Քաղաքացիական հասարակություն
Թեմա:
Քաղաքացիական հասարակություն
Նախագծի կարգավիճակը:
Ավարտված է
Մեկնարկի ամսաթիվ:
01.02.2021
Ավարտի ամսաթիվ:
31.01.2023
Կայքէջ:
www.transparency.am