Skip to main content

«Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (ԵՄ-ն Սևանի համար) ծրագիր

Նկարագրություն
Սևանա լիճը քաղցրահամ ջրի պաշարներով ամենամեծ լիճն է կովկասյան տարածաշրջանում և քաղցրահամ ջրի, ոռոգման ջրի, ջրային մշակաբույսերի, ինչպես նաև Հայաստանում հիդրոէներգիայի ամենակարևոր աղբյուրը։ Լճի վիճակն ուղղակիորեն անդրադառնում է տարածաշրջանի շրջակա միջավայրի և Հայաստանի տնտեսական ներուժի վրա։

EU4SEVAN ծրագիրը կհիմնվի առկա ձեռքբերումների և պլանների վրա և կլրացնի ու կօժանդակի Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանությանն (վերջնարդյունք) ուղղված գործողություններին։
Հատուկ նպատակներ
Բարձրացնել Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանությունը և ջրի որակը:
Ակնկալվող արդյունքներ
Արդյունք 1․ Բարելավել Սևանա լճի ջրահավաք ավազանի ջրի մշտադիտարկումն ու կառավարման կարողությունները։
Արդյունք 2. Բարելավել էկոհամակարգի համար բարենպաստ և ջուր խնայող հողօգտագործման ու մշակման գործողությունների իրականացման կարողությունները։
Արդյունք 3. Բարելավել կեղտաջրերի մաքրման, ներառյալ բնության վրա հիմնված լուծումների իրականացման կարողությունները։
Արդյունք 4. Բարձրացնել Սևանա լճի պաշտպանության վերաբերյալ իրազեկումն ու տեղեկատվության հասանելիությունը ավազանին կից համայնքների, մասնավոր հատվածի և այլ շահագրգիռ կողմերի շրջանում։
Արդյունք 5. Բարելավել Սևանա լճի էկոհամակարգի կառավարումը։
Project documents
Ծրագրի քարտեզ
Roundtable Discussion DATA FLOWS OF LAKE SEVAN SECTION OF ARMENIAN ECOPORTAL
230522_R4S4
ԾՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հայաստան
Գերակա ուղղություն:
Գործընկերություն, որը կանաչեցնում է
Ենթաոլորտ:
Շրջակա միջավայր և կլիմայի փոփոխություն
Թեմա:
Շրջակա միջավայր
Նախագծի կարգավիճակը:
Շարունակական
Մեկնարկի ամսաթիվ:
10.09.2020
Ավարտի ամսաթիվ:
31.03.2025
ԵՄ ծրագրի համարը:
416-204